Jump to content

Կեն Կիզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեն Կիզի
անգլ.՝ Ken Kesey
Ծնվել էսեպտեմբերի 17, 1935(1935-09-17)[1][2][3][…]
ԾննդավայրLa Junta, Կոլորադո, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 10, 2001(2001-11-10)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՅուջին, Օրեգոն, ԱՄՆ
ԳերեզմանKesey Family Farm Cemetery[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, ակնարկագիր, մանկագիր և ըմբիշ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕրեգոնի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Springfield High School?
Գրական ուղղություններպոստմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներԹռիչք կկվի բնի վրայով և Sometimes a Great Notion?
ԶավակներSunshine Kesey?
Կայքintrepidtrips.com
 Ken Kesey Վիքիպահեստում

Կեն Էլթոն Կիզի (անգլ.՝ Ken Elton Kesey, սեպտեմբերի 17, 1935(1935-09-17)[1][2][3][…], La Junta, Կոլորադո, ԱՄՆ - նոյեմբերի 10, 2001(2001-11-10)[1][2][3][…], Յուջին, Օրեգոն, ԱՄՆ), ամերիկացի գրող։ Հայտնի է որպես «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հեղինակ։ Չափազանց հայտնի է գրքի նույնանուն էկրանավորումը։ Կիզին համարվում է բիթ սերնդի և հիփի սերնդի գլխավոր գրողներից մեկը, ով նաև ազդել է այս շարժումների ձևավորման և մշակույթի զարգացման վրա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոլորադո նահանգի Լա-Հունտ քաղաքում, ձիթագործարանի սեփականատիրոջ ընտանիքում[5]։ 1946 թվականին տեղափոխվեց Սփրինգֆիլդ (Օրեգոն նահանգ)։ Կիզիի երիտասարդությունն անցել է հայրական ֆերմայում, որտեղ նա մեծացել ու դաստիարակվել է պատկառելի, աստվածապաշտ ամերիկյան ընտանիքում։ Դպրոցում, իսկ հետո նաև քոլեջում, Կիզին հետաքրքրվել է սպորտով և նույնիսկ դարձել ըմբշամարտի նահանգի չեմպիոն։ Դպրոցն ավարտելուց հետո Կենը դասընկերուհու՝ Ֆեյ Հեքսբիի հետ փախչում է տնից։ Այդպիսով նա դարձավ գրող-գաղափարախոսի հավերժ ուղեկիցը։ Նա լույս աշխարհ բերեց չորս երեխա։

1957 թվականին Կիզին ավարտում է Օրեգոն նահանգի համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Սկսում է հետաքրքրվել գրականությամբ, պարգևատրվում է Վուդրո Վիլսոնի Ազգային թոշակով և գրանցվում Սթենֆորդ համալսարանի գրական վարպետության դասընթացներին։

Կեն Կիզիի կյանքի այս շրջանի մասին պատմում է Չակ Քայնդերը «Մեղրամիս» (2001) գրքում։

Փորձարկումներ հոգեմետ դեղերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին Սթենֆորդի համալսարանում, գումար աշխատելու համար, Կիզին «Menlo Park»-ում աշխատում էր որպես հոսպոտալի հոգեբանի օգնական, որտեղ կամավոր մասնակցում է տարբեր հոգեմետ դեղերի՝ օրգանիզմների վրա ազդեցության փորձարկումներին։

1964 թվականին նույնախոհ ընկերների հետ նա ստեղծեց «Ուրախ զվարճախոսներ»-ի հիփփիական խումբը։ Նրանք կազմակերպում էին «թթու թեստեր» անվանումով համերգներ, որտեղ բոլոր ցանկացողներին բաժանվում էր LSD: Այն շատ հաճախ ուղեկցվում էր լուսային էֆֆեկտներով և երաժշտությամբ, որը կենդանի ձայնով մատուցում էր Grateful Dead խումբը։

Ավելի ուշ նմանատիպ երեկույթներին հաճախ ներկա էր գտնվում Ալլեն Գինզբերգը, նաև այդտեղ էին լինում լեգենդար Դժոխքի հրեշտակները (Hells Angels), որը հետագայում լուսաբանվել է Հանթեր Թոմփսոնի «Դժոխքի Հրեշտակները» վեպում։

Ճամփորդության ավտոբուսով

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին՝ «Երբեմնի մեծագույն երջանկությունը» վեպի հրատարակումից հետո, Կիզին հրավիրվեց Նյու Յորք։ Գնելով «Ինթերնեյշնլ Հարվեսթ» 1939 թվականի դպրոցական ավտոբուսը՝ «զվարճախոսները» այն զարդարեցին բազմագույն ներկերով և անվանեցին «Furthur»: Եվ, որպես վարորդ հրավիրելով Նիլ Քեսսիդին, նա սկսեց իր ճամփորդությունը ԱՄՆ-ով դեպի Նյու Յորքի Միջազգային ցուցահանդես։ Այս ճամփորդությունը XX դարի հայտնի գրող և պատմաբան Ժան Բոդրիայրը անվանել է «մարդկության պատմության ամենատարօրինակ ճամփորդությունը՝ արգոնավորդների՝ ոսկե գեղմի և Մովսեսի՝ անապատով քառասունօրյա ճամփորդությունից հետո»։

«Ուրախ զվարճախոսների» և Կիզիի կյանքի այս շրջանը տպագրվել է Թոմ Վուլֆի « The Electric Kool-Aid Acid Test» կոչվող փաստագրական գրքում։ Նյու Յորք Թայմս լրագիրը այս աշխատությունը համարեց լավագույն վեպը հիփիների մասին։

Երբ LSD-ի օգտագործումը ԱՄՆ-ում սկսեց համարվել օրենքից դուրս, զվարճախոսները տեղափոխվեցին Մեքսիկա։ Սակայն ԱՄՆ վերադառնալիս Կիզին, մարիխուանա թաքցնելու համար, ձերբակալվեց և դատապարտվեց հինգ ամսվա ազատազրկաման։

Խնդիրներ օրենքի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիզին ձերբակալվեց 1965 թվականին՝ մարիխուանա թաքցնելու համար։ Փորձելով մոլորության մեջ գցել ոստիկաններին՝ նա կեղծեց ինքնասպանությունը՝ խնդրելով ընկերներին իր մեքենան թողնել ծովին մոտ գտնվող ժայռերից մեկի մոտ նախապես գրված երկտողի հետ։ Կիզին, տեղավորվելով ընկերների մեքենայի բեռնախցիկում, հատեց Մեքսիկայի սահմանը։ Ութ ամսի անց վերադառնալով ԱՄն՝ նա կրկին ձերբակալվեց և ուղարկվեց Կալիֆոռնիայում գտնվող San Mateo County բանտը։ Ազատվելով կալանքից՝ նա վերադարձավ իրենց ընտանեկան ֆերման՝ Փլեսանթ-հիլլը, որտեղ անցկացրեց կյանքի մնացած մասը։ Այստեղ նա գրեց բազմաթիվ հոդվածներ, գրքեր (հիմանականում էսսեների ժողովածուներ) և պատմվածքներ։

Ձերբակալումից հետո տուն վերադառնալով Կիսին իր կյանքը փորձեց նվիրել ընտանիքի։ Նա սկսեց վարել համընթաց, հավասարակշված կյանք, զբաղվում էր գյուղատնտեսությամբ, բայց շարունակում էր գրել։

1990-ականներին, երբ 60-ականների մոդան ու կուռքերը վերածնվեցին, Կիզիին սկսեցին նորից հրատարակել։ 1995 թվականին «Զվարճախոսները» նորից հավաքվեցին, որպեսզի մի վերջին հրաժեշտ տան մահացու քաղցկեղով հիվանդ Տիմոտի Լիրիին։ Գտելով Կիզիի «Further» ավտոբուսը՝ նրանք կրկին գունավորեցին այն և ճանապարհվեցին «Hog Farm Pig-Nick» փառատոնին։ 1997 թվականին «Phish» համերգին երգվող «Լեյտենանտ Ֆորբիի նվաճումները» երգի ժամանակ Կիզին վերջին անգամ բեմ բարձրացավ «Զվարճախոսների» հետ։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանության հետ կապված որոշակի կենսափորձ ունենալը Կիզին օգտագործեց իր առաջին՝ «Թռիչք կկվի բնի վրայով» գրքի ստեղծման ժամանակ։ Վեպը մեծ արձագանք գտավ քննադատների և ընթերցողների շրջանում։ Կիզիին հաջողվել էր ստեղծել հակասական, ռեալիստական և միևնույն ժամանակ գեղարվեստական որակներով հագեցած աշխատություն։ Վեպը առանձնանում է ազգային կծու հումորով։ 1975 թվականին գրքի հիման վրա Միլոշ Ֆորմանը նկարահանեց համանուն ֆիլմ։ Կիզին չափազանց դժգոհ է մնացել էկրանավորումից։ Հիմանական պատճառն այն է, որ ֆիլմում Առաջնորը «մղված» է երկրորդ պլան, այնինչ գրքում նա գլխավոր կերպարներից մեկն է, ում միջոցով էլ պատմվում են իրադարձությունները։

Այ վեպի հաջողությունից հետո՝ 1962 թվականին, Կիզին հողատարածք գնեց Կալիֆորնիայի Լա Հոնդ շրջանում։ Այստեղ նա գրեց իր նոր՝ «Երբեմնի մեծագույն երջանկությունը» գիրքը, որը պատմում էր փայտահատների՝ տարբեր բնավորություններ ունեցող մարդկանց ընտանիքի մասին, որտեղ հրաշալիորեն նկատվում է ԱՄՆ-ի Արևմտյան ափի ինդիվիդուալիզմի և Արևելյան ափի ինտելեկտուալիզմի բախումը։ Երկրորդ վեպը նույնպես մեծ հաջողության հասավ։

«Երբեմնի մեծագույն երջանկությունը» գրքի էկրանավորումը կայացավ 1971 թվականին։ Գլխավոր հերոսներին մարմնավորեցին Փոլ Նյումանը և Հենրի Ֆորդը, իսկ ֆիլմը նոմինացվեց Կինոակադեմիայի երկու մրցականի։

Ավելի ուշ Փլեսենթ Հիլլում Կիզի գրեց իր երրորդ գիրքը՝ «Նավաստու երգը», որը տպագրվեց միայն 1992 թվականին և մեծ աղմուկ չառաջացրեց։

Կիզին հեղինակել է բազմաթիվ էսսեներ և պատմածքներ։ Դրանցից մեկն է «Կեն Կիզիի ավտոտնակի վաճառքը» տարօրինակ ընտրանին։ Գրքում գլխավոր տեղը զբաղեցնում է «Սահմանից այն կողմ» կինոսցենարը, որը Կիզիի, Փոլ Ֆոսթների, Քեթի Վագների և Քեն Բեբբսի ընդհանուր աշխատանքն է։ Հայտնի են նաև «Մաքսվելի չարքը» (1986), «Քարանձավներ» (1990), երկու գիրք երեխաների համար, սատիրական պիես «Խաբեբան» (1994), որը գրվել է «Կախարդը Օզ աշխարհից» գրքի մոտիվներով։

Կյանքի վերջին տարիներին Կիզին հաճախ էր հիվանդանում։ Նա ուներ շաքարախտ, երիկամների քաղցկեղ։ Տարել էր նաև ուղեղի կաթված։ Նրան վիրահատեցին, սակայն երկու շաբաթ անց գրողի վիճակը կտրուկ ծանրացավ։ Կիզին մահացավ 2001 թվականի նոյեմբերի 10-ին Օրեգոն նահանգի Յուջին քաղաքի Sacred Heart Hospital-ում, 66 տարեկան հասակում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսեների և պատմվածքների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեն Կիզի» հոդվածին։