Jump to content

Կարպիս Ափրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարպիս Ափրիկյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1926(1926-10-06)[1]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[1]
Մահացել էհոկտեմբերի 15, 2024(2024-10-15)[2][1] (98 տարեկան)
Մահվան վայրՄալակոֆ, Ֆրանսիա[3][1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Փարիզի կոնսերվատորիա
Մասնագիտություներգիչ, երաժշտագետ, կոմպոզիտոր և խմբավար
Զբաղեցրած պաշտոններխմբավար
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներGorune Aprikian? և Ara Aprikian?

Կարպիս Ափրիկյան (հոկտեմբերի 6, 1926(1926-10-06)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1] - հոկտեմբերի 15, 2024(2024-10-15)[2][1], Մալակոֆ, Ֆրանսիա[3][1]), ֆրանսահայ երաժիշտ, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Երիտասարդ տարիքից մասնակցել է ծննդավայրի մշակութային և գեղարվեստական կյանքին։ Սովորել է Հայոց ազգային «Պողոսյան» դպրոցում, այնուհետև՝ Ամերիկյան քոլեջում։ Տասը տարեկանից զբաղվել է երաժշտությամբ՝ կոնտրապունկտ, հարմոնիա ֆուգա։ 15 տարեկանում եղել է Պողոսյան ազգային վարժարանի երաժշտության ուսուցիչ Աշոտ Պատմագրյան աշակերտը, որի բացակայության օրոք ինքն է ստանձնել երգչախմբի տարեվերջյան հանդիսությունների ղեկավարությունը[6]։

1948 թվականին Կարպիս Ափրիկյանը հիմնել է «Համազգային» խառը երգչախումբը, որի հետ մի շարք համերգներ է ունեցել Ալեքսանդրիայում և Կահիրեում։ Կարպիս Ափրիկյանին տրամադրվել է կրթաթոշակ՝ Եվրոպայում իր ուսուցումն ավարտելու համար։

1953 թվականին Կարպիս Ափրիկյանը մեկել է Փարիզ, որտեղ կատարել է կոմպոզիտորական և դիրիժորական աշխատանքեր։ Փարիզի Սիփան-Կոմիտաս հայկական երգչախմբի դիրիժոր և կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշյանի մահից հետո ղեկավարել է երգչախումբը։ «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հետ մասնակցել է մի շարք փառատոների և Հոգևոր երաժշտության 3-րդ միջազգային կոնգրեսին[7]։ Համերգներով հանդես է եկել Բրյուսելում, Ժնևում, Բազելում, Ցյուրիխում, Մյունխենում, Ամստերդամում, Վենետիկում։

Նրա ամենահայտնի ստեղծագործություններից «Սասունի Դավթի ծնունդ» ստեղծագործությունը երկու երգչախմբի և նվագախմբի համար առաջին անգամ հնչել է 1994 թվականին Փարիզում, Սորբոնի Մեծ Ամֆիթատրում։ Նույն ստեղծագործությունը 2001 թվականին Կարպիս Ափրիկյանը բեմադրել է Քվեբեկ նահանգի Մոնրեալի Աստվածամոր տաճարում։ 2007 թվականին նույն օրատորիայով է բացվել Հոգևոր երաժշտության 12-րդ փառատոնը՝ Մարսելի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։

1991 թվականին Հայաստանի իշխանությունների հրավերով առաջին անգամ եղել է Հայաստանում, որտեղ կատարել է սփյուռքահայ երաժիշտների ստեղծագործություններից։

Հայ մշակույթի, արվեստի, բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Կարպիս Ափրիկյանին 2009 թվականին շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ 2021 թվականին՝ Ֆրանսիայի բարձրագույն տիտղոս՝ «Արվեստի և գրականության կոմանդորի» («ֆր.՝ Commandeur de l’Ordre des Arts et des Lettres») պետական շքանշան[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 Décès du Maestro Garbis Aprikian, une grande perte pour la musique (...) - Nouvelles d'Arménie en Ligne
  3. 3,0 3,1 3,2 https://www.armenews.com/spip.php?page=article&id_article=120228
  4. https://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-hiver-2021
  5. «Ծնվել է ֆրանսահայ կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանը». nt.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «Փարիզի Հայ Մշակույթի տանը տեղադրվեց հուշատախտակ՝ Կարպիս Ափրիկեանի՝ Սիփան-Կոմիտաս երգչախմբի 50 ամյա խմբավարության տարելիցի կապակցությամբ». nt.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. «Մաէսթրօ Կարպիս Աֆրիկեան երաժշտահանն ու խմբավարը».
  8. «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի մեծարման երեկո

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]