Կապույտ մորուք (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ մորուք
անգլ.՝ Bluebeard
ՀեղինակԿուրտ Վոնեգութ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրԱՄՆ
ՀրատարակիչDelacorte Press
Հրատարակման տարեթիվ1987 թ.
ԳՄՍՀ0-385-29590-1
OCLC15859716

«Կապույտ մորուք» կամ Կապտամորուսը[1] (անգլ.՝ Bluebeard), ամերիկացի ականավոր գրող Կուրտ Վոնեգութի 1987 թվականին լույս տեսած վեպն է, որում հեղինակը շոշափում է Հայոց ցեղասպանության թեման։

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Վոննեգուտի «Կապույտ մորուք» վեպն իրենից ներկայացնում է հեղինակի կողմից հնարված հայկական ծագմամբ ամերիկացի նկարիչ Ռաբո Կարաբեկյանի (1916-1988 թթ.) կենսագրությունը։ Վեպի հերոսը Հայոց ցեղասպանությունը վերապրած և ԱՄՆ-ում ապաստան գտած հայ ընտանիքի զավակ է։ Հերոսը իր մեջ կրում է 20-րդ դարասկզբի ողբերգության վառ հետքերը, որոնց գումարվում են Երկրորդ աշխարհամարտի արհավիրքները, որին նա մասնակցել է ԱՄՆ-ի բանակի շարքերում։ Այս բոլոր հոգեկան ապրումները Կարաբեկյանը փորձում է պատկերել իր ստեղծագործություններում, սակայն նրան սպասում է նոր հուսահատություն։ Վատ ներկանյութի պատճառով նրա նկարները փչանում են և հերոսն հուսահատված որոշում է այլևս չնկարել։ Հեղինակը մեծ վարպետությամբ և խոր նրբությամբ բացահայտում է Ռաբո Կարաբեկյանի հուսահատությունը և հոգեկան պայքարը, որն ամբողջությամբ ներծծված է Վոննեգութին հատուկ տրագիկոմիզմով։ Վեպը մեծավ մասամբ լավ ընդունելություն գտավ ԱՄՆ-ի գրական շրջանակներում։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռաբո Կարաբեկյան - նկարիչ,
  • Ցիրցեյա Բերման - ուսումնասիրում է Ռ. Կարաբեկյանի կենսակերպը,
  • Պոլ Սլացինգեր - Երկրորդ աշխարհամարտի մասնակից, Ռ. Կարաբեկյանի ընկերը,
  • Դեն Գրեգորի - Ռ. Կարաբեկյանի աշակերտը,
  • Մերիլ Քեմպ - Դեն Գրեգորիի, ապա Ռ. Կարաբեկյանի սիրուհին,
  • Դորոթի Ռոյ - Ռ. Կարաբեկյանի առաջին կինը,
  • Էդիթ Թաֆթ - Ռ. Կարաբեկյանի երկրորդ կինը,
  • Էլլիսոն Ուայթ - Ռ. Կարաբեկյանի խոհարարուհին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վոնեգուտ, Կուրտ (2005). Կապտամորուսը. Զանգակ-97. ISBN 978-99941-1-082-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]