Լենսեր Աղալովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լենսեր Աղալովյան
Ծնվել էփետրվարի 3, 1940(1940-02-03) (79 տարեկան)
Քոլատակ, Քարվաճառի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներՀայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ

Լենսեր Աբգարի Աղալովյան (փետրվարի 3, 1940(1940-02-03), Քոլատակ, Քարվաճառի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, քաղաքական գործիչ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (2002), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թ. փետրվարի 3-ին Քոլատակ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)։ 1961 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետը[1]։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում
  • 1987 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն
  • 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ 2000
  • 1995 թվականից՝ ՌԴ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ
  • 2003 թվականից՝ «Միջազգային կիրառական մեխանիկա» (անգլերեն) ամսագրի խմբագրական հանձնաժողովի անդամ
  • 2000 թվականից՝ Եվրամիության գիտական փորձագետ

Հասարակական-քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1996 թթ՝ «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպության հիմնադիր-նախագահ
  • 1996 և 1998 թթ. առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու, բայց երկու դեպքում էլ ինքնաբացարկ է հայտնել
  • 2007 թ. մասնակցել է ԱԺ ընտրություններին «Դաշինք» կուսակցության ընտրացուցակով, սակայն կուսակցությունն անցումային շեմը չի հաղթահարել
  • 2012 թ. մասնակցել է ԱԺ ընտրություններին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակով, սակայն կուսակցությունն անցումային շեմը չի հաղթահարել

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]