Jump to content

Կանայք մեդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանայք մեդիայում, անհատներ են, որոնք մասնակցում են լրատվամիջոցների գործունեությանը։ Մեդիան կոլեկտիվ հաղորդակցման միջոցներ կամ գործիքներ են, որոնք օգտագործվում են տեղեկատվության կամ տվյալների պահպանման և փոխանցման համար[1][2]։ Կանանց դերը ԶԼՄ-ներում հիմնական չորս ուղղությամբ է՝ ԶԼՄ-ների ազատություն, լրատվամիջոցների բազմակարծություն, լրատվամիջոցների անկախություն և լրատվամիջոցների անվտանգություն։ Կանայք ԶԼՄ-ներում բախվում են նույն դժվարություններին և սպառնալիքներին, ինչ տղամարդիկ, և ենթարկվում են գենդերային անհավասարության, անվտանգության խնդիրների կամ թերներկայացվածության[3]։ Հետազոտությունների համաձայն, հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլում հայտնված լուրերի առնվազն քսանհինգ տոկոսը որպես թեմա նշում է կանանց։ 2015 թվականի հետազոտության համաձայն՝ ամբողջ աշխարհում լրատվական փորձագետների միայն 19%-ն ու թղթակիցների 37%-ն են կանայք։ Հասարակության գենդերային անհավասարակշիռ տեսանկյունն ունի վնասակար կարծրատիպեր խթանելու ներուժ, գիտնականները ուսումնասիրում են աշխատուժում կանանց թերներկայացվածությունը։ Անշուշտ լրատվամիջոցները պետք է փոխեն արտաքին աշխարհը պատկերելու ձևը, բայց որևէ մեկը չունի իրավասություն փոխելու մեդիան[4]։

Ֆրեդ Սիֆուենտես, լրագրողներ, որոնք վերապատրաստում են անցնում Հարավային Սուդանում

Կին լրագրողների անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողների անվտանգությունը լրագրողների և լրատվամիջոցների մասնագետների՝ տեղեկատվություն ստանալու, արտադրելու և տարածելու կարողությունն է՝ առանց ֆիզիկական կամ բարոյական սպառնալիքների։ Կին լրագրողները նույնպես բախվում են վտանգների, ինչպիսիք են սեռական ոտնձգությունները, «լինի նպատակաուղղված սեռական բռնության տեսքով, ամբոխի հետ կապված բռնության՝ ուղղված հանրային իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ, կամ կալանքի տակ գտնվող լրագրողների նկատմամբ սեռական բռնության։ Այս հանցագործություններից շատերը չեն հաղորդվում հզոր մշակութային և մասնագիտական ​​խարաների արդյունքում»[5][6]։ Գենդերային հիմքով բռնությունը, որին նրանք բախվում են, ներառում է առցանց ոտնձգություն, սեքսիստական ​​ահաբեկում, ֆիզիկական վնասվածք, բռնաբարություն և նույնիսկ սպանություն[7]։

Սպառնալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին լրագրողները, անկախ իրենց աշխատանքային միջավայրից, բախվում են ֆիզիկական բռնության, սեռական ոտնձգությունների, բռնաբարության և նույնիսկ սպանության ռիսկերին։ Կին լրագրողները խոցելի են հարձակումների նկատմամբ ոչ միայն նրանց կողմից, ովքեր փորձում են լռեցնել լուսաբանումը, այլ նաև աղբյուրների, գործընկերների և այլոց կողմից[8]։ 2014 թվականին շուրջ 1000 լրագրողների գլոբալ հարցումը, որը նախաձեռնել էր News Safety Institute-ը (INSI)՝ համագործակցելով Կանանց ԶԼՄ-ների միջազգային հիմնադրամի (IWMF) հետ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ, ցույց է տվել, որ կանանց գրեթե երկու երրորդը, որոնք մասնակցել են հարցմանը աշխատավայրում ենթարկվել է ահաբեկման, սպառնալիքի կամ բռնության[9]։

2012-2016 թվականն ընկած ժամանակահատվածում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը դատապարտել է 38 կին լրագրողների սպանությունը, որը կազմում է սպանված լրագրողների 7 տոկոսը[10]։ Սպանված կին լրագրողների տոկոսը զգալիորեն ցածր է ԶԼՄ-ների աշխատուժում նրանց ընդհանուր ներկայացվածությունից։ Այս մեծ գենդերային տարբերությունը, հավանաբար, մասամբ պայմանավորված է պատերազմական գոտիներով կամ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են քաղաքականությունը և հանցավորությունը, զեկուցող կանանց մշտական ​​թերներկայացվածությունը[11]։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2017 թվականի սեպտեմբերի զեկույցը ուրվագծում է կին լրագրողների անվտանգության ամրապնդման համար գենդերային զգայուն մոտեցման առաջընթացի ճանապարհը[12]։ 2016 թվականին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել է CM/Rec(2016)4 հանձնարարականը լրագրության պաշտպանության և լրագրողների և լրատվամիջոցների այլ դերակատարների անվտանգության վերաբերյալ՝ մասնավորապես նշելով գենդերային հատուկ սպառնալիքները, որոնց բախվում են շատ լրագրողներ և կոչ անելով շտապ, վճռական և համակարգված արձագանքելու[13][6]։ Նույն տարում IPDC խորհուրդը պահանջել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի զեկույցում ներառել գենդերային տեղեկատվություն[14]։

Իրավական ոտնձգությունները ամենամեծ սպառնալիքն են կին լրագրողների համար, ասվում է Լրագրության մեջ կանանց կոալիցիայի զեկույցում։ Այս տարի մինչ այժմ CFWIJ-ին զեկուցվել է իրավական ոտնձգությունների առնվազն 72 դեպք։ Երբ կալանավորումների թիվը գումարվում է, պարզ է դառնում, թե ինչպես կարելի է իրավական համակարգը չարաշահել լրագրողներին թիրախավորելու և լռեցնելու համար՝ լուրջ վտանգ ներկայացնելով կին լրագրողների համար։

Մեկ այլ մեծ խնդիր է ոտնձգությունը, որը կարող է տեղի ունենալ առցանց և աշխատավայրում։ Կանանց ոտնձգությունների սեքսուալ բնույթը սովորաբար արմատավորված է կնատյացության (միզոգինիա) մեջ, ինչի մասին են վկայում բռնաբարության սպառնալիքների բազմաթիվ դեպքերը և սեռական բացահայտ մանիպուլյացիայի ենթարկված լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք օգտագործվել են կին լրագրողներին զրպարտելու և արատավորելու համար։ Կրկին տեսանելի է այսպես կոչված «կրկնակի գրոհը» կին լրագրողների վրա՝ նրանք թիրախավորված են թե՛ սեռով, թե՛ մասնագիտությամբ։ Այդ իսկ պատճառով, կարևոր է կենտրոնանալ այն վտանգների գենդերային բաղադրիչների վրա, որոնց ենթարկվում են կին լրագրողները։ Այն ոտնձգությունները, որոնց բախվում են կին լրագրողները, լինի դա առցանց, թե օֆլայն, սպառնում է նրանց խոսքի ազատության իրավունքին և սահմանափակում լրատվամիջոցների կարծիքների բազմազանությունը[15]։

Առցանց ոտնձգություն կին լրագրողների նկատմամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Pew Research Center-ի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում համացանցի չափահաս օգտատերերի 73 տոկոսը տեսել է, որ ինչ-որ մեկին ինչ-որ կերպ ոտնձգության են ենթարկել առցանց, իսկ 40 տոկոսն անձամբ ենթարկվել է ոտնձգությունների, երիտասարդ կանայք հատկապես խոցելի են սեռական ոտնձգությունների և հետապնդումների նկատմամբ[16]

Կին լրագրողների նկատմամբ առցանց ոտնձգություն, World Trends Report 2018

«Դեմոս» վերլուծական կենտրոնի կողմից իրականացված ավելի քան երկու միլիոն թվիթերի վերլուծությունը ցույց է տվել, որ կին լրագրողները մոտ երեք անգամ ավելի շատ վիրավորական մեկնաբանություններ են ունեցել, քան իրենց տղամարդ գործընկերները Twitter-ում[17]։

The Guardian-ը ուսումնասիրել է 1999-2016 թվականներին իր կայքում գրանցված 70 միլիոն մեկնաբանությունները (որոնցից միայն 22,000-ն է գրանցվել մինչև 2006 թվականը)։ Այս մեկնաբանություններից մոտավորապես 1,4 միլիոնը (մոտ երկու տոկոս) արգելափակվել է վիրավորական վարքագծի պատճառով։ Աշխատակազմի 10 լրագրողներից, որոնք ենթարկվել են ամենաբարձր մակարդակի հետապնդումների, ութը կանայք էին[18]։

INSI-ի և IWMF-ի հետազոտությունը ցույց է տվել, որ «բանավոր, գրավոր և/կամ ֆիզիկական ահաբեկման, ներառյալ ընտանիքի և ընկերների հասցեին սպառնալիքները» ավելի քան 25 տոկոսը տեղի է ունեցել առցանց[19]։

Առցանց չարաշահումների դեմ պայքարը կարևոր մարտահրավեր է, և միջազգային կամ ազգային մակարդակում քիչ օրենսդրական և քաղաքական շրջանակներ կան՝ լրագրողներին թվային ոտնձգություններից պաշտպանելու համար[20]։

Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Հարավային Ասիայի ԶԼՄ-ների համերաշխության ցանցը մեկնարկել են «Byt Back» արշավը՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կին լրագրողների նկատմամբ իրազեկվածության բարձրացման և առցանց ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով[21]։

ԵԱՀԿ-ն կազմակերպել է «Խոսքի ազատության նոր մարտահրավերներ. հակազդել կին լրագրողների առցանց չարաշահմանը» խորագրով փորձագիտական ​​հանդիպում, որը պատրաստել է նույն վերնագրով հրապարակում, այն ներառում է լրագրողների և գիտնականների ձայները կին լրագրողների նկատմամբ առցանց բռնության և դրա դեմ պայքարի ուղիների մասին[22][6]։

Մեդիաազատություն ֆեմինիզմի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիազատությունը լրատվամիջոցներին մասնակցելու ազատությունն է, արտահայտվելու իրավունքը և մեդիա բովանդակության հասանելիությունն ու արտադրությունը։ Սրանք բոլորն այն հարցերն են, որոնք կարելի է լիովին հասկանալ միայն հաշվի առնելով դրանց գենդերային հավասարության չափումները, քանի որ դրանք հաճախ համընկնում են, և դրանց ավելացել է թվային ոլորտի բարդությունը։ Այս բոլոր հարցերում կանայք չեն վայելում տղամարդկանց հետ լիակատար հավասարություն, և աշխատանքը չի գնահատվում նույն չափով, որքան տղամարդկանցը։ Աշխարհի բազմաթիվ խմբագրություններում շարունակում է գոյություն ունենալ մի մշակույթ, որը դժվարացնում է կանանց առաջադիմությունը։ Նման աշխատավայրերում ոտնձգությունները սովորական երեւույթ են, և մոնիտորինգի բացակայությունը նշանակում է, որ նույնիսկ գենդերային հավասարության քաղաքականության առկայության դեպքում դրանք հաճախ անարդյունավետ են գենդերային խտրականության դեմ պայքարում[3]։ Ի լրումն կանանց նկատմամբ բռնության փաստագրման, կանանց տեսակետների համար ֆորումների տրամադրման, կանանց փորձի մասին իրազեկվածության բարձրացման և կին լրագրողների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի վերացման ապահովման, մեդիան առանցքային է գենդերային հավասարությունը խթանելու և խտրականությունը վերացնելու հարցում[23]։

Կանանց թերներկայացվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց ձայնի բացակայությունը մշտակա խնդիր է՝ լրատվամիջոցների ազատության, այդ թվում՝ ինտերնետի կառավարման քաղաքականության մշակման առումով։ Այս շարունակական խնդիրը վերջին տարիներին կարծես լճացել է։ Ինտերնետ կառավարման ֆորումի (IGF) դինամիկ կոալիցիան գենդերային և ինտերնետի կառավարման վերաբերյալ, որը մղում է ճանաչելու ինտերնետի կառավարմանը վերաբերող գենդերային խնդիրները, հայտնում է, որ 2015 թվականին Քննարկման մասնակիցների միայն 37 տոկոսն են եղել կանայք, ինչը նախորդ տարվա 40 տոկոսի համեմատ նվազել է[24]։

Կազմակերպություններում, ինչպիսին է «Internet Association for Assigned Names and Numbers» (ICANN), բարձր ղեկավար պաշտոններում շարունակում են հիմնականում գերակշռել տղամարդիկ։ 2017 թվականին ICANN-ի տնօրենների խորհուրդը բաղկացած էր չորս կանանցից և 16 տղամարդկանցից։ Ինտերնետի կառավարման հետ կապված բարձրագույն որոշումներ կայացնող դերերում կանանց և տղամարդկանց թվի միջև տարանջատումը նվազագույնի հասցնելը կարևոր քայլ է ապահովելու, որ հասանելիության, գաղտնիության և անվտանգության հետ կապված գենդերային հիմնախնդիրները առաջնային լինեն[25]։

Գերակշռող անհավասարության պայմաններում քաղաքացիական հասարակությունը շարունակում է մնալ առաջընթացի ուժ։ Այլ կազմակերպություններ աշխատում են ավելի մեծ ներկայացուցչություն և չափորոշիչներ սահմանող մարմիններ կազմավորելու ուղղությամբ, ինչպիսին է Գենդերային և ինտերնետի կառավարման բորսան, որը նախաձեռնել է Պրոգրեսիվ հաղորդակցությունների ասոցիացիան, որի նպատակն է շտկել ինտերնետ կառավարման քաղաքականության գործընթացում կանանց և սեռական իրավունքների ակտիվիստների մասնակցության բացը[3]։ 2017 թվականին Լրագրություն կանանց համար կոալիցիան մշակեց լրագրողների համար մենթորության ծրագիր՝ ապահովելու, որ կին լրագրողները չհրաժարվեն իրենց մասնագիտությունից՝ սթրեսի, սեքսիզմի, աշխատավարձի տարբերության և նման այլ խնդիրների պատճառով[26]։

Տեղեկատվության ազատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց տեղեկատվության ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը հեռու է տղամարդկանց հետ հավասար լինելուց։ Դա տեղեկատվության հասանելիության սեռերի բաժանումն է։ Սոցիալական խոչընդոտները, ինչպիսիք են անգրագիտությունը և թվային հզորացման բացակայությունը, ստեղծել են խիստ անհավասարություններ տեղեկատվության հասանելիության համար օգտագործվող գործիքների հարցում, հաճախ խորացնելով կանանց և սեռի հետ անմիջականորեն առնչվող խնդիրների մասին տեղեկացվածության պակասը, ինչպիսիք են սեռական առողջությունը։ Եղել են նաև ավելի ծայրահեղ օրինակներ, օրինակ՝ տեղական համայնքային իշխանությունները արգելել կամ սահմանափակել են բջջային հեռախոսների օգտագործումը աղջիկների և չամուսնացած կանանց համար իրենց համայնքներում[27]։ Մի շարք պետություններ 2010 թվականից ի վեր նոր օրենքներ են ներմուծել, մասնավորապես գրաքննում են ԼԳԲՏՔ համայնքի ձայները և բովանդակությունը, ինչը լուրջ հետևանքներ է առաջացնում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին տեղեկատվության հասանելիության համար[28]։ Թվային հարթակները մեծ դեր են խաղում որոշակի բովանդակության հասանելիությունը սահմանափակելու հարցում, օրինակ՝ YouTube-ի 2017 թվականի որոշումը՝ դասակարգել ԼԳԲՏՔ թեմաներով ոչ բացահայտ տեսանյութերը որպես «սահմանափակված», այս դասակարգումը նախատեսված է «պոտենցիալ անպատշաճ բովանդակությունը» զտելու համար[29]։

Առցանց գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրատվամիջոցների ազատության գենդերային ասպեկտները մեծապես հատվում են լրագրողների անվտանգության հետ։ Կին լրագրողները բախվում են մտահոգությունների, ինչպիսիք են անձնական անվտանգությունը գաղտնի աղբյուրների հետ գործ ունենալիս, ինչը կարող է սահմանափակել նրանց արտահայտվելու ազատությունը և ավելացնել մարտահրավերներ։ Մեկ այլ հարթություն է ֆիզիկական բռնության դրսևորումը որպես վիրտուալ բռնություն՝ կանանց և ԼԳԲՏՔ համայնքի նկատմամբ ատելության խոսքի և բռնության դեպքերի աճի միջոցով։ Նման չարաշահումը վատ ազդեցություն է ունեցել և խաթարել է այս համայնքների առցանց մասնակցությունը։ Նման չարաշահումների տարածմանը հակազդելը լուրջ մարտահրավեր է դարձել քաղաքականություն մշակողների համար, ովքեր ցանկանում են նվազագույնի հասցնել խոցելի խմբերին հասցվող վնասը։ 2017 թվականին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նշել է, որ կառավարությունների, կորպորատիվ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար առկա են մարտահրավերներ՝ լուծելու նման չարաշահումները՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով մարդու միջազգային իրավունքներին[30]։

Մեդիա պլյուրալիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիա բազմազանությունը՝ կապված մեդիա գործառույթների հետ, ինչպիսիք են տեղեկատվությունը, կրթությունը և ժամանցը, կոչվում է մեդիա պլյուրալիզմ[31]։ Լրատվամիջոցների պլյուրալիզմը գնահատվում է հասանելիության, տնտեսական մոդելների բազմակարծության և բովանդակության բազմազանության տեսանկյունից։ Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային միտումների զեկույցի[6], գենդերային հավասարություն որոշումներ կայացնելու դերերում, լրատվամիջոցների աշխատուժի և ԶԼՄ-ներում ներկայացվածության հարցում դեռևս չի հաջողել նշված ոլորտներից որևէ մեկում։ Լրատվամիջոցների բազմակարծությունը և կարծիքների բազմազանությունը մամուլի ազատության հիմնական տարրերն են։ ԶԼՄ-ներից զերծ ազատ հասարակությունը կարող է գոյություն ունենալ միայն չմենաշնորհված շուկայում։ Առանց լրատվամիջոցների ազատության և բազմակարծության, քաղաքացիները չեն կարող վերահսկել իրենց կառավարությունները կամ ունենալ անհրաժեշտ գիտելիքներ՝ լավ որոշումներ կայացնելու համար։ Խոսքի ազատության և տեղեկատվության ազատ հոսքի իրավունքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հասարակություններն ունենան անսահմանափակ մուտք դեպի տարբեր լրատվամիջոցներ և ընտրության ազատություն՝ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի[32]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվակնների կեսերին ակադեմիկոսները առաջին համակարգված վերլուծությունն արեցին կանանց փոխհարաբերությունների և տեսանելիության մասին զանգվածային լրատվության միջոցներում և իրենց բեկումնային ուսումնասիրության մեջ նրանք օգտագործեցին «խորհրդանշական ոչնչացում» տերմինը (ի սկզբանե վերագրվում էր Ջորջ Գերբներին) նկարագրելու այն, ինչ նրանք հայտնաբերել էին[33]։ Գրեթե 40 տարի անց, գենդերային և մեդիա ոլորտի գիտնականների մեծ մասը ենթադրում է, որ առաջընթացը կանգ է առել, և դեռ զգալի աշխատանք կա անելու, այդ թվում՝ հիմնական լրատվամիջոցների հետ կապված։ Կանայք դեռ ավելի քիչ են հանդես գալիս, քան տղամարդիկ լրատվական դիսկուրսում. կին լրագրողներն ու մեդիա մասնագետները հաճախ զրկված են ավելի հեղինակավոր պաշտոնների հասանելիությունից, և նրանց բարձր պաշտոնների զբաղեցումը լրատվամիջոցներում դեռևս նվազագույն է։ Համաձայն 2015 թվականի ԶԼՄ-ների գլոբալ մոնիտորինգի զեկույցի՝ կանայք կազմում են լրատվամիջոցների որոշում կայացնողներից միայն յուրաքանչյուր չորրորդը, յուրաքանչյուր երրորդ լրագրողը և յուրաքանչյուր հինգերորդը հարցված փորձագետներից[3]։

Ընթերցե՛ք «պլյուրալիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Միջազգային ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային և լրատվամիջոցների պլյուրալիզմի հետ կապված խնդիրների առկայությունը նույնպես ճանաչվել է տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների և գործակալությունների կողմից մի քանի տասնամյակների ընթացքում։ 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակեց ԶԼՄ-ների համար գենդերային զգայուն ցուցանիշների համապարփակ փաթեթ, որի նպատակն էր խրախուսել մեդիա կազմակերպություններին համեմատել իրենց հավասարության չափանիշները[34]։ 2013 թվականին Եվրախորհրդարանն ընդունեց Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի կողմից տրված հանձնարարականը, որ մեդիա ոլորտը պետք է ընդունի և իրականացնի գենդերային հավասարության ցուցանիշներ՝ կապված կանանց որոշումների կայացման, գենդերային հավասարության քաղաքականության և խորհուրդների անդամ կանանց հետ[35]։

2016 թվականին Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 60-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ կանայք սկսեցին նոր համագործակցություն խոշոր մեդիա կազմակերպությունների հետ՝ ուշադրություն հրավիրելով և գործելով 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի վրա, որի նպատակն է արմատախիլ անել անհավասարության բոլոր ձևերը[36]։

2015 թվականին ՄԱԿ-ի կանայք գործարկեցին «Քայլ առ քայլ հանուն գենդերային հավասարության», որն ուներ «Մոլորակ 50:50 մինչև 2030 թվականը» խորագիրը։ Այդ նախաձեռնության մեկնարկի ժամանակ 70 երկրներ հավատարիմ եղան գենդերային հավասարության օրակարգին, իսկ երկու տարի անց այդ թիվը հասավ 93-ի։ 2016 թվականին ՄԱԿ-ի կանանց կողմից խոստում տված երկրների գործողությունների վերանայումը ցույց տվեց մեծ թվով նախաձեռնություններ, չնայած նրանցից ոչ ոք բացահայտորեն չի նշել լրատվամիջոցների մասին։ Այնուամենայնիվ, չնայած այս նախաձեռնություններին, կանայք մարգինալացված են լրատվամիջոցներում։ Կանանց ուսումնասիրությունները և նորությունները կանխատեսում են, որ առաջիկայում դա դժվար թե փոխվի։ Փոփոխությունների ներկայիս տեմպերով կանանց և տղամարդկանց միջև տեսանելի հավասարություն դժվար թե լինի ևս 40 տարի[37]։

«Քայլ առաջ հանուն գենդերային հավասարության» մեդիա համաձայնագիրը» ներառում է ԶԼՄ-ների կոալիցիա ամբողջ աշխարհից և տարբեր ոլորտներից, որոնք պարտավորվել են կենտրոնանալ գենդերային հավասարության վրա երեք հիմնական ձևերով. ավելացնել կանանց թիվը իրենց կազմակերպություններում, այդ թվում՝ ղեկավարության և որոշումներ կայացնող դերերում, գենդերային զգայուն կորպորատիվ պրակտիկաների մշակման գործում։ Դրա մեկնարկի ժամանակ 39 լրատվամիջոցներ արդեն ստորագրել էին որպես Համաձայնագրի հիմնադիր անդամներ, թեև յուրաքանչյուրը մշակում է իր ներքին օրակարգը, Համաձայնագրի անդամ լինելու համար անհրաժեշտ է իրականացնել գործողությունների նվազագույն փաթեթ[38]։

Գենդերային հավասարություն լրատվամիջոցների աշխատողների շրջանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներում կանայք և տղամարդիկ ավարտում են մեդիայի, լրագրության և հաղորդակցության դասընթացները և մտնում ոլորտ[39]։ 1995 թվականին, երբ անցկացվեց 43 երկրներում լրատվամիջոցների կին աշխատողների առաջին խոշոր վերլուծությունը, կանայք կազմում էին լրատվամիջոցների աշխատուժի մոտ 40 տոկոսը[40]։ Կանանց խրախուսվում է չխորանալ «ծանր» նորությունների մեջ, փոխարենը նրանց ուղղորդում են նորությունների ոլորտներ, որոնք ենթադրաբար ավելի մեծ «հետաքրքրություն» են ներկայացնում կանանց համար և ընդհանուր առմամբ համարվում են ավելի քիչ հեղինակավոր։ 2015 թվականին ԶԼՄ-ների մոնիթորինգի գլոբալ ծրագրի (GMMP) զեկույցը ցույց է տվել, որ քաղաքականության վերաբերյալ հոդվածների 31 տոկոսը և տնտեսագիտությանը վերաբերող հոդվածների 39 տոկոսը գրվել է կանանց կողմից[41]։

Քաղաքականության և հանցավորության մասին հաղորդումներում ամենաքիչ թվով կին լրագրողներ կան բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Ասիայի և Լատինական Ամերիկայի։ Ի տարբերություն տղամարդկանց, նույնիսկ երբ կանայք աշխատում են «լուրջ» լուրերի վրա, նրանք հաճախ պայքարում են իրենց գրածների տեսանելիության համար։ Առանձին երկրների ավելի կենտրոնացված վերլուծությունը ցույց է տալիս ճիշտ նույն միտումները։ Օրինակ, ԱՄՆ հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև կին լրագրողները գրում են թեմաների ավելի լայն շրջանակի մասին, նրանք դեռևս կազմում են հիմնական օրաթերթերի սյունակագիրների փոքրամասնությունը[42] : Ինչ վերաբերում է լուրերի լուսաբանմանը, 2015 թվականի ԶԼՄ-ների գլոբալ մոնիտորինգի նախագիծը պարզել է, որ կանանց համաշխարհային մասնաբաժինը կազմում է 49 տոկոս, նույնը, ինչ 2000 թվականին, և երկու տոկոսային կետով ցածր 1995 թվականի ցուցանիշից։ 2005 թվականից ի վեր լուրերի, հեռուստատեսության և ռադիոյի թղթակից կանանց թիվը նվազել է չորս տոկոսային կետով[43]։

Համաշխարհային միտումների զեկույցը ցույց է տալիս, որ հեռուստատեսությունում ավելի շատ կանայք են եղել (57 տոկոս), իսկ ռադիոյում՝ ավելի քիչ (41 տոկոս)։ Ավելի երիտասարդ բանախոսների մեծ մասը կանայք էին, բայց միտումը փոխվեց ավագ խոսնակների շրջանում, որոնք գրեթե բոլորը տղամարդիկ էին, 65 տարեկանից բարձր կին լրագրողներ գրեթե չեն եղել[3]։

Կանայք և որոշումների կայացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կանանց մարտահրավերը շատ ավելին է, քան պարզապես տվյալ ոլորտում ներգրավվելը, այն ենթադրում է նաև կարիերայի ամենաբարձր մակարդակների առաջխաղացումը։ «Լրատվական լրատվամիջոցներում կանանց կարգավիճակի մասին գլոբալ զեկույցը» ցույց է տվել, որ լրատվամիջոցներում կանայք զբաղեցնում են բարձրագույն ղեկավարության (27 տոկոս) և կառավարման (26 տոկոս) պաշտոններում աշխատատեղերի մեկ քառորդից մի փոքր ավելին[44]։ Կանանց ներկայացվածության առումով լավագույն ցուցանիշներն են եղել Կենտրոնական (33 տոկոս) և Արևելյան Եվրոպան (43 տոկոս) և Սկանդինավյան երկրները (36 տոկոս)։ Այլ վայրերում կանայք կազմում էին կառավարման պաշտոնների միայն մեկ հինգերորդը և զբաղեցնում էին Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարձրագույն ղեկավար պաշտոնների 10 տոկոսից պակասը։ Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի (EIGE) կողմից ֆինանսավորվող եվրոպական խոշոր նախագիծը շատ նման բացահայտումներ է գտել։ Տղամարդիկ ամենաշատը զբաղեցրել են բարձրագույն ղեկավար պաշտոնները և խորհրդի անդամությունը Եվրոպական միության 99 լրատվամիջոցներում։ Հանրային հատվածի կազմակերպություններն ավելի շատ են հավաքագրում և առաջ տանում կանանց բարձր պաշտոններում, քան մասնավոր հատվածի լրատվամիջոցները[[45]:

Չնայած այսօր ամբողջ աշխարհում ԶԼՄ-ներում աշխատող կանանց թվի արագ աճին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բարձրագույն աշխատատեղերը, որոնք ներառում են պրոդյուսերներ, ղեկավարներ, գլխավոր խմբագիրներ և հրատարակիչներ, դեռևս մեծապես գերակշռում են տղամարդկանց կողմից։ Սա տարածված է Աֆրիկյան մայրցամաքում, որտեղ համոզմունքներն ու կարծրատիպերը դեռևս խանգարում են կանանց՝ լրագրողի պաշտոնը զբաղեցնելու, օրինակ՝ ճանապարհորդել տնից դուրս, գիշերը աշխատել և քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են քաղաքականությունն ու սպորտը, որոնք համարվում են տղամարդու աշխատանքային ոլորտի մաս։ Ըստ Global Media Monitoring Project-ի (GMMP) կատարած հետազոտության՝ կին լրագրողներն ավելի «հեշտ» թեմաներ լուսաբանելու ավելի մեծ հնարավորություն ունեն։ Քաղաքականությունն ու տնտեսագիտությունը այն «ծանր» թեմաներից են, որոնք ավելի քիչ հնարավորություն ունեն քննարկվելու կամ լուսաբանվելու կին լրագրողների կողմից[46]։

Գենդերային հավասարություն Եվրոպայում մեդիա կազմակերպություններում որոշումներ կայացնող պաշտոններում և խորհուրդներում

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիա ոլորտում կանանց ձեռքբերումները երկար ժամանակ չեն ճանաչվել ավանդական մասնագիտական ​​և լրատվական կազմակերպությունների կողմից, մի միտում, որը մնում է անփոփոխ։ Կանայք շահել են Պուլիցերյան մրցանակների միայն մեկ քառորդը արտասահմանյան ռեպորտաժների համար և Մարթա Գելհորնի մրցանակի միայն 17 տոկոսը[47]։

Մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են հատուկ մրցանակներ՝ ճանաչելու կանանց նվաճումները ԶԼՄ-ներում։ Կանանց միջազգային մեդիա հիմնադրամը շարունակում է գնահատել կին լրագրողների աշխատանքը։ 2007 թվականին Կին կինոլրագրողների դաշինքը սկսեց ամեն տարի շնորհել EDA մրցանակները՝ կին կինոգործիչներին և ֆոտոլրագրողներին ճանաչելու համար։ 2015 թվականին Աֆրիկյան զարգացման բանկը սկսեց հովանավորել Աֆրիկայում կանանց իրավունքների համար նախատեսված կատեգորիա, որը կոչված էր խթանելու գենդերային հավասարությունը լրատվամիջոցների միջոցով, որպես One World Media-ի կողմից ամեն տարի շնորհվող մրցանակներից մեկը[48]։

ՅՈՒՆԵՍԿՕ/Գիլերմո Կանո մամուլի ազատության համաշխարհային մրցանակը ամենամյա մրցանակ է, որը մեծարում է այն անձին, կազմակերպությանը կամ հաստատությանը, որը նշանակալի ներդրում է ունեցել մամուլի ազատությունը աշխարհի ցանկացած կետում պաշտպանելու և/կամ առաջխաղացման գործում, այստեղ 20 հաղթողներից ինը կանայք են եղել[49]։

Փոյնթեր ինստիտուտը 2014 թվականից ղեկավարում է Թվային մեդիայի ոլորտում կանանց առաջնորդության ակադեմիան, որն ուղղակիորեն կենտրոնացած է թվային մեդիա միջավայրում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտությունների և գիտելիքների վրա[50]։ Նմանատիպ նախաձեռնություններ սկսել են ի հայտ գալ այլ վայրերում ևս։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև ղեկավարել է մեդիա մասնագետների և համայնքային լրատվամիջոցների սեմինարներ Գաբոնում և Բուրունդիում՝ որպես ԶԼՄ-ներում գենդերային հավասարության բարձրացմանն ուղղված իր համաշխարհային ջանքերի մի մաս[51]։

Լրատվամիջոցների անկախություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրատվամիջոցների անկախությունը հանրությանը ճշգրիտ և անաչառ տեղեկատվություն տրամադրելու լրատվամիջոցի կարողությունն է։ 2016 թվականին Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում քվոտաների ներդրման վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետների ուսումնասիրության ժամանակ, օրինակ, անհատները, որոնց կազմակերպությունները (և երկրները) հավատարիմ էին կանանց ներկայացվածությունը մեծացնելու գործողություններին, ոգևորված էին դրանով։ Սակայն, ի հակադրություն, անհատները, որոնք աշխատում են առանց նման պարտավորությունների, հազվադեպ էին ցանկանում ընդունել նման ռազմավարություններ[52]։

Գենդերային և ԶԼՄ-ների անկախության հետ կապված խնդիրներ լուծելիս վերջին մի քանի տարիների ընթացքում մշակվել են շահերի պաշտպանության և լրատվամիջոցների մոնիտորինգի մի շարք նախաձեռնություններ, որոնք տվյալներ են տրամադրում մշտական ​​գենդերային անհավասարությունների վերաբերյալ։ Լրատվամիջոցների արհմիությունները տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում աչքի են ընկել կին մեդիա աշխատողների շահերի պաշտպանության ուղղությամբ՝ նախաձեռնելով կանանց խմբեր, հիմնելով կանանց համաժողովներ և մշակելով լավ փորձի ձեռնարկներ։ Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ), օրինակ, ունի Գենդերային խորհուրդ (GC), որը համակարգում է նրա գենդերային ուղղվածությունը։ Իր ստեղծման օրվանից ի վեր GC-ն եղել է IFJ-ի հիմնական միջոցը նախագծերի ուղղորդման համար, գենդերային և լավ փորձի վերաբերյալ քաղաքականություն ձևավորել, պաշտպանել գենդերային հիմնախնդիրները IFJ-ի, նրա նախագծերի և նրա անդամ միությունների ողջ տարածքում։ 2016 թվականի իր համագումարի ընթացքում Գենդերային խորհրդի աշխատանքը պաշտոնապես ամրագրվեց և պաշտպանվեց IFJ-ի Սահմանադրության մեջ ներառվելու միջոցով։ Մմեդիա մասնագետները ակտիվ են եղել նաև միմյանց աջակցելու և խրախուսելու գործում՝ կազմակերպելով միջոցառումներ, մշակելով մենթորական սխեմաներ և նախաձեռնելով մրցանակներ, որոնք ճանաչում են կանանց նվաճումները[53]։

Գենդերային անհավասարություն աշխատավայրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին երկու տասնամյակների ընթացքում կին մեդիա մասնագետների աշխատանքային պայմանների վերաբերյալ հետազոտությունները հիմնականում ցույց են տվել, որ կանայք երբեմն բախվում են լրահոսում թշնամական վերաբերմունքի, ինչը մասամբ կարող է բացատրվել գենդերային հավասարության և ոտնձգությունների հաշվետվությունների մեխանիզմների բացակայությամբ։ Կանանց միջազգային մեդիա հիմնադրամի 2011 թվականի գլոբալ ուսումնասիրությունը մեդիա դաշտում կանանց վերաբերյալ, ցույց է տվել, որ հարցված լրատվական կազմակերպությունների կեսից ավելին գենդերային հավասարության վերաբերյալ ընկերությունում քաղաքականություն է վարել, բայց տարածաշրջանների միջև զգալի տատանումներով[39]։ Արևմտյան Եվրոպայում և Աֆրիկայում հիմնված կազմակերպությունների ավելի քան երկու երրորդն ուներ նման քաղաքականություն՝ համեմատած Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մեկ քառորդի հետ, իսկ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում՝ 20 տոկոսից պակաս։ Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտի 2013 թվականի զեկույցը, որը ուսումնասիրել է 99 խոշոր լրատվամիջոցներ ողջ Եվրոպայում, պարզել է, որ կազմակերպությունների մեկ քառորդն ուներ քաղաքականություն, որը ներառում էր գենդերային հավասարության դրույթ, հաճախ որպես հասարակության մեջ հավասարության ավելի լայն հրահանգների մաս։ Նման քաղաքականություն ունեցող լրատվամիջոցները սովորաբար չունեն դրանց արդյունավետությունը վերահսկելու մեխանիզմներ՝ դրանով իսկ սահմանափակելով փոփոխություններ իրականացնելու ներուժը։ Գենդերային անհավասարությունը լուծելու համար աշխատանքային պրակտիկայի սահմանափակումները չեն արտացոլում շահերի պաշտպանության պակասը, քանի որ կա մեդիա կազմակերպությունների կողմից գենդերային հավասարության նկատմամբ աճող հետևողականության ապացույց։

Օսկարի մրցանակաբաշխությունը ևս մեկ կազմակերպություն է, որը կանանց ցածր ներկայացվածություն է տեսնում լրատվամիջոցների մի քանի տարբեր կատեգորիաներում։ Թեև 2022 թվականի «Օսկար»-ում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված կին պրոդյուսերների թվի փոքր աճ է գրանցվել, բայց առաջադրված տասը ֆիլմերից միայն երեքն են հեղինակել կանայք։ Չնայած այն հանգամանքին, որ լավագույն ֆիլմը բարելավվել է 2022 թվականին, լավագույն ռեժիսորը, այնուամենայնիվ, չի ունեցել նույն արդյունքները։ «Օսկար» մրցանակի լավագույն ռեժիսոր անվանակարգում առաջադրվածների միայն 20%-ն են կանայք։ Օրիգինալ սցենարի համար առաջադրված յոթ գրողներից ոչ ոք կին չէր[54]։

Մեդիա մոնիտորինգ և շահերի պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հավելումն ԶԼՄ-ների գլոբալ մոնիտորինգի ծրագրի, կան մի քանի տարածաշրջանային նախաձեռնություններ, որոնք պարբերաբար վերահսկում են ԶԼՄ-ների գենդերային ասպեկտները, որոնցից մի քանիսը նաև աշխատում են լրագրողների հետ՝ խթանելու փոփոխությունները խմբագրություններում։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող Գենդերային կապերը, որոնք ձևավորվել են 2001 թվականին՝ խթանելու «գենդերային հավասարությունը ԶԼՄ-ներում և լրատվամիջոցների միջոցով» Հարավային Աֆրիկայում, գլխավորում է Հարավային Աֆրիկայի Գենդերային արձանագրության դաշինքի մեդիա կլաստերը։ Gender Links-ը խթանում է լրատվամիջոցների շահերի պաշտպանությունը գլոբալ նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են ԶԼՄ-ների և գենդերային գլոբալ դաշինքը (GAMAG), գենդերային և մեդիա գագաթնաժողովների անցկացումը, կարգավորողների հետ համագործակցությամբ քաղաքականության մշակումը և մեդիա կազմակերպությունների հետ աշխատելը վերապատրաստման և քաղաքականության մշակման միջոցով։ Gender Links-ը ներկայումս զարգացնում է ԶԼՄ-ներում գենդերային գերազանցության կենտրոններ 108 Newsroom-ում Հարավային Աֆրիկայում։

2016 թվականին Քրիստոնեական հաղորդակցության համաշխարհային ասոցիացիան (WACC), ԶԼՄ-ների գլոբալ մոնիտորինգի նախագիծը (GMMP) ցանցը և այլ գործընկերներ սկսել են արշավ՝ ուղղված լրատվական լրատվամիջոցների սեքսիզմին մինչև 2020 թվականը վերջ տալու նպատակով։ «Վերջ դնել լրատվական սեքսիզմին» արշավը խրախուսում և աջակցում է քարոզչական նախաձեռնություններին, որոնք խթանում են մեդիա քաղաքականության և լրագրողական պրակտիկայի փոփոխությունները։ Արշավը բազմակողմանի մոտեցում է ցուցաբերում և օգտագործում է մի շարք տարբեր գործիքներ՝ խթանելու իրազեկությունը, ներառյալ գենդերային գնահատականը, որով չափվում են լրատվամիջոցները։

Աֆրիկյան կանանց զարգացման և հաղորդակցության ցանցը (FEMNET), որը հիմնադրվել է 1988 թվականին որպես Աֆրիկայում կանանց հզորացումը խթանող ավելի լայն ծրագրի մաս, առաջնահերթություն է տալիս կանանց զարգացմանը հաղորդակցության ոլորտում, որտեղ նրանք ստեղծել և ղեկավարել են տեղեկատվության, գաղափարների, ռազմավարությունների փոխանակման հարթակներ և փորձառություններ՝ խթանելու խաչաձև ուսուցումը և ընդհանուր նպատակների առավել արդյունավետ իրականացումը։ FEMNET-ը տրամադրում է ռազմավարական քաղաքականության առաջարկություններ հաշվետվությունների և քաղաքականության ամփոփագրերի պատրաստման միջոցով։ Այն ղեկավարել է տեղական կարողությունների զարգացման լայնածավալ նախաձեռնություններ, ինչպիսիք են Աֆրիկայում կանանց հասանելիությունը ՏՀՏ-ներին ավելի մատչելի դարձնելու համար։ Ասիայում Հարավային Ասիայի կանանց ցանցը (SWAN) ներկայացրել է հետազոտական ​​նախագիծ՝ «Կանայք հանուն փոփոխության. գենդերային լրատվամիջոցների ստեղծում Հարավային Ասիայում»։ Ընդգրկելով Հարավային Ասիայի 9 երկրներ՝ այն մասամբ աջակցություն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցության զարգացման միջազգային ծրագրի կողմից։

Մի շարք ազգային կազմակերպություններ աշխատում են տեղում՝ շտկելու կանանց ներկայացվածության և ԶԼՄ-ներում մասնակցության անհավասարությունը։ Women, Media and Development-ը (հայտնի է արաբերեն TAM հապավումով) 2004 թվականին Պաղեստինում հիմնված կազմակերպություն է։ TAM-ն աշխատում է տեղի կանանց հետ՝ խթանելու նրանց ավելի մեծ ներկայացվածությունը մեդիայում և խթանելու այնպիսի միջավայր, որտեղ նրանք կարող են արդյունավետորեն հաղորդակցվել և պաշտպանել իրենց իրավունքները։ TAM-ը կանանց համար ուսուցում է տրամադրում այն ​​մասին, թե ինչպես մուտք գործել և օգտագործել տարբեր մեդիա հարթակներ։ TAM-ը նպաստել է կարողությունների զարգացմանը և աշխատել ԶԼՄ-ներում կանանց կարծրատիպերի դեմ պայքարելու համար՝ պատրաստելով գենդերային զգայուն ուղեցույցներ և ուսումնական ձեռնարկներ՝ ի լրումն ծրագրերի իրականացման, որոնք նպատակ ունեն մեծացնել կանանց հասանելիությունը որոշումներ կայացնող պաշտոններում և քաղաքացիական մասնակցությունը։

Պաշտոնական և ոչ ֆորմալ մասնագիտական ​​ասոցիացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶԼՄ-ներում կանանց աջակցում են նաև կին մեդիա մասնագետների մի շարք պաշտոնական և ոչ պաշտոնական ցանցեր։ Ամենավաղ օրինակներից է Մեդիայում կանանց դաշինքը (անգլ.՝ Alliance for Women in Media, AWM), ստեղծվել է 1951 թվականին որպես «Ամերիկայի կանայք ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում», որն աջակցում է կանանց բոլոր լրատվամիջոցներում՝ ընդլայնելու իրենց ցանցերը, մասնակցելու դասընթացներին և մասնագիտական ​​զարգացմանը և ներկայցնելու իրենց տաղանդները[55]։

1975 թվականին այն սկսեց իր ամենամյա մրցանակաբաշխության ծրագիրը՝ ճանաչելու ծրագրեր մշակողների և բովանդակություն մատակարարողների աշխատանքը կանանց և կանանց հիմնախնդիրները խթանելու գործում:Տարածաշրջանային կենտրոնացված օրինակ է Մարի Քոլվին լրագրողների ցանցը, արաբական աշխարհում աշխատող կին լրագրողների երկլեզու արաբերեն-անգլերեն առցանց համայնքը, որը նպատակ ունի օգնել տեղացի խոցելի կին լրագրողներին, որոնք չունեն աջակցություն անվտանգության ուսուցման, իրավական պայմանագրերի, ապահովագրության հետ կապված, ինչպես նաև հոգեբանական խնամք[56]։

Լրատվամիջոցների արհմիությունները տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ստեղծել են կանանց համար նախատեսված խմբեր և քարոզարշավ են իրականացրել՝ խրախուսելով ավելի շատ կանանց՝ հանդես գալ ընտրովի պաշտոններում միության պաշտոնական կառույցներում։ 2001 թվականին Լրագրողների միջազգային ֆեդերացիան պարզեց, որ կանայք ներկայացնում են արհմիությունների անդամության 29 տոկոսը 38 երկրներում, բայց արհմիությունների ղեկավար մարմիններում անդամների ընդամենը 17 տոկոս։ Եվրոպայում, 2006-2013 թվականներին կանանց միության անդամությունը իջել է 45 տոկոսից մինչև 42 տոկոս, խորհրդի անդամությունը նույնպես նվազել է՝ 39 տոկոսից մինչև 36 տոկոս[57]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. What is media? definition and meaning http://www.businessdictionary.com/definition/media.html Արխիվացված 7 Մայիս 2017 Wayback Machine
  2. What is Communication Media? – Definition from Techopedia http://www.techopedia.com/definition/14462/communication-media
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 World Trends in Freedom of Expression and Media Development Global Report 2017/2018 (PDF). UNESCO. 2018. էջ 202.
  4. Rattan, Aneeta (2019 թ․ հունիսի 6). «Tackling the Underrepresentation of Women in Media». Harvard Business Review. էջեր 1–2. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  5. The United Nations Plan of Action on the Safety of Journalists and Issues of Impunity, 2012, https://en.unesco.org/sites/default/files/un-plan-on-safety-journalists_en.pdf
  6. 6,0 6,1 6,2 6,3 World Trends Report in Freedom of Expression and Media Development Global Report 2017/2018 (PDF). UNESCO. 2018.
  7. «Safety of Women Journalists». UNESCO.org.
  8. Lanza, Edison. 2017. Silenced Zones: Highly Dangerous Areas for the Exercise of Freedom of Expression. Office for the Special Rapporteur for Freedom of Expression of the Inter-American Commission on Human Rights. Available at http://www.oas.org/en/iachr/expression/docs/publications/ZONAS_SILENCIADAS_ENG.pdf.
  9. International Media Women's Foundation and International News Safety Institute 2013.
  10. «UNESCO Condemns Killing of Journalists». 2016 թ․ նոյեմբերի 9.
  11. Harris, Janet, Nick Mosdell, and James Griffiths. 2016. Gender, Risk and Journalism. Journalism Practice 10 (7): 902–916
  12. UN General Assembly. 2017. The safety of journalists and the issue of impunity: Report of the Secretary-General. Available at https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N17/245/44/PDF/N1724544.pdf?OpenElement.
  13. «Recommendation CM/Rec(2016)4 of the Committee of Ministers to member States on the protection of journalism and safety of journalists and other media actors». search.coe.int. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «IPDC Documents». 2017 թ․ մարտի 21.
  15. «FPU Knowledge & Quality» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  16. Duggan, Maeve, Lee Rainie, Aaron Smith, Cary Funk, Amanda Lenhart, and Mary Madden. 2014. Online Harassment. Pew Research Center. Available at http://www.pewinternet.org/2014/10/22/onlineharassment/(չաշխատող հղում)
  17. Demos. 2014. Demos: male celebrities receive more abuse on Twitter than women. Demos. Available at https://www.demos.co.uk/press-release/demos-malecelebrities-receive-more-abuse-on-twitterthan-women-2/(չաշխատող հղում)
  18. Gardiner, Becky, Mahana Mansfield, Ian Anderson, Josh Holder, Daan Louter, and Monica Ulmanu. 2016. The darkside of Guardian comments. The Guardian. Available at https://www.theguardian.com/technology/2016/ap/12/the-darkside- of-guardian-comments.
  19. Barton, Alana, and Hannah Storm. 2014. Violence and Harassment Against Women in the News Media: A Global Picture. International Women’s Media Foundation & International News Safety Institute. Available at http://www.iwmf.org/our-research/journalistsafety/(չաշխատող հղում). Accessed 8 June 2017.
  20. International Women's Media Foundation. 2016. An Overview of the Current Challenges to the Safety and Protection of Journalists. Available at https://www.iwmf.org/wpcontent/uploads/2016/02/IWMFUNESCOPaper.pdf(չաշխատող հղում).
  21. International Federation of Journalists. 2017. Byte Back: IFJ launches guide to combat cyber harassment in South Asia. Available at http://www.ifj.org/nc/fr/news-singleview/backpid/33/article/byte-backifj-launches-guide-to-combat-cyberharassment-in-south-asia/(չաշխատող հղում).
  22. Mijatović, Dunja. 2016. New Challenges to Freedom of Expression: Countering Online Abuse of Female Journalists. Edited by Becky Gardiner. Vienna: Office of the Representative on Freedom of the Media, Organization for Security and Co-operation in Europe. Available at http://www.osce.org/fom/220411?download=true.
  23. «ARTICLE 19 - Defending freedom of expression and information». ARTICLE 19 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  24. Gender Dynamic Coalition and APC. 2016. Internet Governance Forum 2015: Learnings from the Gender Report Cards. GenderIT. Available at http://www.genderit.org/resources/internetgovernance-forum-2015-learnings-genderreport-cards
  25. Kovacs, Anja, Avri Doria, Bruno Zilli, Margarita Salas, and Women's Legal and Human Rights Bureau. 2012. Critically Absent: Women’s Rights in Internet Governance. Available at http://www.genderit.org/resources/critically-absent-womeninternet-governance-policy-advocacytoolkit>.
  26. «Coalition for Women in Journalism Offers Mentoring, Global Support». 2018 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2024-02-29-ին. Վերցված է 2024-06-08-ին.
  27. Kovacs, Anja. 2017. ‘Chupke, Chupke’: Going Behind the Mobile Phone Bans in North India. Internet Democracy Project. Available at https://genderingsurveillance.internetdemocracy.in/phone_ban/ .
  28. York, Jillian C. 2016. The State of Free Expression Online in Southeast Asia. Electronic Frontier Foundation. Available at https://www.eff.org/deeplinks/2016/02/statefree-expression-online-southeast-asia. Accessed 4 July 2017.
  29. Hunt, Elle. 2017. LGBT community anger over YouTube restrictions which make their videos invisible. The Guardian. Available at https://www.theguardian.com/technology/2017/mar/20/lgbt-communityanger-over-youtube-restrictions-whichmake-their-videos-invisible
  30. OHCHR. 2017. UN experts urge States and companies to address online genderbased abuse but warn against censorship
  31. «Media Pluralism Monitor 2014 - results». Centre for Media Pluralism and Freedom (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  32. Gogu, Nadine (2018 թ․ մարտի 1). «Media Pluralism and the Concentration of Ownership in Moldova». Freedom House. էջեր 1–2. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  33. Tuchman, Gaye, A.K. Daniels, and J Benoit. 1978. Hearth and Home: Images of Women the Mass Media. Oxford: Oxford University Press. Available at <Tuchman, G., Daniels, A.K., and Benoit, J. (1978) Hearth and Home: Images of Women in the Mass Media: Oxford: Oxford University Press.>. Accessed 25 May 2017.
  34. «Gender-Sensitive Indicators for Media: Framework of indicators to gauge gender sensitivity in media operations and content | United Nations Educational, Scientific and Cultural Organization».
  35. «Texts adopted - Eliminating gender stereotypes in the EU - Tuesday, 12 March 2013».
  36. «Take Action for the Sustainable Development Goals».
  37. Macharia, Sarah. 2015. Who Makes the News? Global Media Monitoring Project 2015. London, Toronto: World Association for Christian Communication (WACC). Available at http://cdn.agilitycms.com/who-makes-the-news/Imported/reports_2015/global/gmmp_global_report_en.pdf Արխիվացված 2017-03-27 Archive-It . Accessed 14 June 2017.
  38. «UN Women Media Compact». UN Women – Headquarters.
  39. 39,0 39,1 Byerly, Carolyn M. 2011. Global Report on Status of Women in News Media. Washington D. C.: International Women’s Media Foundation (IWMF). Available at http://www.iwmf.org/our-research/global-report/ . Accessed 8 June 2017.
  40. National Watch on Images of Women in the Media (MediaWatch). 1995. Global Media Monitoring Project: Women’s Participation in the News. National Watch on Images of Women in the Media (MediaWatch).
  41. Լրատվամիջոցների գլոբալ մոնիտորինգի նախագիծը գենդերային և լրատվական միջոցների ամենաերկարատև երկայնական և գլոբալ ուսումնասիրությունն է, ներկայացնում է այն մասին, թե ինչպես են կանայք և տղամարդիկ հանդես գալիս, պատրաստում և հաղորդում նորությունները։ Առաջին GMMP զեկույցը եղել է 1995 թվականին, իսկ ամենավերջինը հրապարակել է իր արդյունքները 2015 թվականի նոյեմբերին։ Ծրագիրը տրամադրում է համեմատական ​​տվյալներ ժամանակի և տարածաշրջանի միջև։ 114 երկրների թիմերը մշտադիտարկել են 2030 տարբեր լրատվամիջոցների կողմից հրապարակված, հեռարձակված կամ թվիթերի 22136 պատմություն։ Ընդհանուր առմամբ, տվյալներ են հավաքվել 26,010 լրագրողների աշխատանքի և 45,402 անձանց ներկայացվածության վերաբերյալ, ովքեր նկարահանվել են կամ մեջբերվել են հոդվածներում։
  42. Harp, Dustin, Ingrid Bachmann, and Jaime Loke. 2014. Where are the women? The presence of female columnists in US opinion pages. Journalism & Mass Communication Quarterly 91 (2): 289–307.
  43. «GMMP 2015 Reports». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  44. Byerly 2011. Կին մեդիա մասնագետների ամենամեծ վերջին հետազոտությունը, այս զեկույցը, որը հետազոտվել է Կանանց միջազգային մեդիա հիմնադրամի համար և աջակցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, ուսումնասիրել է 59 երկիր և 522 լրատվական։
  45. European Institute for Gender Equality (EIGE). 2017. Gender Statistics Database.
    Available at http://eige.europa.eu/gender-statistics/dgs/indicator/wmidm_med_pbrc__wmid_media_pbrc_bm/line/year:2014,2015,2016/geo:EU28,CZ,BE,BG/EGROUP:PUB_BCAST/sex:W/UNIT:PC/POSITION:MEMB_BRD. Accessed 8 June 2017.
  46. A, White (2009). «Getting the Balance Right: Gender Equality in Journalism'». gsdrc.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
  47. Asquith, Christina. 2016. Why Don't Female Journalists Win More Awards? – The Atlantic. The Atlantic. Available at https://www.theatlantic.com/international/ archive/2016/03/women-foreigncorrespondents/472596/ . Accessed 25 June 2017.
  48. African Development Bank. 2015. Promoting gender equality in the media through ‘Women's Rights in Africa’ Award. Available at https://www.afdb.org/en/news-and-events/african-developmentbank-promotes-gender-equality-in-themedia-through-womens-rights-in-africaaward-14447/ . Accessed 25 June 2017.
  49. «UNESCO/Guillermo Cano World Press Freedom Prize». 2017 թ․ փետրվարի 16.
  50. «About».
  51. Kenmoe, Elvis Michel. 2016. Gender and Media: Experiences from the Field presented at the 30th session of the Intergovernmental Council of the IPDC, Paris. Available at http://www.unesco.org/fileadmin/MULTIMEDIA/HQ/CI/CI/pdf/IPDC/ipdc_30_council_item13_pres_gender_kenmoe.pdf .
  52. Wiersema and Mors, 2016.
  53. International Federation of Journalists. 2017. Byte Back: IFJ launches guide to combat cyber harassment in South Asia. Available at http://www.ifj.org/nc/fr/news-singleview/backpid/33/article/byte-backifj-launches-guide-to-combat-cyberharassment-in-south-asia/(չաշխատող հղում) .
  54. «WMC Investigation 2022: Gender and Non-Acting Oscar Nominations». Women's Media Center (անգլերեն). 2022 թ․ մարտի 17. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  55. «Alliance for Women in Media». Alliance for Women in Media.
  56. n.d. Marie Colvin Journalists’ Network. Marie Colvin Journalists’ Network. Available at https://mariecolvinnetwork.org/en/ .
  57. «Publications & Reports: IFJ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]