Ծպնի
Գյուղ | |
---|---|
Ծպնի | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Երկրամաս | Կաղզվանի գավառ |
Այլ անվանումներ | Զունի, Զևին, Զևինգալեսի, Զևինկալա, Զըբնի, Զըվինկալա, Զիբնի, Զյուին, Զվին, Զվինկալա, Զվնի, Ծբնի, Ծփնի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 1643 մարդ (1913) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Ծպնի, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում է Նախիջևան գյուղից հյուսիս-արևմուտք, Տեկորի գետի ստորին հոսանքի շրջանում, նրա աջ ափին։
Ենթադրվում է, որ Հոռոմոսի արձանագրություններում հիշատակված Զու գյուղն է։
Գյուղի մոտ կան հանքային աղբյուրներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարասկզբին ուներ 888 (108 ընտանիք) հայ, իսկ 1913-ին՝ 212 տուն՝ 1643 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմանշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծպնիում գործում էր եկեղեցի։ Պահպանվել է դարչնագույն տուֆից կառուցված (VII դար), արտաքուստ և ներքուստ խաչաձև, գմբեթավոր եկեղեցի։ Պատկանում է VI–VII դարերի Լմբատավանքի, Արջովիտի Ս. Գևորգ,Նոր Կյանք գյուղի եկեղեցիների տիպին։ Խաչաթևերը ուղղանկյուն են, թաղածածկ։
Գյուղի մոտակայքում՝ 1750 մետր բարձրություն ունեցող լեռան վրա գտնվում էր Ծպնիի բերդը։ 1828-1829, 1853-1856, 1877-1878 թվականների ռուս֊թուրքական պատերազմի ժամանակ բերդը կարևոր դեր է խաղացել։ Ռուսներն այստեղ պարտության են մատնել թուրքերին։ XX դարի սկզբներից բերդը կորցնում է իր նշանակությունը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում՝ եկեղեցուն կից, գործում էր հայկական վարժարան[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 866-867
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 141)։ |