Կորդովայի ազգային համալսարան
Կորդովայի ազգային համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Ut portet nomen meum |
Հիմնադրված է | 1613 |
Հիմնադրիր | Ճիզվիտ |
Անդամակցություն | Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[1] |
Երկիր | Արգենտինա[2] |
Տեղագրություն | Կորդովա |
Կայք | unc.edu.ar(իսպ.) |
Universidad Nacional de Córdoba Վիքիպահեստում |
Կորդովայի ազգային համալսարան (իսպ.՝ Universidad Nacional de Córdoba (UNC), Արգենտինայի խոշորագույն համալսարաններից մեկն է։ Այն գտնվում է Կորդովա քաղաքում և երկրի ամենահին համալսարանն է։ Ամերիկայում համալսարանը իր տարիքով չորրորդն է։
Երկու դար եղել է Արգենտինայի միակ համալսարանը, բայց արդեն XX դարում իր տեղը զիջել է Բուենոս Այրեսի համալսարանին։ Հիսուսի միաբանության թաղամասը, որի տարածքում է գտնվում պատմական համալսարանի շենքը, հանդիսանում է Համաշխարհային ժառանգության հուշարձան։
Արգենտինայի մյուս ազգային համալսարանների նման, այս համալսարանը ևս ֆինանսավորվում է պետության կողմից, բայց ինքնավար է, այն առանձնացված է եկեղեցուց և տրամադրում է անվճար կրթություն։ Ունի ինքնակառավարման համակարգ, որի կազմում ընդգրկված են դասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների համապատասխան ներկայացուցիչները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի պատմությունը սկսվում է 1610 թվականից, երբ Հիսուսյանները ստեղծեցին Կորդովայի բարձրագույն կոլեգիան (լատին․՝ Collegium Maximum), որտեղ նրանք խոսեցին փիլիսոփայության և աստվածաբանության վերաբերյալ։ 1613 թվականին կոլեգիայիբազայում կազմավորվել են համալսարան և գրադարան։ 1621 թվականի օգոստոսի 8-ին Հռոմի պապ Գրիգոր XV-ը համալսարանին թույլ է տվել շնորհել գիտական աստիճաններ, իսկ 1622 թվականի փետրվարի 2-ին այդ որոշումը վավերացվեց Ֆիլիպ IVթագավորի կողմից[3]։
1767 թվականի ապրիլի 2-ի հրամանագրով Իսպանիայի Կարլ III թագավորը վտարեց Հիսուսյաններին իր տարածքներից, որից հետո համալսարանը անցավ Ֆրանցիսկյան միաբանության տիրապետության տակ։ 1791 թվականին համալսարանը ստեղծվեց իրավաբանական ֆակուլտետը։ 1800 թվականին թագավորական հրամանագրով համալսարանը ստացել է «Սուրբ Կառլի և Տիրամայր Մոնսերատի Արքայական համալսարան» անվանումը, իսկ հետո թագավորական և պապական համալսարանի կարգավիճակ։ Համալսարանում սկսեցին դասավանդել մաթեմատիկա։
1820 թվականին Կորդովայի նահանգի նահանգապետ Խուան Բաուտիստա Բուստոսը համալսարանին շնորհեց նահանգական համալսարանի կարգավիճակ, իսկ արդեն 1856 թվականին դարձավ ազգային և ստացավ իր ժամանակակից անվանումը։ 1860-ական թվականներին Արգենտինայում իրականացվել են կրթական բարեփոխումներ, որի արդյունքում Կորդովայի համալսարանը դադարեցրեց դասավանդումը։
1918 թվականին Կորդովայի համալսարանից Արգենտինայում սկսվեց համալսարանական բարեփոխումը, որը հետագայում տարածվեց ամբողջ մայրցամաքի վրա։ Բարեփոխումների հիմնական նպատակներն էին բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության, ինքնակառավարման, նրանց հասարակությանը մոտեցման և այլնի մակարդակի բարձրացումը[4]։
XX դարում համալսարանում մասնագիտությունների և ուսանողների թվաքանակը զգալիորեն ավելացել է և համալսարանը դարձել է երկրի կարևոր հետազոտական կենտրոնը։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդովայի ազգային համալսարանի 12 ֆակուլտետներում սովորել են ավելի քան 115 հազար ուսանողներ։ Համալսարանը ներառում է 100 գիտահետազոտական կենտրոն, 25 գրադարան և 16 թանգարան[5]։
Համալսարանի ֆակուլտետները՝
- ճարտարապետություն, քաղաքաշինություն, դիզայնի
- Գյուղատնտեսություն
- Տնտեսագիտություն
- Բնական գիտություններ
- Բժշկություն.
- Բժշկության դպրոց
- Բժշկական տեխնոլոգիաների դպրոց
- Կինեզիոլագիայի դպրոց
- Ֆոնոաուդիոլոգիայի դպրոց
- Բուժքույրերի դպրոց
- Դիետոլոգիայի դպրոց
- Քիմիական գիտություններ
- Իրավունք և հասարակագիտություն
- Իրավաբանների դպրոց
- Սոցիալական աշխատանքի դպրոց
- Տեղեկատվական գիտությունների դպրոց
- Փիլիսոփայություն և հումանիտար գիտություններ
- Փիլիսոփայության դպրոց
- Հումանիտար գիտությունների դպրոց
- Պատմության դպրոց
- Մանկավարժական գիտությունների դպրոց
- Գրադարանավարների դպրոց
- Արխիվային գործերի դպրոց
- Արվեստի դպրոց
- Աշխարհագրության ֆակուլտետ
- Լեզվաբանություն
- Մաթեմատիկա, աստղագիտություն և ֆիզիկա
- Ստոմատոլոգիա
- Հոգեբանություն
-
Ռեկտորատ
-
Բժշկության ֆակուլտետ
-
Իրավունքի և հասարակագիտության ֆակուլտետ
-
Մեծ գրադարան (ունի 120,000 ծավալ
Համալսարանը ներառում է Հետբուհական կրթության կենտրոն, Հանրային կառավարման ուսումնասիրությունների ինստիտուտ, Տիեզերական հետազոտությունների ինստիտուտ, Մոնսերատի ազգային քոլեջ, Մանուել Բելգրանոյի անվան առևտրի բարձրագույն դպրոց, Աստղադիտարան, Աստղագիտության թանգարան, Ստոմատոլոգիական կլինիկա, Ինֆորմատիկայի ամբիոն, Ազգային կլինիկական հիվանդանոց, Սննդի արդյունաբերության բարձրագույն ինստիտուտ, Ջրային ռեսուրսների բարձրագույն ինստիտուտ և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Orígenes de la Universidad Nacional de Córdoba — Universidad Nacional de Córdoba Արխիվացված 2011-07-14 Wayback Machine
- ↑ La Reforma Universitaria de 1918 — Universidad Nacional de Córdoba Արխիվացված 2011-05-15 Wayback Machine
- ↑ La Universidad contemporánea — Universidad Nacional de Córdoba Արխիվացված 2011-05-15 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(իսպ.)(անգլ.)
- Отделение информатики
- Специальности Արխիվացված 2008-04-26 Wayback Machine
- Факультет архитектуры, урбанистики и промышленного дизайна
- Факультет сельскохозяйственных наук
- Факультет экономических наук
- Факультет точных и естественных наук
- Факультет химических наук
- Факультет права и обществознания Արխիվացված 2017-05-22 Wayback Machine
- Факультет философии и гуманитарных наук
- Факультет языкознания
- Факультет математики, астрономии и физики
- Факультет медицины
- Факультет стоматологии
- Факультет психологии
- Библиотеки университета — онлайн каталог Արխիվացված 2011-08-07 Wayback Machine
- Центр последипломного образования
- Национальный колледж Монсеррат
- Высшая школа коммерции им. Мануэля Бельграно
- Астрономический музей
- Обсерватория
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորդովայի ազգային համալսարան» հոդվածին։ |
|