Կորդովայի մզկիթ
Մեսկիտա կամ Կորդովայի մզկիթ (իսպ.՝ mezquita — «մզկիթ»), հռոմեակաթոլիկական տաճար, (նախկինում՝ մզկիթ)՝ տեղակայված Անդալուզիայի Կորդովա քաղաքում[6]։ Միջնադարում աշխարհի երկրորդ մզկիթն էր իր մեծությամբ։ Իսպանիայի Ռեկոնկիստայից հետո վերածվել է եկեղեցու։
Իսպանական Կորդովայի հպարտությունը՝ մզկիթը, աշխարհում երկրորդն էր իր մեծությամբ այն ժամանակներում, երբ Կորդովան Եվրոպայի ամենածաղկուն քաղաքներից մեկն էր և օրինակ էր ծառայում գիտության, արվեստի ու մշակույթի իր նվաճումներով։ Մզկիթը գործել է նաև որպես կաթոլիկական տաճար, որի արդյունքում շինությունը ձեռք է բերել ճարտարապետական տարբեր ոճեր, որոնք խորհրդանշում են քաղաքի խառնածին ճակատագիրը։
Մզկիթի շինարարությունը սկսվեց 784 թ․՝ Կորդովայի առաջին իսլամադավան տիրակալի՝ Աբդ ալ–Ռահման առաջինի հանձնարարությամբ։ Շինությունը բարձրացավ ու ընդլայնվեց մինչև 987 թ․։ Այդ ժամանակ այն համարվում էր քաղաքի 1000 մզկիթներից ամենասքանչելին։
Մզկիթում միավորված են հսկայական կամարները, հասպիսից, գրանիտից և մարմարից կառուցված 850 ցնցող սյուները և բազմաթիվ զարդանախշերով աղոթասրահները[7]։ Սակայն ամենավեհաշուք առանձնահատկությունը մեհրաբն է՝ աղոթելու որմնախորշը, բյուզանդական ոսկե խճանկարներով պատված մարմարե սքանչելի գմբեթը։ Մի ժամանակ այստեղ էին պահվում Ղուրանի բնօրինակը և Մուհաբեդ մարգարեի ոսկորներից մեկը՝ մզկիթը դարձնելով ուխտագնացության կարևոր վայր։ Սովորաբար մզկիթներում մեհրաբները ուղղված են դեպի Մեքքան, սակայն Կորդովայի մզկիթի մեհրաբը այդ ուղղվածությունը չունի, որի պատճառով էլ այն համարվում է եզակի մզկիթ։
Շինության եզակիության ավելի են ընդգծում քրիստոնեական ճարտարապետությանը բնորոշ որոշ գծեր, ներառյալ մատուռները և XVI դարի բարիկկո ոճի մայր տաճարը՝ վարպետորեն փորագրված առաստաղով։ Սրանք ավելացվել են ավելի ուշ՝ Ֆերդինանդ Երրորդ թագավորի օրոք, ով 1236 թ․ Կորդովան խլեց մավրերից և պատվիրեց մզկիթը վերակառուցել որպես քրիստոնեական եկեղեցի[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://es.wikiarquitectura.com/edificio/mezquita-de-cordoba/
- ↑ 3,0 3,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Համաշխարհային ժառանգություն
- ↑ «Mosque-Cathedral of Córdoba». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Կորդովայի մզկիթ (Իսպանիա)
- ↑ Կորդովայի մզկիթի մասին տվյալներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորդովայի մզկիթ» հոդվածին։ |
|