Jump to content

Կարմեն (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմեն
Տեսակբալետ
ԿոմպոզիտորԺորժ Բիզե

«Կարմեն»[1] (ֆր.՝ Carmen), բալետ՝ ըստ Պրոսպեր Մերիմեի համանուն նովելի, որն առաջին անգամ բեմադրվել է 1845 թվականին, «Կարմեն և Տորեադոր» անվամբ (ֆր.՝ «Carmen et son toréro»), բալետմաստեր Մարիուս Պետիպայի կողմից, Մադրիդի «Տեատրո դել սիրկո» թատրոնում։ Սակայն 1875 թվականին Ժորժ Բիզեի ստեղծած երաժշտությունից այլևս հնարավոր չի եղել հրաժարվել, և Կարմեն օպերայի հետագա բոլոր ներկայացումների համար օգտագործում էին նրա երաժշտությունը։

Սյուժետային գծի հիմքը, երիտասարդ զինվորի՝ Խոսեի ազատ, անզուսպ և ինքնազոհ սերն է, որը հանուն գեղեցկուհի գնչուհի և ամեն ինչից առավել իր սեփական ազատությունը կարևորող Կարմենի դարձել էր դասալիք և մաքսանենգ։ Կարմենը, հրապուրված լինելով Տորեադորով, մահանում է սիրելիի ձեռքով, որը նրան սպանում է խանդից։ Ժամանակակից բեմադրություններում քրեստոմատիական ողբերգական սյուժեն կարող է կապվել նաև այլ պատմությունների։ Այսպես, խորեոգաֆ Մետյու Բորնը իր The Car Man ներկայացման մեջ միավորում է Մերիմեի մոտիվներով պատմությունն ու «Վեսթսայդյան պատմության» սյուժեն։

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականական նյութը միշտ հետաքրքրել է շատ բեմադրիչների։ 1931 թվականի մարտի 23-ին Կասյան Գոլեյզովսկին բեմադրել է իր մեկ գործողությամբ «Կարմեն» բալետը, ըստ Ժորժ Բիզեի երաժշտության, Մոսկվայի գեղարվեստական բալետում, Վիկտոր Կրիգերի ղեկավարությամբ։ Երաժշտության խմբագրումը (Գոլեյզովսկու խոսքերով՝ հորինումը) կատարել է Բ. Բ. Բերը։ Ներկայացումը ձևավորել է նկարիչ Կ. Սավիցկին, երաժշտավարել է Յու. Կ. Չապկովսկին։

1939 թվականին բեմադրվել է մեկ գործողությամբ բալետ «Զենք և կաստանիետ» անվամբ Չիկագոյում՝ «Փեյջ Սթոուն Բալլում»։ Սցենարը` ըստ Ռ. Պեյջի և բալետմաստեր Բ. Ստոունի, որոնք էլ կատարել են գլխավոր պարտիաները, ձևավորող նկարիչներ՝ Կ. Ռիկաբո, Ջ. Պռատ, Ու. Կեմրին։ Այնուհետև 1959 թվականին «Կարմեն» բալետը բեմադրվել է «Ռութ Փեյջ ինթերնեյշնըլ բալլեում», Չիկագոյում ըստ Բիզեի երաժշտության, Ի. վան Գրոուվի գործիքավորմամբ, նկարիչ՝ Բ. Դեյդե[2]։

Հայտնի ֆրանսիացի բալետմաստեր Ռոլան Պետին (ֆր.՝ Roland Petit) 1949 թվականի փետրվարի 21-ին բեմադրել է «Կարմեն» բալետը (ֆր.՝ Carmen)[3], ըստ Բիզեի օպերայի, Լոնդոնում հյուրախաղերի համար, «ֆր.՝ Les Ballets de Paris au Prince’s Theatre» անվամբ շրջագայության ժամանակ։ Բալետմաստերն ինքն է կատարել Դոն Խոսեի դերը, իսկ Կարմենի դերը վստահել է իր կնոջը` Զիզի Ժարմենին (Ռենե, ֆր.՝ Renée Jeanmaire)[4], Սերժ Պերոտը (ֆր.՝ Serge Perrault) կատարել է Էսկամիլոյի դերը։ Ավելի ուշ Խոսեի դերը ըստ Ռոլան Պետիի խորեոգրաֆիայի կատարել է Միխայիլ Բարիշնիկովը[5]։ Այս ներկայացման տարբերակը բազմիցս բեմադրվել է այլ թատրոններում, 1960 թվական՝ Դանիայի թագավորական բալետ, Կոպենհագեն, կատարողներ` Կ. Սիմոնե, Ֆ. Ֆլինդտ, Խ. Կրոնստամ, Է. Բռուն, 1965 թվական՝ Տրանսվալսկի բալետ, Յոհաննեսբուրգ, կատարողներ` Դ. Ժոսի, Ռ. Բեստոնսո, 1967 թվական՝ Համբուրգի օպերային թատրոն (գերմ.՝ Hamburgische Staatsoper), 1966 թվական՝ Գյոթեբորգի օպերային թատրոն, 1974 թվական՝ Մարսելի բալետ (ֆր.՝ Ballet national de Marseille): Էկրանավորվել է 1964 թվականին։ Ռոլան Պետիի «Կարմենը» կատարել է Նատալյա Մակարովան[6]։

Մեկ գործողությամբ «Կարմեն-սյուիտ» բալետը ըստ Ժորժ Բիզեի երաժշտության (1875) Ռոդիոն Շեդրինի գործիքավորմամբ (1967) բեմադրվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Կուբայի ազգային բալետում (իսպ.՝ Ballet Nacional de Cuba, Հավանա) բալետմաստեր Ալբերտո Ալոնսոի կողմից, Ալիսիա Ալոնսոի համար` Կարմենի դերում (էկրանավորվել է 1968, 1972 և 1973 թվականներին) և 1967 թվականի ապրիլի 20-ին, Մեծ թատրոնում` Մայա Պլիսեցկայի համար (էկրանավորվել է 1969 և 1978 թվականներին)[7]։ Այնուհետև բեմադրությունը Ա. Մ. Պլիսեցկու կողմից տեղափոխել է այլ երկրներ և քաղաքներ, որոնց շարքերում են Հելսինկին (1973), Խարկով, Լիսենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն (1973 թվականի նոյեմբերի 4), Օդեսայի օպերայի և բալետի թատրոն (1973), Կազան (1973), Մինսկ` Բելառուսի հանրապետության օպերայի և բալետի թատրոն (1973), Կիև, Ուկրաինայի Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն (1973), Ուֆա` Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոն (1974 թվականի ապրիլի 4), Լիմա` Teatro Segura (1974), Բուենոս Այրես, Կոլոնի թատրոն (1977), Սվերդլովսկ` Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոն (1978 թվականի մայիսի 13 և 1980 թվականի փետրվարի 7), Դուշանբե (1981) և Թբիլիսի` Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն (1982)։

Կոմպոզիտորներ Վ. Ֆորտները (գերմ.՝ Wolfgang Fortner) և Վ. Շտենբրեները (գերմ.՝ Wilfried Steinbrenner) 1970 թվականին վերադաշնակել են Ժորժ Բիզեի երաժշտությունը` մեկ գործողությամբ «Կարմեն» (գերմ.՝ Carmen (Cranko)) բալետի բեմադրության համար Շտուտգատի բալետում։ Ներկայացումը բեմադրել է հայտնի բալետմաստեր Ջոն Կրենկոն` բալերինա Մարսիա Հայդեի համար (գերմ.՝ Marcia Haydée), բալետը ձևավորել է նկարիչ Ժ. Դյուպոն։

Արգենտինական ծագմամբ հայտնի պարող Խուլիո Բոկան (իսպ.` Julio Bocca) և Ալեսանդրա Ֆերին (իտալ.` Alessandra Ferri) փառահեղորեն կատարել են Կարմենի և Խոսեի դերերը Ալոնսոյի «Կարմեն» բալետում, պահպանվել են 2003 թվականի իտալական հեռուստատեսության նկարահանումները[8]։

1983 թվականին պարային աշխարհը ցնցված էր Անտոնիո Գադեսի «Կարմեն» բեմադրությամբ և ռեժիսոր Կառլոս Սաուրի ֆիլմով։ Դա եղել է Կարմենի և Խոսեի պատմության և Բիզեի երաժշտության ամենահստակ և մոտիկ ընկալումը ժամանակակից պայմաններում[9][10][11]։

1992 թվականին բեմադրվել է Ռաֆայել Ագիլարի (իսպ.՝ Rafael Aguilar) «Կարմեն» ֆլամենկո բալետը (ֆր.՝ Carmen flamenco) ըստ Ժորժ Բիզեի երաժշտության, Պաբլո Սարասատեի (իսպ.` Pablo Sarasate) «Կարմեն» օպերայի թեմայով երաժշտական երևակայությամբ և ֆլամենկո պարերով[12]։

1992 թվականին առաջավոր խորեոգրաֆ Մատս Էկը, որն առաջին հերթին հայտնի է դասականի հանդեպ իր նոր մեկնաբանությամբ և «Ժիզել» բալետի բեմադրությամբ, Աննա Լագունի հետ հանդիսատեսին է մատուցել «Կարմեն» ներկայացումը[13]։

2000 թվականի մայիսի 21-ին լույս է տեսել «Կար Մեն» (անգլ.՝ The Car Man) ներկայացումը` ըստ բրիտանացի խորեոգրաֆ Մեթյու Բորնի (անգլ.՝ Matthew Bourne), որի սյուժեում առկա է «Վեսթսայդյան պատմության» լիբրետոն և Մերիմեի «Կարմեն» նովելը, Բիզեի երաժշտությամբ, Շեդրինի գործիքավորմամբ։ Բալետը բեմադրվել է Անգլիական թագավորական թատրոնի բեմում (անգլ.՝ Theatre Royal in Plymouth), Պլիմուտում, այնուհետև ամբողջ սեպտեմբերը ցուցադրվել է Օլդ Վիկում։

Խորեոգրաֆ Ռադու Պոկլիտարուն 2001 թվականին բեմադրել է «Կարմեն» բալետի իր տարբերակը` Ժորժ Բիզեի օպերայի մոտիվով, այնուհետև` «Կարմեն. TV» բալետը, որի պրեմիերան կայացել է 2006 թվականի հոկտեմբերի 25-ին, «Կիև մոդերն բալետ» թատրոնում։

Բելգիական ծագմամբ իտալացի բալետմաստեր Միշա վան Ուկը իր «Միշա վան Ուկի ժամանակակակից բալետի անսամբլ» խմբ համար բեմադրել է «Կարմեն» ներկայացումը, որը ցուցադրվել է 2009 թվականին, Ռավեննայում։

2010 թվականի ապրիլի 19-ին Մարինյան թատրոնը բեմադրել է «Կարմեն սյուիտը»[14][15]։ Ներկայացումը թարմացրել է նախկինում Մեծ թատրոնի բալետի մենակատար և Խոսեի դերակատար, բեմադրող խորեոգրաֆ Վիկտոր Բարիկինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Русский балет: Энциклопедия». — М.: «Большая Российская энциклопедия; Согласие», 1997. — 632 с. — 10 000 экз. — ISBN 5-85370-099-1
  2. ««Кармен»». Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին. — Балет. Энциклопедия, СЭ, 1981
  3. ««Carmen» de Roland Petit». Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին. — на YouTube
  4. ««Carmen» Zizi Jeanmaire & Roland Petit Ballet Pas de Deux». Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին. — смотреть на YouTube
  5. ««Кармен (Ролан Пети)» Постановка 1980 года». Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.(չաշխատող հղում) — ТК «Культура» В эфире: 25 июня 2006 года.
  6. ««Кармен» Ролана Пети». Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին. — в исполнении Натальи Макаровой в фильме «Я-балерина»
  7. «сайт Ballet Nacional de Cuba «CARMEN»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  8. «Alessandra Ferri and Julio Bocca:Carmen Suite». Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին. — Милан
  9. ««Кармен» Антонио Гадеса». Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին. — смотреть на YouTube
  10. ««Балетная труппа хореографа Антонио Гадеса выступит в Петербурге»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին. — РИА Новости, 29.10.2009
  11. ««Балет Антонио Гадеса» снова в Израиле». По просьбам зрителей: возвращение «Кармен»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին. 
  12. ««Страсть в пыли»». Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին. — Газета «Коммерсантъ», № 13/П (2382), 28.01.2002
  13. «Ana Laguna in «Carmen»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  14. «Одноактные балеты«Кармен-сюита. Шопениана. Карнавал»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին. — сайт Мариинского театра
  15. ««Кармен-сюита» в Мариинском театре». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին. — Интернет-телеканал «Искусство ТВ», 2010