Ռադիկ Կոստանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Ռադիկ Կոստանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1940[1] (84 տարեկան) Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1962) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992) |
Պարգևներ |
Ռադիկ Բենիկի Կոստանյան (ապրիլի 7, 1940[1], Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս (լազերային ֆիզիկա)։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1992), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2014)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիկ Կոստանյանը ծնվել է 1942 թվականին Դիլիջանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը [3]: 1962-1972 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ճառագայթային ֆիզիկայի հիմնախնդրային լաբորատորիայում, 1972 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիակական հետազոտությունների ինստիտուտում, 1980 թվականից՝ պինդ մարմնային գեներատորների և լյումինեսցենցիայի լաբորատորիայի բաժնի վարիչ, միաժամանակ, 1975 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում։
2016 թվականից ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար[4], 2016 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
Աշխատանքները վերաբերում են սուտակային լազերների և օպտիկական քվանտային ուժեղացուցիչների բնութագրերի, դրանց ճառագայթման և ռեզոնանսային միջավայրերի փոխազդեցության երևույթներին։ Ուսումնասիրել է բյուրեղներում ակտիվ խառնուրդային իոնների միջև փոխազդեցությունները, մշակել է բյուրեղների բնութագրերի չափման նոր մեթոդներ։ Հայտնաբերել և ուսումնասիրել է բևեռային դասի խառնուրդային բյուրեղներում լուսամակածված պիեզոէլեկտրական երևույթը։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)
- ԽՍՀՄ քվանտային էլեկտրոնիկայի համակարգող խորհրդի անդամ (1980)
- ՀՀ գիտական սարքաշինության մասնագիտափորձագիտական խորհրդի նախագահ (1995)
- ԱՊՀ երկրների լազերային ֆիզիկայի փորձագիտական խորհրդի նախագահության անդամ (1998)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лазерная физика- 2007. Конференция.- Ереван: Гитутюн, 2008.- 244 с. ;
- Лазерная физика- 2008. Конференция.- Ереван: Гитутюн, 2009.- 185 с.[5] :
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պողոսյան մրցանակ (ֆիզիկա, 2009 թվական)[6]
- Պրոխորովյան մրցանակի դափնեկիր (ֆիզիկա, 2009 թվական, Ռուսաստան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=335&langid=2
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Advisory & Program Committee». www.lasphys.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Ռադիկ Կոստանյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
|