Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Հյո Յոնգը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 22-ին Հարավային Կորեայում։ 11 տարեկան հասակում անցել էS.M. Entertainment գործակալության լսումները։ Հյո Յոնգը ասել է, որ մայրն է նրան բերել լսումներին, այն հույսով, որ կտեսնի այն ժամանակ հայտնի H.O.T խմբին[3]։ Լսումների ժամանակ Հյո Յենը պարել է[4]։ 2004 թվականին, Super Junior խմբի անդամ Շիվանի հետ միասին, նրան ուղարկել են Պեկին, Չինաստան սովորելու։ Ինչպես նաև, Հյո Յենը ընտրվել է № 1 պարուհին Կորեայում, ըստ Star News-ի[5]։
Հյո Յոնգը սկսել է պարել դեռ նախնական դպրոցում։ Հարևանությամբ գտնվող փոքրիկ հիփ հոփի դպրոցում, նա սկսել է սովորել պարել հիփ հոփ, ջազային և լատինական պարեր։ 1999 թվականին նա ընդունվել է Winners Dance School-ում։ Դպրոցում նա ծանոթացել է Մինի հետ, ով այժմ Miss A խմբի անդամ է, երկուսով նրանք ստեղծել են պարային դուետ՝ Little Winners (리틀위너스)։ Դուետը ելույթ է ունեցել տարբեր համերգների ժամանակ և 2004 թվականին նրանց մասին գրել են HipHoper.com- ում։
Հյո Յոնգը պարել է սովորել The Electric Boogaloos- ի և հայտնի պարուսույցների մոտ, Կիմ Հե Ռանգի, Poppin Seen, Քվանգ Հուի (aka Crazy Monkey), Poppin DS, Քվոն Սոկ Ջինի (aka Locking Khan) և Black Beat Շիմ Ջե Ոնի մոտ։ Բացի այդ, Հյո Յենը աշխատել է Ջասթին Թիմբերլեյքի պարուսույցի մոտ և մի քանի արտասահմանցի դասավանդողների հետ։
Հյո Յոնգը սկսել է պարել նախնական դպրոցից։ Հարևանությամբ գտնվող հիփ հոփի փոքրիկ դպրոցում[6], նա սովորել է պարել այնպիսի ոճերում, ինչպիսիք են՝ հիփ հոփ, ջազային պարեր, լատինական պարեր[7]։ 1999 թվականին ընդունվել է Winners Dance School[8], որը հայտնի պարային դպրոց է Հարավային Կորեայում, որը մասնագիտացված է փոփփինգի, լոգինգի և հիթ հոփի տարբեր ոճերում։ Դպրոցում նա ծանոթացել է Մինի հետ, ով այժմ Miss A խմբի անդամ է, նրանք երկուսով կազմել են պարային դուետ Little Winners (리틀위너스) անվանումով։ Դուետը ելույթ է ունեցել տարբեր շոուքեյսների ժամանակ և 2001 թվականին նրանց մասին գրել է HipHoper.com-ը[9]։
Նա պարել է սովորել The Electric Boogaloos-ի մոտ[10] և այնպիսի պարուսույցների մոտ, ինչպիսիք են՝ Կիմ Հյո Ռանգը[11], Poppin Seen-ը[12], Կվանգ Հուն (Crazy Monkey)[13], Poppin DS-ը[14], Կվոն Սոկ Ջինը (Locking Khan)[15] և Black Beat Շիմ Ջե Ունը[6]։ Բացի այդ, Հյո Յոնգը աշխատել է Ջասթին Թիմբերլեյքի պարուսույցներից մեկի և մի քանի արտասահմանցի դասավանդողների հետ[6]։
Մինչ Girls' Generation- ի առաջնաելույթը, Հյո Յոնգը կատարել BoA երգչուհու պարային ուրվագծի դերը M.net KM Music Festival 2005-ի ժամանակ[16]։ 2007 թվականին նա միացել է Ջե Ունի հետ պարային համագործակցությունով Bobby Valentino- ի «Anonymous» երգի համար[17]։.
2010 թվականի մարտի 7-ին, Հյո Յոնգը խաղացել է կամեո դեր «Oh! My Lady» դորամայում, ինչպես նաև այնտեղ նկարահանվել են այլ մասնակիցներ նույնպես՝ Ջեսիկա Չոնը և Սու Յոնը[18]։
2011 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել են, որ Հյո Յոնգը կմիանա "Անհաղթելի երիտասարդություն" ռեալիթի շոույի երկրորդ սեզոնի նկարահանվող անձնակազմին, որտեղ արդեն նկարահանվել էր Սաննին[19]։
2012 թվականի մարտի 25-ին հայտարարվել է այն մասին, որ Հյո Յենը կմասնակցի «Պարեր աստղերի հետ» հեռուստահաղորդման երկրորդ սեզոնին։ Հյո Յենը միացել է հաղորդման նկարահանման անձնակազմին, ապրիլի 27-ին ցուցադրվել է առաջին էպիզոդը[20]։ Հյո Յոնգը և իր գործընկերը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։
2012 թվականի հուլիսին Հյո Յոնգը Սոհյոնի հետ միասին նկարահանվել է Nylon ամսագրի օգոստոսյան համարի համար։ Մինչ թողարկումը, ամսագիրը տեղադրել է տեսանյութ նկարահանումներից իր YouTube- յան էջում[21]։
2012 թվականի հոկտեմբերի 30-ին Հյո Յոնգը նկարահանվել է գեղեցկության և նորաձևության ‘o/1 Creative Book‘ գրքի համար։ «o/1 Creative Book» առաջին թողարկումը, Հյո Յոնգի հետ թողարկվել է հոկտեմբերի 31-ին։ Հյո Յոնգը դարձել է առաջին աղջիկը, թվ հայտնվել է կրկին թողարկված «0/1 creativebook» գրքի կազմի վրա։ Առաջին հրատարակված համարում, Հյո Յոնգը միակ հայտնին է, ով ընտրվել է որպես մոդել[22][23]։
Հյո Յենը ընտրվել է, որպես պարային «Younique» ծրագրի մասնակից, Hyundai մեքենաների գովազդման համար, այս գովազդի համար թողարկվել է թրելեր «PYL Younique Album» անվանումով[22]։
2013 թվականի մայիսին ընտրվել է Topshop հագուստի ապրանքանիշիասիացի ներկայացուցիչը Հոնկոնգում[24]։
2013 թվականի հունիսի 17-ին հայտարարվել է, որ Հյո Յոնգը և Յուրին կմասնակցեն «Dancing 9» շոուին։ Աղջիկները դարձել են շոուի մասնակիցների մարզիչները, ովքեր ցանկանում են դառնալ քեյ փոփի նոր աստղերը[25]։ 2014 թվականի հունիսին եղել է հյուր Թիֆֆանիի հետ Jessica & Krystal ռեալիթի շոույում, որտեղ Չոն քույերը իրենց հրավիրել են իրենց մոտ։
Հյո Յոնգը նկարահանվել է Էմբերի և f(x)-ի տեսահոլովակում «SHAKE THAT BRASS» երգի համար։ Տեսահոլովակը թողարկվել է 2015 թվականի փետրվարի 12-ին։ 2015 թվականի մայիսի 1-ին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Հյո Յոնգը ունենալու է իր անձնական հաղորդումը OnStyle հեռուստաալիքում։ "Հյո Յոնգի 1 000 000 լայքը" հաղորդումը պատմում էր Հյո Յոնգի կյանքի ոճի, նորաձևության և գեղեցկության մասին։ Շոուի գլխավոր միտքը նրանում է, որպեսզի հավաքեն անհրաժեշտ չափով հավանումներ ինստագրամում։ Ի սկզբանե շշուկներ էին տարածվել, որ շոուն կոչվելու է "Հյո Յոնգի 10 000 լայքը", բայց, հաշվի առնելով Girls' Generation- ի հայտիությունը և նրա անդամներին, որոշվել է անունը փոխել և դարձնել "Հյո Յենի1 000 000 լայքը"։ Առաջին էպիզոդը ցուցադրվել է 2015 թվականի հունիսի 11-ին։ 2015 թվականի հունիսի 24-ին Հյո Յոնգը դարձել է առաջինը SNSD-ում, ով որոշեց գիրք գրել։ Գիրքը նվիրված է Հյո Յոնգի ոճին, նրա գեղեցկության խորհուրդներին, նորաձևությանը և կյանքին։ Ինչպես նաև նրան կցված է DVD։ Հուլիսի 1-ին Seongsudong Espresso Room-ում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված Հյո Յոնգի 'Hyo Style' գրքին։ Գիրքը հրատարակվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ 2015 թվականի սեպտեմբերին Հյո Յոնգը դարձել է EDM Mash Up հաղորդման մասնակից։ Շոուն պատմում է այն մասին, թե ինչպես 4 այդոլներ կսովորեն ստեղծել ակումբային երաժշտություն և ռեմիքսներ, կմրցեն իրար հետ։
Հյո Յոնգը մասնակցել է «Up & Down» երգի ձայնագրմանը, որը թողարկվել է հունիսի 28-ին, որպես Թեյոնի երկրորդ «Why» մինի ալբոմի երգ։
2014 թվականի ապրիլի 1-ին նամակ է հայտնվել, որ Հյո Յոնգին ոստիկանություն են կանչել հարձակման համար։ Նույն օրը հայտնել են, որ Girls' Generation խմբի անդամներից ինչ- որ մեկի վրա հայտ է ներկայացվել, նրա ընկերոջից, իր կողմից ծեծի վերաբերյալ, ավելի ուշ SM Entertainment-ը իր պաշտոնական հայտարարությամբ ճշտել է, որ դա եղել է Հյո Յոնգը։ «Ընկերը», ով հարձակվել է Հյո Յոնգի (25) վրա, ոստիկանությունում դիմում է գրել այն բանի համար, որ նա պատահաբար հարվածել է նրան, պարզվել է, որ այն մի երիտասարդ էր, ում հետ նա հանդիպել է երկու տարի շարունակ, Կիմ Չոնգ Հյոն (35) անունով։ Նրանք ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով և աստիճանաբար սկսեցին հանդիպել։ ԶԼՄ-ները հայտնում էին, որ անցյալում նրանք երկուսնել արդեն բաժանվել են և վերսկսել են հարաբերություններ կրկին, և անցյալում նրանց նկատել են Կաննամի ռեստորաններից մեկում, նորից հիշեցնելով իրենց հարաբերությունների մասին։
Ինսայդերների խոսքերով՝ «Այդ մարդը, իսկապես Հյո Յոնգի ընկերն է։ Պատահարից հետո, երկուսն էլ ինչ- որ չափով հեռվացել են իրարից, բայց մինչ այդ նրանք եղել են գեղեցիկ զույգ։ Միայն թե, այժմ պարզ է, թե ինչ կլինի նրանց հարաբերությունների հետ։ Այն բանից հետո, երբ հիմարությունը դարձավ այսպիսի սկանդալ, ըստ երևույթի, նրանց համար դժվար կլինի շարունակել հանդիպել։
SM Entertainment- ը շատ արագ արձագանքեց ռեպորտաժին, հայտնելով, որ զույգը իսկապես հանդիպում էր, բայց նրանք արդեն բաժանվել են։ Հայտնի չէ, արդյոք դրա համար պատճառ հանդիսացավ պատահարը, բայց ներկայացուցիչը, ով կատարել է հայտարարությունը գործակալության դեմքից, հայտնել է․ "Հյո Յոնգը և Կիմ Չոնգ Հյոնը բաժանվել են"։