Յուրի Շուքուրյան
Յուրի Հայկի Շուքուրյան | |
|---|---|
| Ծնվել է | 1940, նոյեմբերի 5, Երևան Երևան |
| Բնակության վայր(եր) | |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա |
| Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ[1] և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ[1] |
| Գործունեության ոլորտ | automation? |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
| Ալմա մատեր | Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] |
| Ինչով է հայտնի | Ավտոմատների տեսություն և կիրառություններ, հաշվարկների մոդելներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ԷՀՄ ավտոմատացված նախագծման համակարգեր |
| Պարգևներ | |
Յուրի Հայկի Շուքուրյան (նոյեմբերի 5, 1940[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տեխնիկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1987), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990)։ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ (1995-2005, 2006 թվականներից), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1994)[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1971-1980 թվականներին Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի էլեկտրոնային հաշվողական մեքենաների նախագծման ավտոմատացման բաժնի, 1980-1986 թվականներին՝ «Նաիրի» ընտանիքի և միասնական համակարգի էլեկտրոնային հաշվողական մեքենաների մաթեմատիկայի ապահովման բաժանմունքի վարիչ, 1986-2006 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ և Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, 1995 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, 1995-2002 թվականներին և 2005 թվականին, միաժամանակ՝ ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիական քարտուղար։
Հետազոտությունների բնագավառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմատների տեսություն և կիրառություններ, հաշվարկների մոդելներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ԷՀՄ ավտոմատացված նախագծման համակարգեր։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։
- «Պատվո նշան» շքանշան։
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2011)[5]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիտական հաշվարկներ և մեծ տվյալներ.- Երևան։ Գիտություն, 2017 ;
- Математические вопросы автоматизации проектирования ЭВМ].- Ереван: Изд-во АН АрмССР, 1977.- 144 с. ;
- Математические вопросы кибернетики и вычислительной техники].- Ереван: Гитутюн, 2006[6] ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Арутюнович А. Г. Ереванский научно-исследовательский институт математических машин, взлёты и падение (ռուս.) — Ереван: 2025. — С. 147. — ISBN 978-9939-0-5249-6
- ↑ National Academy of Sciences of the Republic of Armenia
- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=13400
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Յուրի Շուքուրյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Շուքուրյան» հոդվածին։ |
| ||||||||||
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հայ գիտնականներ
- Հայ պրոֆեսորներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ