Կալաֆատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կալաֆատ
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես103,59 կմ²
ԲԾՄ35±1 մետր
Բնակչություն13 807 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքmunicipiulcalafat.ro
Կալաֆատ (Ռումինիա)##
Կալաֆատ (Ռումինիա)

Կալաֆատ (ռումիներեն՝ Calafat), քաղաք Ռումինիայում՝ Օլտենիա պատմական մարզի Դոլժ ժուդեցում (գավառ, շրջան)։ Ընկած է Դանուբ գետի ափին, բուլղարական Վիդին քաղաքի դիմաց, որի հետ կապված է 2013 թվականին շահագործման հանձնված, շուրջ երկու կիլոմետր երկարություն ունեցող, լայն կամրջով[2] (երկկողմանի ավտոճանապարհ, երկաթգիծ, երկու մետր լայնությամբ ճանապարհահատված՝ հեծանվորդների և մայթեր՝ հետիոտնների համար)։ Կալաֆատն ընկած է Գերմանիան թուրքական Ստամբուլի և հունական Սալոնիկի հետ կապող համաեվրոպական ճանապարհային միջանցքում։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից գտնվում է 255 կիլոմետր[3], ժուդեցի վարչական կենտրոնից՝ Կրայովա քաղաքից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորության վրա։ Գետային ոչ մեծ նավահանգիստ է։ 1997 թվականին ստացել է մունիցիպի (համեմատաբար մեծ քաղաքի) կարգավիճակ[4]։ Նրա համայնքապետարանի ենթակայության տակ, բուն քաղաքից բացի, գտնվում են ևս երեք բնակավայր (դրանց բնակիչների թվաքանակը տրված է 2002 թվականին անցկաված մարդահամարի տվյալներով).

  • Բասարաբի (1263 մարդ)
  • Գոլենցի (651 մարդ)
  • Չուպերչնի Վեկի (2524 մարդ)

Կալաֆատն ունի քաղաքային մի քանի թերթ։ Դրանցից մեկը Ziarul De Calafat-ն է[5], որը լույս է տեսնում նաև առցանց տարբերակով, մյուսը՝ Calafat Live[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը 14-րդ դարում հիմնել են ջենովացիները, ովքեր այստեղ աշխատեցրել են մեծ թվով նավանորոգողների (Calafatis): Հենց այդ բառն էլ ընկած է բնակավայրի անվանման հիմքում։

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարում Կալաֆատին տիրելու համար մի քանի անգամ ճակատամարտի են բռնվել ռուսական և թուրքական զորքերը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալաֆատի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 3
(37)
5
(41)
12
(54)
18
(64)
23
(73)
27
(81)
29
(84)
29
(84)
24
(75)
17
(63)
10
(50)
4
(39)
16.8
(62.1)
Միջին օրական °C (°F) −1
(30)
2
(36)
6
(43)
12
(54)
18
(64)
21
(70)
23
(73)
23
(73)
18
(64)
12
(54)
6
(43)
1
(34)
11.8
(53.2)
Միջին ցածր °C (°F) −4
(25)
−3
(27)
1
(34)
6
(43)
11
(52)
15
(59)
17
(63)
16
(61)
11
(52)
7
(45)
3
(37)
−3
(27)
6.4
(43.8)
Տեղումներ մմ (դյույմ) 38.1
(1.5)
43.2
(1.701)
45.7
(1.799)
48.3
(1.902)
58.4
(2.299)
66.0
(2.598)
40.6
(1.598)
33.0
(1.299)
33.0
(1.299)
38.1
(1.5)
50.8
(2)
48.3
(1.902)
543.5
(21.397)
աղբյուր: weather.com[7]
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1900 7113—    
1912 7608+7.0%
1930 7633+0.3%
1948 8251+8.1%
1956 8069−2.2%
1966 9483+17.5%
1977 15 568+64.2%
1992 20 445+31.3%
2002 21 227+3.8%
2011 16 247−23.5%
Աղբյուր՝ Census data

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Կալաֆատի բնակչության թվաքանակը եղել է 18.858[8]:

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

Ազգությունը Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիններ 18030 95,6%
գնչուներ 777 4,1%
հույներ 25 0,1%
ուկրաինացիներ 7 < 0,1%
հունգարներ 5 < 0,1%
իտալացիներ 4 < 0,1%
գերմանացիներ 2 < 0,1%
խորվաթներ 2 < 0,1%
թուրքեր 1 < 0,1%
բուլղարներ 1 < 0,1%
չեխեր 1 < 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

Լեզուն Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիներենը 18254 96,8%
գնչուերենը 582 3,1%
ուկրաիներենը 7 < 0,1%
իտալերենը 4 < 0,1%
հունգարերենը 3 < 0,1%
գերմաներենը 1 < 0,1%
թուրքերենը 1 < 0,1%
բուլղարերենը 1 < 0,1%
հունարենը 1 < 0,1%
չեխերենը 1 < 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

Դավանանքը Անձանց թվաքանակը Տոկոսը
ուղղափառ 18544 98,3%
ադվենտիստներ 166 0,9%
հիսունականներ 51 0,3%
բապտիստներ 46 0,2%
կաթոլիկներ (հռոմադավան) 13 0,1%
կաթոլիկներ (հունադավան) 8 < 0,1%
մուսուլմաններ 6 < 0,1%
հնադավաններ 4 < 0,1%
աթեիստներ 3 < 0,1%
բողոքականներ 2 < 0,1%
ֆրատերականներ 1 < 0,1%
դավանանքը չեն նշել 2 < 0,1%

Աղբյուր՝ Census data[9]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. [1](չաշխատող հղում) Announcement of the Bulgarian president as published by Focus News Agency on 22 May 2013 (in Bulgarian), retrieved 31 May 2013
  3. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  4. Comunele și orasele României, p. 448. Bucharest: Editura All Beck, 2005
  5. "News" Արխիվացված 2008-12-11 Wayback Machine Ziarul De Calafat
  6. http://www.calafat.ucoz.com
  7. «Medii lunare pentru Calafat, Romania». weather.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  8. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською). Արխիվացված է օրիգինալից 12.04.2012-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալաֆատ» հոդվածին։