Jump to content

Մալակոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մալակոֆ
ֆր.՝ Malakoff[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍենա, Օ դը Սեն, arrondissement of Antony? և Մեծ Փարիզ
Հիմնադրված էնոյեմբերի 8, 1883 թ.
Մակերես2,07 կմ²
ԲԾՄ75 մետր, 64 մետր, 95 մետր
Բնակչություն30 183 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Փոստային դասիչ92240[3]
Պաշտոնական կայքmalakoff.fr(ֆր.)
Մալակոֆ (Ֆրանսիա)##
Մալակոֆ (Ֆրանսիա)

Մալակոֆ ( ֆր.՝ Malakoff ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում։ Փարիզի արվարձանն է։

Տարածքի կառուցապատումն սկսվել է 1845 թվականին ձեռնարկատեր Ալեքսանդր Շովելոյի նախաձեռնությամբ, ով նոր բնակավայրը մկրտել է Նոր Կալիֆորնիա (Նուվել Կալիֆոռնիա)։ Այդ ժամանակ հիմնական բնակիչները փարիզյան գործարանների հարուստ բանվորներն ու գրասենյակային աշխատողներն էին։ Ղրիմի պատերազմում տարած հաղթանակի պատվին այստեղ կառուցվել է Մալախով Կուրգանի քարե աշտարակի պատճենը. նույն անունը ստացել է տեղի հյուրանոցը ( À la Tour de Malakoff ): Երբ 1883 թվականի նոյեմբերի 8-ին համայնքն առանձնացավ Վանվեսից և հռչակվեց առանձին քաղաք, այն վերանվանվեց ի պատիվ «մալակոֆյան հաղթանակի» ( bataille de Malakoff ):

  • Փարիզի մետրոյի 13-րդ գիծն անցնում է Մալակոֆով։ Մալակոֆի համայնքում 13-րդ գծի վրա կա երկու կայարան՝ Մալակոֆ — Պլատո դը Վանվ և Մալակոֆ — Ռյու Էթյեն Դոլե։
  • Մալակոֆի հյուսիս-արևմտյան սահմանի երկայնքով անցնում է Փարիզ-Վերսալ երկաթգիծը, որը կայարան ունի համայնքի տարածքում
  • Մալակոֆից է սկսվում այսպես կոչված «Փարիզյան հարավային կանաչ ճանապարհը», որը 14 կմ երկարությամբ հեծանվային և հետիոտնային ճանապարհ է, ուղեկցվում է հրապարակներով, զբոսայգիներով, մարզադաշտերով և երեխաների համար նախատեսված խաղահրապարակներով։ Այն ընկած է LGV Atlantique[fr] ճեպընթաց երկաթգծի թունելի վրա և Մալակոֆը բաժանում է երկու գրեթե հավասար մասի։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալակոֆ» հոդվածին։