Հոլեբասի հայրը հույն է, մայրը՝ գերմանա-ուրուգվացի, ծնվել է Աշաֆֆենբուրգ քաղաքում։ Հոլեբասը երիտասարդ տարիքում հանդես է եկել տարբեր գերմանական սիրողական ակումբներում։ 2002 թվականին ընդունվել է Մյունխեն 1860 ակումբի ակադեմիա, հանդես եկել առաջին և երկրորդ թիմերում, որտեղ խաղացել է ոչ միայն պաշտպանի դիրքում այլ նաև հարձակվողի։ Հիմնական կազմում անցակցրել է 31 խաղ դարձել 4 գոլի հեղինակ։
2010 թվականին Մյունխեն 1860-ի գլխավոր մարզիչ Էվալդ Լինենը Հոլեբասի հետ միասին տեղափոխվեց հունական Օլիմպիակոս։ Հույները Խոսեի համար վճարեցին կես միլիոն եվրո գումարած 200 հազար կանխավճար, որի արդյունքում ֆուտբոլիստը ակումբի հետ կնքեց 3 տարվա պայմանագիր։ Օլիմպիակոսի կազմում Հոլեբասը իր առաջին հանդիպումը անցկացրեց ալբանական Բեսա ակումբի հետ (5։0)։ Հունաստանի սուպերլիգայում իր առաջին գնդակը խփեց ԱԷԿ-ի դեմ խաղում։
2010 թվականին Հոլեբասը ստացավ Հունաստանի քաղաքացիություն և դարձավ հավաքականի թեկնածու։ Գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հրավիրեց Խոսեին Ռուսաստանի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումներին մասնակցելու։ Անդրանիկ հանդիպումը հավաքականում տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի դեմ խաղում։ 2014 թվականի օգոստոսի 30-ին Հոլեբասը պաշտոնապես դարձավ իտալական Ռոմայի ֆուտբոլիստ։ Իտալական ակումբը հույն ֆուտբոլիստի համար վճարեց 1 միլիոն եվրո գումարած կես միլիոն եվրո բոնուսների տեսքով և կնքեց 3 տարվա պայմանագիր[4]։