Jump to content

Կուրտ Վոնեգուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կուրտ Վոնեգութից)
Կուրտ Վոնեգուտ
անգլ.՝ Kurt Vonnegut
Ծնվել էնոյեմբերի 11, 1922(1922-11-11)[1][2][3][…]
ԾննդավայրԻնդիանապոլիս, ԱՄՆ[4]
Վախճանվել էապրիլի 11, 2007(2007-04-11)[5][1][2][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան, Կոռնելի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան, Թենեսիի համալսարան և Shortridge High School?
Ժանրերերգիծանք
Գրական ուղղություններաթեիզմ և Հումանիզմ
Ուշագրավ աշխատանքներՕրորոց կատվի համար, Համար 5 սպանդանոցը և Breakfast of Champions?
Ստեղծագործությունների ցանկKurt Vonnegut bibliography?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան և Այովայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՋիլ Կրեմենց
ԶավակներMark Vonnegut? և Edith Vonnegut?
ԱզգականներSteve Adams?
Изображение автографа
Կայքvonnegut.com
Կուրտ Վոնեգուտ Վիքիքաղվածքում
 Kurt Vonnegut Վիքիպահեստում

Կուրտ Վոնեգուտ (անգլ.՝ Kurt Vonnegut, նոյեմբերի 11, 1922(1922-11-11)[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4] - ապրիլի 11, 2007(2007-04-11)[5][1][2][…], Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, 20-րդ դարի ամերիկյան գրականության նշանավոր դեմքերից մեկը։

«Ավտոմատ դաշնամուր» կամ «Ուտոպիա 14» (1952 թ.), «Կատվի ճոճք» (1963 թ.), «Սպանդանոց համար 5» (1969 թ.) վեպերում Վոնեգուտը բացահայտել է գիտատեխնիկական հեղափոխության հակասությունները, պսակազերծել «տեխնիկական լավատեսության» արևմտյան փիլիսոփայությունը, որի իրականացումը լի է սոցիալական համընդհանուր աղետով, հասարակության բարոյական այլասերումով կամ ֆիզիկական ոչնչացումով։

Վոնեգուտի արձակում գիտական ֆանտաստիկայի նմանակումը միաձուլված է գրոտեսկային և այլաբանական գրականության ավանդույթների հետ։ Նրա որոշ գրքեր արգլված են եղել և նույնիսկ այրվել են անվայելուչ լինելու պատրվակով։ Գրաքննության դեմ պայքարել է որպես «PEN» գրողներին օժանդակելու և «Քաղաքացիական ազատություններ» միությունների ակտիվ անդամ և այդ քայլերի համար Ամերիկայի մարդասիրական ասոցիացիան նրան ընտրել է Պատվո նախագահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Վոնեգուտը սերում է գերմանացի ներգաղթյալների ընտանիքից։ Ապագա գրողի նախապապը՝ Կլեմենտ Վոնեգուտը ծնվել է գերմանական Մյունստեր քաղաքում և 1848 թվականին ներգաղթել է ԱՄՆ։ Ինդիանապոլիսում նա բացել է թավաների վաճառքով զբաղվող ընկերություն։ Նրա որդի Բերնարդը չի շարունակել հոր գործը և ավարտելով Մասսաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտը դարձել է ճարտարապետ և իր գործընկեր Արթուր Բոնոմի հետ ստեղծել շինարարական Vonnegut & Bohn[10] ապրանքանիշը։ Բերնարդի որդին՝ Կուրտ Վոնեգուտ ավագը շարունակել է հոր գործը։ Ավարտելով Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը նա ժառանգել է հոր մասնաբաժինը՝ Vonnegut & Bohn ընկերությունում։ 1913 թվականի նոյեմբերի 22-ին նա ամուսնացել է Էդիթ Լիբերի՝ տեղացի գարեջրագործ-միլիոնատեր Ալբերտ Լիբերի դստեր հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են 3 երեխա․ Բերնարդը (1914-1977), Ալիսան (1917-1958) և Կուրտը[11]։

Մանկություն և երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Վոնեգուտը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 11-ին գերմանացի ներգաղթյալների ընտանիքում։ 1930-ական թվականներին տեղի ունեցած Մեծ ճգնաժամի ընթացքում հոր նյութական վիճակը վատացել է։ Հայրը ստիպված է եղել երկար ժամանակ մնալ առանց աշխատանքի։ Եվ հենց այդ ժամանակ էլ մոր մոտ սկսել են ի հայտ գալ հոգեկան հիվանդության նախանշաններ։ 1944 թվականին Կուրտի մայրը քնաբերի գերդոզավորմամբ ինքնասպանություն է գործել, որը մեծապես ցնցել է Կուրտ Վոնեգուտին[11][12]։

1940 թվականի մայիսին Կուրտ Վոնեգուտն ավարտել է Շորտրիջայի դպրոցը Ինդիանապոլիսում։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ընդունվել է Կոռնելի համալսարան։

Հոր պնդմամբ՝ իր որդու պատմությամբ, գրականությանբ և փիլիսոփայությանբ հետաքրքրվածությունն անիմաստ ժամանակի և գումարի վատնում կլիներ։ Եղբոր և հոր պնդմամբ Կուրտն ընտել է կենսաքիմիայի ֆակուլտետը։ Այս ընտրության պատճառը եղբայրն էր, որը 1939 թվականին Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ստացել էր Ph.D. քիմիայի աստիճան[12]։

Կոռնելի համալսարանի պաշտոնական տեղեկագրի պնդմամբ «Վոնեգուտի քիմիայի նկատմամբ ատելությունը բարիք է ամերիկյան գրականության համար»։ Նա այդ համալսարանում սովորել է 3 տարի, այդպես էլ այն չավարտելով։ Ժամանակի մեծ մասը Կուրտը զբաղվել է The Cornell Daily Sun ուսանողական թերթի աշխատանքներով, կատարելով խմբագրի և տեսաբանի աշխատանքներ[12]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա կամավորագրվել է ԱՄՆ զինված ուժերի շարքերում։ Կոռնելի համալսարանից սկզբում տեղափոխվել է Կարնեգի Մելոն համալսարան, այնուհետև Թենեսի համալսարան, որտեղ սովորել է մեքենաշինություն[11]։

Կուրտ Վոնեգուտը մահացել է 2007 թվականի ապրիլի 11-ին ընկնելիս ստացած գանգուղեղային վնասվածքի պատճառով։ Իր մահից մեկ տարի առաջ նա էդինբուրգյան The Sunday Herald թերթում դիմել է բրիտանացի ընթերցողներին ասելով՝

Անկախ նրանից, թե որքան կոռումպացված, ագահ և անսիրտ կդառնան մեր կառավարությունը, մեր կորպորացիաները, մեր լրատվամիջոցները և մեր կրոնական ու բարեգործական հաստատությունները, երաժշտությունն, այնուամենայնիվ, կշարունակի լինել հիասքանչ։ Եթե ես երբևէ մեռնեմ, Աստված մի արասցե, թող սա լինի իմ տապանագիրը.

Աստծո գոյության մասին նրա համար բավարար ապացույց էր երաժշտությունը։

Գրողի հայրենիքում՝ Ինդիանապոլիսում 2007 թվականը նշվել է որպես «Վոնեգուտի տարի»[14]։

Գրողի համբավը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության ապրումները հիմք են հանդիսացել Կուրտ Վոնեգուտի առաջին ֆանստաստիկ ստեղծագործության «Ավտոմատ դաշնամուր» (կամ «Ուտոպիա 14») վեպի ստեղծման համար, որտեղ նա կերտում է ապագայի մռայլ պատկերները․ ամբողջ աշխատանքը մարդկանց փոխարեն անում են մեքենաները և մարդիկ դառնում են ոչ պետքական։

Վոնեգուտի գիտաֆանտաստիկ ժանրը ներառում է ինչպես կարճ պատմվածքներ, այնպես էլ որոշ վեպեր («Տիտանի ծովահարսը» և «Կատվի ճոճք»)։ Այնուամենայնիվ, գրողին մեծ համբավ է բերել 1945 թվականի փետրվարին դաշնակից օդանավերի կողմից Դրեզդենի ռմբակոծման ժամանակ նա գերմանացիների կողմից գերեվարված է եղել և գտնվել է Դրեզդենի բանտում։ Ռմբակոծության հետևանքով քաղաքը լիովին ավերվել է, իսկ նա ապաստան է գտել մի սպանդանոցում, որին էլ հետագայում անդրադարձել է «Սպանդանոց համար հինգ կամ երեխաների խաչակրաց արշավանքը» իրականության վրա հիմնված վեպում։

Շատ աշխատանքներում Վոնեգուտն իր մտքերը արտահայտել է գլխավոր հերոսների խոսքով, ինչպիսիք են ֆանտաստ գրող Քիլգոր Ֆուտը, որի նախատիպը եղել է իրականում գոյություն ունեցող ֆանտաստ Թեոդոր Սթարջոնը։ Վոնեգուտն իր հերոսին շնորհել է հարուստ երևակայությամբ և ցինիզմով, չափավորված իրեն հատուկ մարդասիրությամբ։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Վոնեգուտը, հիշելով «Սպանդանոց համար 5» վեպի վրա տարվող աշխատանքները, նկարագրել է ստեղծագործական գործընթացը հետևյալ կերպ.

Ես չեմ կարծում, որ որևէ արվեստագետ գիտի, թե ինչու է այս կամ այն բանն անում, որը տրամաբանական չէ ... այս ամենը հորդում է մեզանից։
- Կուրտ Վոնեգութ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118770306 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2007/04/11/books/11cnd-vonnegut.html?_r=2&hp&oref=slogin&oref=slogin
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  8. https://debsfoundation.org/index.php/landing/eugene-v-debs-award/
  9. https://www.nationalbook.org/books/slaughterhouse-five-or-the-childrens-crusade/
  10. Robert W. Smith, Dorothy A. Nicholson (2007). «Vonnegut and Bohn architectural renderings, 1896, 1911» (PDF). www.indianahistory.org (անգլերեն). Indiana Historical Society. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  11. 11,0 11,1 11,2 Dinitia Smith (2007 թ․ ապրիլի 12). «Kurt Vonnegut, Novelist Who Caught the Imagination of His Age, Is Dead at 84». Նյու Յորք Թայմս (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 George Lowery (2007 թ․ ապրիլի 12). «Kurt Vonnegut Jr., novelist, counterculture icon and Cornellian, dies at 84». Cornell Chronicle (անգլերեն). Cornell University. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  13. Kurt Vonnegut. Vonnegut's Blues For America, 07 January, 2006. Sunday Herald(անգլ.)
  14. «Сын Воннегута заменит отца на один вечер». Lenta.ru. 2007 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 19-ին.
  15. Կատվի ճոճք
  16. Սպանդանոց համար հինգ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրտ Վոնեգուտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրտ Վոնեգուտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 495