Համբուրգի համալսարան
Համբուրգի համալսարան (գերմ.՝ Universitat Hamburg), ամենամեծ ակադեմիական կենտրոններից մեկը Գերմանիայում։ Չնայած, որ Համբուրգի համալսարանը Գերմանիայում ամենաերիտասարդ համալսարաններից մեկն է, համալսարանի պրոֆեսորների և շրջանավարտների գիտական հայտնագործությունների և ձեռքբերումների շնորհիվ նրանցից հինգը արժանացել են Նոբելյան մրցանակի և մտել են համալսարանի պատմության մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբուրգի համալսարանի հիմնադրման ամսաթիվը համարվում է 1919 թվականի ապրիլի 1-ը[11]։ Համալսարանի հիմնադրման նախադրյալը 1613 թվականին Համբուրգում «Ակադեմիական գիմնազիայի» ստեղծումն էր (Akademisches Gymnasium)։ Երկու կիսամյակների ընթացքում գիմնազիայում սովորողները լսում էին դասախոսությունների ընդհանուր դասընթացը, որից հետո անցնում էին մասնագիտացված դասընթացների, բայց ուսանողների սակավության պատճառով գիմնազիան ստիպված եղան փակել։
1895 թվականին գործարար Էդմունդ Սիմերսը շենք է նվիրում հետազոտությունների և դասախոսությունների համար։ Այժմ այդ շենքը Համբուրգի համալսարանի գլխավոր մասնաշենքն է։ 19 - րդ դարում Ակադեմիական գիմնազիայի կողքին ստեղծվել էին բուսաբանական այգի (1821), աստղադիտարան (1833), քիմիական լաբորատորիա (1878), ֆիզիկայի լաբորատորիա (1885) և այլն։ Ակադեմիայի շենքը ընդլայնվում էր, որն էլ հանգեցրեց նրան, որ 1907 թվականին ստեղծվեց «Համբուրգի գիտական կազմակերպությունը», որն աջակցում էր գիտարշավներին և հրատարակությունների հրատարակմանը, իսկ գաղութային ինստիտուտին` 1908 թվականից։ 20 - րդ դարի սկզբին Վերներ ֆոն Մելլը փորձեց միավորել այդ հաստատությունները համալսարանի մեջ, բայց քաղաքային խորհրդարանը մերժեց այդ առաջարկը։ Միայն առաջին համաշխարհային պատերազմից հետո Համբուրգի ժողովրդավարական մտածողությամբ բնակչությունը քվեարկեց «Համբուրգի համալսարան» բացելու մասին և համալսարանի ռեկտոր նշանակեց Վերներ ֆոն Մելին։
Համալսարանի հիմքի վրա ստեղծվել է 4 ֆակուլտետ՝ իրավագիտություն, բժշկություն, փիլիսոփայություն և բնական գիտություններ։ Բժշկական ֆակուլտետի ստեղծման նախադրյալը Էպենդորֆում կլինիկայի բացումն էր, որը հայտնի դարձավ 19-րդ դարում Մեծ խոլերայի ժամանակ։ 1954 թ.-ին ֆակուլտետների թիվը հասավ վեցի. բաժանվեցին սոցիալ-տնտեսական ֆակուլտետը և իրավաբանական ֆակուլտետը, բացվեց նաև ավետարանական աստվածաբանական նոր ֆակուլտետը։
1919 թվականին համալսարանն ուներ 1729 ուսանող։ 1950 - ական թվականներին ուսանողների թիվը հասավ 6000-ի, 1960-ական թվականներին այդ թիվը կրկնապատվեց, իսկ 1970-ականներին այստեղ բարձրագույն կրթություն են ստացել 19200 ապագա մասնագետներ։ Ներկա պահին Համբուրգի համալսարանում սովորում են 39000 ուսանողներ[11]։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրավաբանական ֆակուլտետ
- Բժշկական ֆակուլտետ[12]
- Բիզնեսի, տնտեսագիտության և սոցիալական գիտությունների դպրոց[13]
- Ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ[14]
- կենսաբանության բաժին
- քիմիայի բաժին
- Երկրագիտական բաժին
- ինֆորմատիկայի բաժին
- մաթեմատիկայի բաժին
- ֆիզիկայի բաժին
- բիոինֆորմատիկայի կենտրոն[15]
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ[16]
- ավետարանական աստվածաբանության ճյուղ
- փիլիսոփայության բաժին
- պատմության բաժին
- մշակույթի պատմության բաժին
- Եվրոպական լեզուներ և գրականություն
- Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտ
- Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ[17]
- մանկավարժության բաժին
- հոգեբանության բաժին
- Վարքային գիտությունների բաժին
Ռուսաստանի համալսարանների հետ համատեղ իրականացվող ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուսումնական դասընթաց «Միջազգային տնտեսական իրավունք» («Internationales Wirtschaftsrecht»), իրականցվում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետ համատեղ[18]
- Մագիստրոսական ծրագիր «MiBA - Master of international Business Administration», իրականացվում է Սանկտ -Պետերբուրգի տնտեսագիտական և ֆինանսական համալսաարանի հետ համատեղ[19]
- Մագիստրոսական ծրագիր «CORELIS - Cold Region Environmental Landscapes integrated Science», իրականացվում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Երկրագիտական ինստիտուտի հետ համատեղ[20]
Նշանավոր աշխատակիցներ և ուսանողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբուրգի համալսարանում սովորել են և գիտական աստիճան են ստացել.
- Հանս Ադոլֆ Կրեբս - բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1953)
- Յոհաննես Հանս Դանիել Յենսեն - ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1963)
- Հարալդ զուր Հաուսեն - բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (2008)
- Շիինգ-Շեն Չեռն - Վոլֆի մրցանակի դափնեկիր (1983)
- Հելմուտ Շմիդտ - գերմանացի քաղաքական գործիչ, ԳԴՀ դաշնային կանցլեր (1974-1982)
- Պաուլ Նեվերման - Համբուրգի առաջին բուրգոմիստր 1961-1965 թվականներին
- Լեո Շտրաուս - քաղաքական փիլիսոփայության պատմաբան, մշակութաբան
- Ռիչարդ Զորժե - խորհրդային հետախույզ
Համբուրգի համալսարանում դասավանդել են.
- Օտտո Շտեռն - ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1943)
- Վոլֆգանգ Պաուլի - ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1945)
- Վոլֆգանգ Պաուլի - ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1989)
- Կառլ ֆոն Վայցզեկկեր - գերմանացի ֆիզիկոս, փիլիսոփա և քաղաքական գործիչ
- Կառլ Մայնհոֆ - գերմանացի լեզվաբան-աֆրիկագետ
- Ուիլյամ Լյուիս Շտեռն - գերմանացի հոգեբան և փիլիսոփա, IQ հայեցակարգի ստեղծող
- Յոհան Ռադոն - ավստրիացի մաթեմատիկոս
- Կառլ Պատգեն - գերմանացի տնտեսագետ, Համբուրգի համալսարանի առաջին ռեկտոր
- Ուինզոլդ Ալբրեխտ Օտտո Յոհաննես - գերմանացի աստղաֆիզիկոս
- Վալտեր Ֆրիկե - գերմանացի աստղագետ
- Նոննե Մաքս - գերմանացի բժիշկ - նյարդաբան, պրոֆեսոր
- Ֆրից Ֆիշեր - գերմանացի պատմաբան, պրոֆեսոր, Առաջին համաշխարհային պատերազմի մասին աշխատությունների հեղինակ
Աստղագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականին հայտնաբերված Ունիվերսիտաս (905) աստերոիդը կոչվել է Համբուրգի համալսարանի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
- ↑ https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
- ↑ https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution109
- ↑ https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
- ↑ Our Members / Tier 3
- ↑ https://www.nfdi.de/verein/#mitglieder
- ↑ https://ernop.eu/wp-content/uploads/2022/01/Factsheet-Snapshot-PRC-E-2022-DEF.pdf
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ 11,0 11,1 «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «Fakultät Erziehungswiss., Psychologie und Bewegungswiss». web.archive.org. 2006 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Handelskammer Hamburg». web.archive.org. 2010 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «ABOUT PROGRAM - Программа СПбГУ CORELIS». corelis.spbu.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համբուրգի համալսարանի պաշտոնական կայքէջ
- «Ակադեմիական փոխանակումների գերմանական ծառայություն». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբուրգի համալսարան» հոդվածին։ |
|