Կոնսուելո Վելասկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնսուելո Վելասկես
Բնօրինակ անունConsuelo Velázquez Torres
Ծնվել էօգոստոսի 29, 1916(1916-08-29)[1]
Սիուդադ Գուսման, Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էհունվարի 22, 2005(2005-01-22)[1][2] (88 տարեկան)
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԺանրերՄեքսիկայի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգերի հեղինակ, երգերի հեղինակ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
Պարգևներ

Կոնսուելո Վելասկես (իսպ.՝ Consuelo Velázquez, Կոնսուելո Վելասկես Թորես, օգոստոսի 21, 1916, Սիուդադ Գուսման, Մեքսիկա - հունվարի 22, 2005, Մեխիկո, Մեքսիկա), մեքսիկացի դաշնակահարուհի, կոմպոզիտոր և երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսուելո Վելասկեսը ծնվել է Մեքսիկայի Սյուդադ Գուսման քաղաքում։ Հետագայում նրանց ընտանիքը տեղափոխվել է Գվադալախարա, որտեղ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Ծնողների վաղաժամ մահից հետո, նրա դաստիարակությամբ զբաղվել են մորաքույրն ու մորեղբայրները։ Մանկությունից նրա կիրքը երաժշտությունն էր։ Նրան դասավանդել է մեքսիկացի հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Ռամոն Սերատոսը։ Կոնսուելոն շատ վաղ է սովորել դաշնամուր նվագել, հնարում էր երգեր, իսկ լսած երաժշտությունը կարողանում էր մեկնաբանել յուրովի։ Հետագայում տեղափոխվել է Մեխիկո, որտեղ Սերատոսը նշանակվել է երաժշտական դպրոցի տնօրեն, իսկ Կոնսուելոն ավարտել է այդ նույն դպրոցը։ 15 տարեկանում նա արդեն դաշնամուրի դասատու էր։ Նրա առաջին կոմպոզիցիաները ծնվել էին իմպրովիզացիաներից, սակայն ամեն դեպքում նա դարձավ հայտնի կոմպոզիտոր։

Կոնսուելո Վելասկեսը ճանաչում է ստացել «Amar y vivir» («Սիրել և ապրել»), «Cachito» («Կաչիտո»), «Que seas feliz» («Երջանիկ լինես») և այլ երգերով, սակայն իրականում նա հանրահայտ դարձավ «Bésame mucho» («Համբուրիր ինձ շատ») երգով։ Այդ երգը նա գրել էր 1940-ական թվականների սկզբին՝ իսպանացի հայտնի կոմպոզիտոր Էնրիկե Գրանադոսի «Goyescas» օպերայի արիան լսելով և ոգեշնչվելով դրանից։ 1944 թվականին «Besame mucho»-ն առաջին մեքսիկական երգն էր, որ հաղթեց հիթ-շքերթը Նյու-Յորքում։ Հատկապես այն մեծ տարածում գտավ ամերիկյան ջազի վարպետ Ջիմմի Դորսիի և նրա նվագախմբի կատարումից հետո։ Երգը հանրահայտ էր ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում։

Կոնսուելո Վելասկեսը մահացել է 2005 թվականի հունվարի 22-ին՝ սրտի հետ կապված բարդացումներից, որոնք առաջացել էին այն բանից հետո, երբ 2004 թվականին նա վայր էր ընկել և կոտրել կողոսկրերը։ Նույն թվականին նրա տան պատին, որտեղ ծնվել էր Կոնսուելոն, փակցվել է հուշատախտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.