Կատյա Պոպովա
Կատյա Պոպովա | |
---|---|
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Катя Попова |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Катя Асенова Попова |
Ծնվել է | հունվարի 21, 1924 Պլևեն, Բուլղարիայի թագավորություն |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | նոյեմբերի 24, 1966 (42 տարեկան) Բրատիսլավա, Հունգարիայի թագավորություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Պարգևներ | |
Katya Popova Վիքիպահեստում |
Կատյա Ասենովա Պոպովա (բուլղար․՝ Катя Асенова Попова, հունվարի 21, 1924, Պլևեն, Բուլղարիայի թագավորություն - նոյեմբերի 24, 1966, Բրատիսլավա, Հունգարիայի թագավորություն), բուլղարացի օպերային երգչուհի (լիրիկական սոպրանո)։ Բուլղարիայի Ժողովրդական Հանարապետության ժողովրդական արտիստ։ Դիմիտրովյան I աստիճանի մրցանակի դափնեկիր (1959)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատյա Պոպովան ծնվել է 1924 թվականին Պլևենում, երաժշտասերների ընտանիքում։ Քույրը՝ երգչուհի Դիանա Պոպովան, աշխատել է Ստեֆան Մակեդոնսկու անվան ազգային երաժշտական թատրոնում։ Կատյա Պոպովան սովորել է Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայում (ուսուցիչ` Մառա Մարինովա-Ցիբուլկա), այնուհետև կատարելագործվել է Ասեն Դիմիտրովի և Կատյա Սպիրիդոնովայի մոտ։ Սոֆիայի օպերայի բեմում առաջին անգամ հանդես է եկել 1947 թվականին՝ կատարելով Էսմերալդայի դերերգը Բեդրժիխ Սմետանայի Վաճառված հարսնացուն օպերայում։
1955-1956 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Մեծ թատրոնում։ Հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնի, Գրանդ օպերայի և Կոմիկ-օպերայի (Փարիզ) բեմերում, Վիեննայում, Աթենքի, Պրահայի, Բելգրադի, Կիևի, Լենինգրադի, Խարկովի, Սվերդլովսկի, Սկոպյեի բեմերում։
Եղել է Պյոտր Չայկովսկու, Շառլ Գունոյի, Ջակոմո Պուչինիի, Ժյուլ Մասնեի և այլ կոմպոզիտորների օպերաների գլխավոր դերերգերի կատարողը։
Զոհվել է Բրատիսլավայի մոտ Բալկանյան ավիաընկերության ԻԼ-18 ինքնաթիռի վթարի հետևանքով[1]։
Ընտրյալ դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերգ | Օպերա | Հեղինակ |
---|---|---|
Մարգարիա | Ֆաուստ | Շառլ Գունո |
Մանոն Լեսկո | Մանոն | Ժյուլ Մասնե |
Միմի | Բոհեմ | Ջակոմո Պուչինի |
Նատաշա | Պատերազմ և խաղաղություն | Սերգեյ Պրոկոֆև |
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
- Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության III աստիճանի շքանշան (1959)
- Դիմիտրովյան I աստիճանի մրցանակ (1959) (Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերայում Նատաշայի և Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայում Մարգարիտայի դերերի համար)
- Բուխարեստում IV Երիտասարդների և ուսանողների միջազգային փառատոնի I մրցանակ (1953)
- Պրահայի միջազգային երաժշտական մրցույթի II մրցանակ (1954)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Абаджиев, Александър. Оперните звезди на България. София, „Изток-Запад“, 2008. ISBN 9789543214334. с. 117 – 125.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 21 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Նոյեմբերի 24 մահեր
- 1966 մահեր
- Բրատիսլավա քաղաքում մահացածներ
- Սոպրանոներ
- Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Բուլղարիայի ժողովրդական արտիստներ
- Բուլղարացի սոպրանոներ
- Դիմիտրովյան մրցանակի դափնեկիրներ
- Ավիավթարից զոհվածներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ