Կորդովայի ազգային համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորդովայի ազգային համալսարան
Universidad Nacional de Córdoba.png
Patiocolonialcordoba.jpg
Տեսակհամալսարան
ԿարգախոսUt portet nomen meum
Հիմնադրված է1613
ՀիմնադրիրՃիզվիտ
ԵրկիրԱրգենտինա
ՏեղագրությունԿորդովա
Կայքunc.edu.ar
Կոորդինատներ: 31°26′15.0000001″ հվ. լ. 64°11′16.000008100017″ ամ. ե. / 31.437500000028° հս․. լ. 64.18777778002778689° ավ. ե. / 31.437500000028; 64.18777778002778689
Universidad Nacional de Córdoba Վիքիպահեստում

Կորդովայի ազգային համալսարան (իսպ.՝ Universidad Nacional de Córdoba (UNC), Արգենտինայի խոշորագույն համալսարաններից մեկն է: Այն գտնվում է Կորդովա քաղաքում և երկրի ամենահին համալսարանն է: Ամերիկայում համալսարանը իր տարիքով չորրորդն է:

Երկու դար եղել է Արգենտինայի միակ համալսարանը, բայց արդեն XX դարում իր տեղը զիջել է Բուենոս Այրեսի համալսարանին: Հիսուսի միաբանության թաղամասը, որի տարածքում է գտնվում պատմական համալսարանի շենքը, հանդիսանում է Համաշխարհային ժառանգության հուշարձան:

Արգենտինայի մյուս ազգային համալսարանների նման, այս համալսարանը ևս ֆինանսավորվում է պետության կողմից, բայց ինքնավար է, այն առանձնացված է եկեղեցուց և տրամադրում է անվճար կրթություն: Ունի ինքնակառավարման համակարգ, որի կազմում ընդգրկված են դասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների համապատասխան ներկայացուցիչները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի մասնաշենքի շինարարությունը, XX դարի սկիզբ
Ուսանողները համալսարանի բարեփոխման ընթացքում բարձրացնում են Արգենտինայի դրոշը

Համալսարանի պատմությունը սկսվում է 1610 թվականից, երբ Հիսուսյանները ստեղծեցին Կորդովայի բարձրագույն կոլեգիան (լատ.՝  Collegium Maximum), որտեղ նրանք խոսեցին փիլիսոփայության և աստվածաբանության վերաբերյալ: 1613 թվականին կոլեգիայիբազայում կազմավորվել են համալսարան և գրադարան: 1621 թվականի օգոստոսի 8-ին Հռոմի պապ Գրիգոր XV-ը համալսարանին թույլ է տվել շնորհել գիտական աստիճաններ, իսկ 1622 թվականի փետրվարի 2-ին այդ որոշումը վավերացվեց Ֆիլիպ IV թագավորի կողմից[1]:

1767 թվականի ապրիլի 2-ի հրամանագրով Իսպանիայի Կարլ III թագավորը վտարեց Հիսուսյաններին իր տարածքներից, որից հետո համալսարանը անցավ Ֆրանցիսկյան միաբանության տիրապետության տակ: 1791 թվականին համալսարանը ստեղծվեց իրավաբանական ֆակուլտետը: 1800 թվականին թագավորական հրամանագրով համալսարանը ստացել է «Սուրբ Կառլի և Տիրամայր Մոնսերատի Արքայական համալսարան» անվանումը, իսկ հետո թագավորական և պապական համալսարանի կարգավիճակ: Համալսարանում սկսեցին դասավանդել մաթեմատիկա:

1820 թվականին Կորդովայի նահանգի նահանգապետ Խուան Բաուտիստա Բուստոսը համալսարանին շնորհեց նահանգական համալսարանի կարգավիճակ, իսկ արդեն 1856 թվականին դարձավ ազգային և ստացավ իր ժամանակակից անվանումը: 1860-ական թվականներին Արգենտինայում իրականացվել են կրթական բարեփոխումներ, որի արդյունքում Կորդովայի համալսարանը դադարեցրեց դասավանդումը:

1918 թվականին Կորդովայի համալսարանից Արգենտինայում սկսվեց համալսարանական բարեփոխումը, որը հետագայում տարածվեց ամբողջ մայրցամաքի վրա: Բարեփոխումների հիմնական նպատակներն էին բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության, ինքնակառավարման, նրանց հասարակությանը մոտեցման և այլնի մակարդակի բարձրացումը[2]:

XX դարում համալսարանում մասնագիտությունների և ուսանողների թվաքանակը զգալիորեն ավելացել է և համալսարանը դարձել է երկրի կարևոր հետազոտական կենտրոնը:

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորդովայի ազգային համալսարանի 12 ֆակուլտետներում սովորել են ավելի քան 115 հազար ուսանողներ: Համալսարանը ներառում է 100 գիտահետազոտական կենտրոն, 25 գրադարան և 16 թանգարան[3]:

Համալսարանի ֆակուլտետները՝

Համալսարանը ներառում է Հետբուհական կրթության կենտրոն, Հանրային կառավարման ուսումնասիրությունների ինստիտուտ, Տիեզերական հետազոտությունների ինստիտուտ, Մոնսերատի ազգային քոլեջ, Մանուել Բելգրանոյի անվան առևտրի բարձրագույն դպրոց, Աստղադիտարան, Աստղագիտության թանգարան, Ստոմատոլոգիական կլինիկա, Ինֆորմատիկայի ամբիոն, Ազգային կլինիկական հիվանդանոց, Սննդի արդյունաբերության բարձրագույն ինստիտուտ, Ջրային ռեսուրսների բարձրագույն ինստիտուտ և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]