Կատյա Պոպովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատյա Պոպովա
Բնօրինակ անունբուլղար․՝ Катя Попова
Ի ծնե անունբուլղար․՝ Катя Асенова Попова
Ծնվել էհունվարի 21, 1924(1924-01-21)
Պլևեն, Բուլղարիայի թագավորություն
Երկիր Բուլղարիա
Մահացել էնոյեմբերի 24, 1966(1966-11-24) (42 տարեկան)
Բրատիսլավա, Չեխոսլովակիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա
Պարգևներ
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության շքանշան Դիմիտրովյան մրցանակ և Order of the Red Banner of Labor
 Katya Popova Վիքիպահեստում

Կատյա Ասենովա Պոպովա (բուլղար․՝ Катя Асенова Попова, հունվարի 21, 1924(1924-01-21), Պլևեն, Բուլղարիայի թագավորություն - նոյեմբերի 24, 1966(1966-11-24), Բրատիսլավա, Չեխոսլովակիա), բուլղարացի օպերային երգչուհի (լիրիկական սոպրանո)։ Բուլղարիայի Ժողովրդական Հանարապետության ժողովրդական արտիստ։ Դիմիտրովյան I աստիճանի մրցանակի դափնեկիր (1959)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատյա Պոպովային նվիրված հուշատախտակ Սոֆիայում

Կատյա Պոպովան ծնվել է 1924 թվականին Պլևենում, երաժշտասերների ընտանիքում։ Քույրը՝ երգչուհի Դիանա Պոպովան, աշխատել է Ստեֆան Մակեդոնսկու անվան ազգային երաժշտական թատրոնում։ Կատյա Պոպովան սովորել է Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայում (ուսուցիչ` Մառա Մարինովա-Ցիբուլկա), այնուհետև կատարելագործվել է Ասեն Դիմիտրովի և Կատյա Սպիրիդոնովայի մոտ։ Սոֆիայի օպերայի բեմում առաջին անգամ հանդես է եկել 1947 թվականին՝ կատարելով Էսմերալդայի դերերգը Բեդրժիխ Սմետանայի Վաճառված հարսնացուն օպերայում։

1955-1956 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Մեծ թատրոնում։ Հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնի, Գրանդ օպերայի և Կոմիկ-օպերայի (Փարիզ) բեմերում, Վիեննայում, Աթենքի, Պրահայի, Բելգրադի, Կիևի, Լենինգրադի, Խարկովի, Սվերդլովսկի, Սկոպյեի բեմերում։

Եղել է Պյոտր Չայկովսկու, Շառլ Գունոյի, Ջակոմո Պուչինիի, Ժյուլ Մասնեի և այլ կոմպոզիտորների օպերաների գլխավոր դերերգերի կատարողը։

Զոհվել է Բրատիսլավայի մոտ Բալկանյան ավիաընկերության ԻԼ-18 ինքնաթիռի վթարի հետևանքով[1]։

Ընտրյալ դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերգ Օպերա Հեղինակ
Մարգարիա Ֆաուստ Շառլ Գունո
Մանոն Լեսկո Մանոն Ժյուլ Մասնե
Միմի Բոհեմ Ջակոմո Պուչինի
Նատաշա Պատերազմ և խաղաղություն Սերգեյ Պրոկոֆև

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Абаджиев, Александър. Оперните звезди на България. София, „Изток-Запад“, 2008. ISBN 9789543214334. с. 117 – 125.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]