Հաբեթ Թադևոսյան
Հաբեթ Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | 1916 |
Ծննդավայր | Խաչիկ, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1979 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Հաբեթ Եփրեմի Թադևոսյան (1916, Խաչիկ, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1979), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաբեթ Թադևոսյանը ծնվել է 1916 թվականին, Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում։ 1937 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը։ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է հայոց լեզու և գրականություն[1]։
1941 թվականի օգոստոսին զորակոչվել է ռազմաճակատ, ծառայել 48-րդ բանակի 139-րդ հրաձգային դիվիզիայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանի, «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար», «Քյոնիգսբերգի գրավման համար» և ուրիշ մեդալներով։ Մարտերում ցուցաբերած նրա հերոսությունների մասին 1945 թվականի հունվարի 28-ին «Զա ռոդինա» ճակատային թերթում տպագրվել է «Հայ ժողովրդի հավատարիմ զավակ Հաբեթ Թադևոսյանը» խորագրով հոդվածը։ 1941 թվականի նոյեմբերի վերջերին 17-րդ հրետգնդում մասնակցել է Տուլայի, ապա Մինսկի, Գոմերի, Բոբրույսկի և Դնեպր, Դեսնա, Վիսլա գետերի անցման համար մղվող մարտերին։ Հրետանավոր Թադևոսյանը ուղիղ նշանառությամբ ոչնչացրել է հակառակորդի շարասյունը, շարքից հանել զրահամեքենաներ, զենիթային սարքեր, հրանոթներ, ականանետներ, սայլեր և երկու տասնյակ հիտլերականներ։ Այդ մարտերից հետո պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1943 թվականին Թադևոսյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Թադևոսյանը մասնակցել է հաղթանակի զորահանդեսին Մոսկվայի Կարմիր հրապարակում[1]։
Պատերազմից հետո Թադևոսյանն ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, ղեկավարել Խաչիկ, Մալիշկա, Արենի գյուղերի և Եղեգնաձորի շրջկենտրոնի թիվ 3 միջնակարգ դպրոցները[1][2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաբեթ Թադևոսյանը մահացել է 1979 թվականին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր աստղի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- «Խիզախության համար» մեդալ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
- ↑ «ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱԲԵԹ ԵՓՐԵՄԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
- 1916 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1979 մահեր
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ