Հաբեթ Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաբեթ Թադևոսյան
Ծնվել է1916
ԾննդավայրԽաչիկ, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1979
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Հաբեթ Եփրեմի Թադևոսյան (1916, Խաչիկ, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1979), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբեթ Թադևոսյանը ծնվել է 1916 թվականին, Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում։ 1937 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը։ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է հայոց լեզու և գրականություն[1]։

1941 թվականի օգոստոսին զորակոչվել է ռազմաճակատ, ծառայել 48-րդ բանակի 139-րդ հրաձգային դիվիզիայում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանի, «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար», «Քյոնիգսբերգի գրավման համար» և ուրիշ մեդալներով։ Մարտերում ցուցաբերած նրա հերոսությունների մասին 1945 թվականի հունվարի 28-ին «Զա ռոդինա» ճակատային թերթում տպագրվել է «Հայ ժողովրդի հավատարիմ զավակ Հաբեթ Թադևոսյանը» խորագրով հոդվածը։ 1941 թվականի նոյեմբերի վերջերին 17-րդ հրետգնդում մասնակցել է Տուլայի, ապա Մինսկի, Գոմերի, Բոբրույսկի և Դնեպր, Դեսնա, Վիսլա գետերի անցման համար մղվող մարտերին։ Հրետանավոր Թադևոսյանը ուղիղ նշանառությամբ ոչնչացրել է հակառակորդի շարասյունը, շարքից հանել զրահամեքենաներ, զենիթային սարքեր, հրանոթներ, ականանետներ, սայլեր և երկու տասնյակ հիտլերականներ։ Այդ մարտերից հետո պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1943 թվականին Թադևոսյանը ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Թադևոսյանը մասնակցել է հաղթանակի զորահանդեսին Մոսկվայի Կարմիր հրապարակում[1]։

Պատերազմից հետո Թադևոսյանն ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը, ղեկավարել Խաչիկ, Մալիշկա, Արենի գյուղերի և Եղեգնաձորի շրջկենտրոնի թիվ 3 միջնակարգ դպրոցները[1][2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբեթ Թադևոսյանը մահացել է 1979 թվականին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. «ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱԲԵԹ ԵՓՐԵՄԻ». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 1. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.