Կապարով թունավորում
Կապարով թունավորում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | կապար[1] և lead compound? |
Հիվանդության ախտանշաններ | հոգնածություն[1], գերճնշում[1], eye irritation?[1], երիկամախտություն[1], ուղեղախտություն[1], լուծանք[1], դող[1], Burton line?[1], սակավարյունություն[1], խոթ[1], որովայնային ցավ[1], փորկապություն[1], թերսնուցում[1], մարմնի քաշի կորուստ[1], անորեքսիա[1], facial pallor?[1] և Անքնություն[1] |
Հետևանք | Burton line? |
Վնասում է | մարդու աչք[1], լնդեր[1], արյուն[1], երիկամ[1], կենտրոնական նյարդային համակարգ[1], մարսողական համակարգ[1] և մարդ[1] |
Բուժաքննություն | Blood lead level? |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 984.9 |
ՀՄԴ-10 | T56.0 |
Lead poisoning Վիքիպահեստում |
Կապարով թունավորում, մետաղներով թունավորման տեսակ, որի պատճառն օրգանիզմում հայտնված կապարն է[2] Գլխուղեղն ամենազգայունն է կապարի ազդեցության նկատմամբ[2]։ Ախտանշանները ներառում են ցավ որովայնում, փորկապություն, գլխացավեր, գրգռականություն, հիշողության հետ խնդիրներ, անպտղություն և ծակծկոցներ ձեռքերում ու ոտքերում[3]։ Այն առաջացնում է անհայտ ծագման մտավոր անկարողության գրեթե 10%-ը և կարող է հանգեցնել վարքագծային խանգարումների[2]։ Ազդեցություններից որոշներն անդառնալի են[2]։ Ծանր դեպքերում կարող են առաջանալ սակավարյունություն, ցնցումներ, կոմա և մահ[2][3]։
Կապարի հետ շփումը կարող է տեղի ունենալ աղտոտված օդի, ջրի, փոշու, սննդի, սպառման ապրանքների միջոցով[2]։ Երեխաներն ավելի վտանգված են, քանի որ նրանք ավելի շատ են հակված բերանը տանել տարբեր առարկաներ, ինչպիսիք են կապարային ներկեր պարունակող առարկաները, և կլանել կապարի ավելի մեծ քանակներ[2]։ Աշխատավայրում կապարի հետ շփումը, որպես թունավորման պատճառ, բավականին տարածված է որոշակի ռիսկեր պարունակող աշխատանք կատարող մեծահասակների մոտ[4]։ Ախտորոշումն իրականացվում է արյան մեջ կապարի պարունակության որոշման միջոցով[2]։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեծահասակների համար արյան մեջ կապարի պարունակության վերին մակարդակ է սահմանել 10 մկգ/դլ (10 մկգ/100 գ), իսկ երեխաների համար՝ 5 մկգ/դլ[5][6]։ Կապարի պարունակության բարձրացումը կարելի է նաև նկատել էրիթրոցիտներում փոփոխությունների կամ ռենտգեն նկարի վրա ոսկրերում խիտ գծերի առաջացման շնորհիվ[7]։
Կապարով թունավորումը կարելի է կանխել[2]։ Կանխարգելումը ներառում է անհատական գործողություններ տանը, օրինակ կապար պարունակող առարկաներից ձերբազատվելը[8], գործողություններ աշխատավայրում, օրինակ օդափոխության և մշտադիտարկման լավացումը[9], և համազգային քաղաքականության մշակում, օրինակ՝ ներկերում և բենզինում կապարի պարունակությունն արգելող օրենքների ընդունումը, ջրում կամ հողում թույլատրելի մակարդակների նվազեցումը, աղտոտված հողի մաքրման աշխատանքների իրականացումը[2][7]։ Բուժման հիմնական մեթոդներն են կապարի աղբյուրի հեռացումը և խելատային թերապիան, որն իրենից ներկայացնում է կապարը կապելու հատկությամբ օժտված դեղամիջոցների օգտագործումը, ինչի միջոցով այն կարող է դուրս բերվել օրգանիզմից[7]։ Երեխաների մոտ խելատային թերապիան ցուցված է, երբ արյան մեջ կապարի պարունակությունը 40–45 մկգ/դլ-ից բարձր է[7][10]։ Օգտագործվող դեղամիջոցներից են դիմերկապրոլը, երկնատրիում կալցիումի էդետատը և սուկցիմերը[4]։
2016 թ. կապարը հանդիսացել է 540.000 մահերի պատճառը, որոնք հիմնականում տեղի են ունեցել զարգացող երկրներում[2] Աղքատներն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում[2]։ Կապարին է բաժին ընկնում համաշխարհային հիվանդացության 0.6% -ը[8]։ Մարդիկ հազարավոր տարիներ շարունակ հանքարդյունահանել և օգտագործել են կապարը[7]։ Կապարով թունավորման ամենավաղ նկարագրությունը թվագրված է մ.թ.ա. 2000 թվականին[7], մինչդեռ կապարի օգտագործման սահմանափակմանն ուղղված ջանքերը՝ առնվազն 16-րդ դարում[8]։ 1970-ական թվականներին, երբ հաստատվեց, որ կապարի համար անվտանգ շեմ գոյություն չունի, սկիզբ առան մտահոգությունները փոքր քանակներով կապարի հետ շփման վերաբերյալ[2][7]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար «կապարով թունավորումը» կամ «կապարային ինտոքսիկացիան» սահմանվում է որպես առողջությանը հասցված մեծ վնասով ուղեկցվող շփում կապարի մեծ քանակների հետ[11]։ Թունավորումն ախտանշանների համալիր է, որն առաջանում է թունավոր ազդակի հետ միջին կամ բարձր աստճանի շփման հետևանքով, իսկ թունավորությունն (տոքսիկությունը) ազդեցությունների ավելի լայն սպեկտր է, որը ներառում է նաև ենթակլինիկական ազդեցությունները (որոնք չեն հանգեցնում ախտանշանների զարգացմանը)[12]։ Այնուամենայնիվ, մասնագետները հաճախ «կապարով թունավորումը» կամ «կապարային ինտոքսիկացիան» օգտագործում են որպես փոխադարձաբար փոխարինող արտահայտություններ, իսկ պաշտոնական աղբյուրները միշտ չէ, որ կապարի ազդեցության ախտանշանների մասին խոսելիս օգտագործում են «կապարով թունավորում» արտահայտությունը[12]։ Արյան մեջ և հյուսվածքներում կապարի քանակը, ինչպես նաև նյութի հետ շփման տևողությունը պայմանավորում են նրա թունավորությունը[13]։ Կապարով թունավորումը կարող է լինել սուր (ուժեղ ազդեցություն կարճ ժամանակում) և քրոնիկ (քիչ քանակով կրկնվող երկարատև ազդեցությունը), սակայն վերջինն ավելի հաճախ է հանդիպում[14]։ Կապարի ազդեցության ախտորոշումն ու բուժումը հիմնված են արյան մեջ կապարի քանակի վրա, չափվում են արյան դեցիլիտրերում կապարի միկրոգրամներով (μg/dL)։ Կիրառելի են նաև մեզում կապարի քանակները, սակայն ավելի հազվադեպ։ Քրոնիկ ազդեցության պարագայում կապարն իր ամենաբարձր կոնցենտրացիան տեղակայում է լյարդում, ապա երիկամներում։ Եթե բժիշկն իրականացնում է արտազատման սադրիչ թեստ կամ «խելատացման թեստ», մեզից, այլ ոչ թե արյունից ստացված տվյալն է հմուտ մասնագետին ներկայացնում կապարով ախտահարման ճշգրիտ պատկերը[15]։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում են, որ անհանգստանալու առիթ է արյան մեջ կապարի 10 μg/dL կամ ավելի բարձր պարունակությունը, սակայն կապարի ավելի ցածր կոնցենտրացիաները նույնպես ունակ են խաթարել զարգացումը և ընդհանրապես վնասակար ազդեցություն ունենալ, քանի որ գոյություն չունի կապարի անտանգ կոնցենտրացա[16][17]։ Հեղինակավոր կազմակերպությունները, ինչպիսին է Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան, կապարով թունավորումը սահմանում են արյան մեջ կապարի 10 μg/dL և ավելի կոնցենտրացիան[18]
Կապարը կարող է մի շարք միացություններ ձևավորել և միջավայրում առկա է տարբեր ձևերով[19]։ Կապարով թունավորման առանձնահատկությունները կարող են տարբերվել՝ կախված նյութի [օրգանական] (ածխածին պարունակող) կամ անօրգանական բնույթից[20]։ Օրգանական կապարով թունավորումն այժմ շատ հազվադեպ է հանդիպում, քանի որ բոլոր երկրներն ընդհանրապես արգելել են կապարացված բենզինի (կապարի միացությունները՝ որպես բենզինի հավելումներ), սակայն նման միացություններ դեռևս օգտագործվում են արդյունաբերական պայմաններում[20]։ Կապարի օրգանական միացությունները, որոնք կարող են թափանցել մաշկով և շնչուղիներով, առավելապես ախտահարում են [կենտրոնական նյարդային համակարգ]ը[20]։
Ախտանշանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապարային թունավորումն առաջացնում է բազմաթիվ ախտանշաններ և գանգատներ, որոնք կարող են տարբերվել՝ անհատական առանձնահատկություններից և կապարի ազդեցության տևողությունից կախված[21][22]։ Ախտանշանները սպեցիֆիկ չեն և կարող են աննշան լինել, և արյան մեջ կապարի բարձր պարունակությամբ անհատը կարող է ընհանրապես ախտանշան չունենալ[23]։ Ախտանշանները սովորաբար զարգանում են շաբաթների և ամիսների ընթացքում, քանի որ քրոնիկ ազդեցության ընթացքում կապարը կուտակվում է օրգանիզմում, բայց, կարճատև, ինտենսիվ ազդեցությունը հանգեցնում է սուր ախտանշանների դրսևորման[24]։ Կապարի օրգանական միացություններն ավելի թունավոր են, քան անօրգանական միացությունները, քանի որ դրանք ճարպալույծ են, և դրանց ազդեցության ախտանշաններն ավելի սուր են զարգանում[25]։ Կապարի օրգանական միացություններով թունավորումը հիմնականում ուղեկցվում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշաններով, ինչպիսիք են անքնությունը, դելիրիումը, ճանաչողական ախտահարումը, սթրեսը, դողը, զգայապատրանքները և ցնցումները[20]։
Մեծահասակների և երեխաների մոտ ախտանշանները կարող են տարբեր լինել։ Մեծահասակների մոտ հիմնական ախտանշաններն են գլխացավը, որովայնի ցավը, հիշողության կորուստը, երիկամային անբավարարությունը, տղամարդկանց չբերությունը, վերջույթների թուլությունը, ցավը կամ ծակծկոցը[26]։
Մեծահասակների մոտ կապարով թունավորման վաղ ախտանշանները հաճախ սպեցիֆիկ չեն և ներառում են դեպրեսիա, ախորժակի բացակայություն, ընդհատվող ցավ որովայնում, սրտխառնոց, լուծ, փորկապություն, և մկանացավ[27]։ Այլ ախտանշաններից են թուլությունը, հոգնածությունը, լիբիդոյի նվազումը, քնի խանգարումները[21]։ Բերանում տարօրինակ համը և անձի փոփոխությունները նույնպեղ վաղ ախտանշաններից են[28]։
Մեծահասակների մոտ ախտանիշները կարող են առաջանալ 40 μg/dL-ից բարձր մակարդակներում, սակայն ավելի հավանական է, որ ի հայտ գան 50–60 μg/dL բարձր կոնցենտրացիաներում[21]։ Երեխաների մոտ ախտանիշներն առաջանում են 60 μg/dL կոնցենտրացիայում[8]։ Այնուամենայնիվ, կապարի մակարդակները, որոնցում առաջանում են ախտանշաններ, հիմնականում կախված են յուրաքանչյուր անհատի առանձնահատկություններից[29]։ Արյան մեջ կապարի՝ 25-ից 60 μg/dL կոնցենտրացիաների միջակայքում կարող են ունենալ հոգենյարդաբանական ազդեցություններ, ինչպիսիք են ռեակցիայի ժամանակի երկարումը, գրգռականությունը, կենտրոնացման դժվարացումը, ինչպես նաև շարժողական նյարդային անցանելիությունը և գլխացավը[30]։ Սակավարյունությունը կարող է առաջանալ արյան մեջ կապարի՝ 50 μg/dL և ավելի կոնցենտրացիաների պարագայում[27] Մեծահասակների մոտ որովովայնի ցավը, ներառյալ նոպայաձև ցավը կամ ցավի պարոքսիզմը կարող է ի հայտ գալ արյան մեջ կապարի՝ 80 μg/dL-ից բարձր կոնցենտրացիայի դեպքում[22]։ Մեծահասակների մոտ արյան մեջ կապարի՝ 100 μg/dL և ավելի կոնցենտրացիաների դեպքում առաջացող ախտանշանները ներառում են դաստակի անկում և ոտնաթաթի անկում (նեյրոպաթիայի հետևանքով) և էնցեֆալոպաթիայի նշաններ (գլխուղեղի այտուցով ուղեկցվող վիճակ), ինչպիսիք են դելիրիումը, կոման, ցնցումները, գլխացավը (որոնք հանդիպում են նաև ներգանգային ճնշման բարձրացման ժամանակ)[31]։ Երեխաների մոտ էնցեֆալոպաթիայի նշանները ներառում են տարօրինակ վարքագիծ, կոորդինացիայի խանգարում, ապատիա, ի հայտ են գալիս արյան մեջ կապարի 70 μg/dL և ավելի կոնցենտրացիաների դեպքում[31]։ Ե՛վ մեծահասակների, և՛ երեխաների մոտ ախտանշանների բացակայությունը հազվադեպ հանդիպող երևույթ է արյան մեջ կապարի 100 μg/dL-ը գերազանցող կոնցենտրացիաների դեպքում[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0368.html
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 «Lead poisoning and health». WHO. 2016 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 3,0 3,1 «Lead Information for Workers». CDC. 2013 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 4,0 4,1 Gracia, RC; Snodgrass, WR (2007 թ․ հունվարի 1). «Lead toxicity and chelation therapy». American Journal of Health-System Pharmacy. 64 (1): 45–53. doi:10.2146/ajhp060175. PMID 17189579.
- ↑ «Advisory Committee On Childhood Lead Poisoning Prevention (ACCLPP)». CDC. 2012 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
- ↑ The Code of Federal Regulations of the United States of America (անգլերեն). U.S. Government Printing Office. 2005. էջ 116. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Dapul, H; Laraque, D (2014 թ․ օգոստոս). «Lead poisoning in children». Advances in Pediatrics. 61 (1): 313–33. doi:10.1016/j.yapd.2014.04.004. PMID 25037135.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Needleman, H (2004). «Lead poisoning». Annual Review of Medicine. 55: 209–22. doi:10.1146/annurev.med.55.091902.103653. PMID 14746518.
- ↑ «Lead Information for Employers». CDC. 2013 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «What Do Parents Need to Know to Protect Their Children?». CDC. 2012 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Grant (2009) p. 785
- ↑ 12,0 12,1 Guidotti, TL; Ragain, L (2007). «Protecting children from toxic exposure: three strategies». Pediatric Clinics of North America. 54 (2): 227–35, vii. CiteSeerX 10.1.1.533.907. doi:10.1016/j.pcl.2007.02.002. PMID 17448358.
- ↑ Pearson, Schonfeld (2003) p. 369
- ↑ Trevor, Katzung, Masters (2007) p. 479
- ↑ Lowry, Jennifer A. (2010) ORAL CHELATION THERAPY FOR PATIENTS WITH LEAD POISONING Արխիվացված 2016-01-26 Wayback Machine. WHO
- ↑ Rossi E (2008 թ․ մայիս). «Low level environmental lead exposure--a continuing challenge». The Clinical Biochemist. Reviews. 29 (2): 63–70. PMC 2533151. PMID 18787644.
- ↑ Barbosa Jr, F; Tanus-Santos, JE; Gerlach, RF; Parsons, PJ (2005). «A Critical Review of Biomarkers Used for Monitoring Human Exposure to Lead: Advantages, Limitations, and Future Needs». Environmental Health Perspectives. 113 (12): 1669–74. doi:10.1289/ehp.7917. PMC 1314903. PMID 16330345.
- ↑ Ragan P, Turner T (2009 թ․ հուլիս). «Working to prevent lead poisoning in children: getting the lead out». JAAPA. 22 (7): 40–5. doi:10.1097/01720610-200907000-00010. PMID 19697571. S2CID 41456653.
- ↑ Grant (2009) p. 761
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Kosnett (2007) p. 948
- ↑ 21,0 21,1 21,2 Karri SK, Saper RB, Kales SN (2008 թ․ հունվար). «Lead encephalopathy due to traditional medicines». Current Drug Safety. 3 (1): 54–9. doi:10.2174/157488608783333907. PMC 2538609. PMID 18690981.
- ↑ 22,0 22,1 22,2 Kosnett (2005) p. 825
- ↑ Mycyk, Hryhorczuk, Amitai (2005) p. 463
- ↑ Dart, Hurlbut, Boyer-Hassen (2004) p. 1426
- ↑ Timbrell, J.A., ed. (2008). «Biochemical mechanisms of toxicity: Specific examples». Principles of Biochemical Toxicology (4th ed.). Informa Health Care. ISBN 978-0-8493-7302-2.
- ↑ Pearce, JM (2007). «Burton's line in lead poisoning». European Neurology. 57 (2): 118–9. doi:10.1159/000098100. PMID 17179719.
- ↑ 27,0 27,1 Merrill, Morton, Soileau (2007) p. 860
- ↑ Patrick L (2006 թ․ մարտ). «Lead toxicity, a review of the literature. Part 1: Exposure, evaluation, and treatment». Alternative Medicine Review. 11 (1): 2–22. PMID 16597190.
- ↑ Bellinger DC (2004 թ․ ապրիլ). «Lead». Pediatrics. 113 (4 Suppl): 1016–22. doi:10.1542/peds.113.S3.1016. PMID 15060194.
- ↑ Kosnett (2006) p.240
- ↑ 31,0 31,1 Henretig (2006) p. 1314