Խոակին Կորտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոակին Կորտես
իսպ.՝ Joaquín Pedraja Reyes
Ծնվել էփետրվարի 22, 1969(1969-02-22) (55 տարեկան)
ԾննդավայրԿորդովա, Անդալուզիա, Իսպանիա
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող, դերասան, կինոռեժիսոր, թատերական պրոդյուսեր և երաժիշտ
Քաղաքացիություն Իսպանիա
Պարգևներ
IMDbID 0181539
Պաշտոնական կայքէջjoaquincortes.com
 Joaquín Cortés Վիքիպահեստ

Խոակին Կորտես (իսպ.՝ Joaquín Cortés, իրական անունը Խոակին Պեդռախա Ռեյես, փետրվարի 22, 1969(1969-02-22), Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա), ֆլամենկոյի պարող, խորեոգրաֆ, դերասան[1]։ 2006 թվականից Եվրոպական միությունում գնչուների դեսպան[2][3]։ Հայտնի է նաև նրանով, որ դեմ է Gypsy բառի արգելքին, որը նշում է գնչուներին. դրա փոխարեն առաջարկում է աշխատել այդ բառի կերպարի բարելավման համար։ Գնչուական հիմնադրամի ստեղծողը Իսպանիայում։

Պատկանում է արտիստիկ գնչուական Ռեյեսների տոհմին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոակին Կորտեսը ծնվել է Կորդովե իսպանական գնչուական ընտանիքում։ Նրա հայրը հյուսիսաֆրիկական գնչու-կալեներից էր, ովքեր իսպանական գնչուների մոտ ունեն «մավրներ» մականունը, իսկ մորական կողմից հին նախնիները քոչել են Ռուսաստանից։

Խոակինի մորեղբայրը՝ Քրիստոբալ Ռեյեսը բայլաոր էր՝ ֆլամենկո պարող, և 12 տարեկանում նրա ազդեցության տակ Խոակինը սկսել է պարով զբաղվել[4]։ Այդ նույն ժամանակ նրա մայրը Մադրիդում աշխատանք է գտնում։ Մադրիդ տեղափոխվել են 1981 թվականին[2][3]։

15 տարեկանում նա ընդունվում է Իսպանիայի ազգային բալետի խմբակ (իսպ.՝ Ballet Nacional de España)։ 18 տարեկանում դառնում է մենակատար և այդ ելույթ ունենում խմբակի համերգների ժամանակ[1]։ Ավելի ուշ, 1988 թվականին լքելով բալետի ազգային խմբակը, Կորտեսը աշխատում էր այնպիսի վարպետների հետ, ինչպեսիք են Մայա Պլիսեցկայան, Պետեր Շմալֆուսը և Սիլվի Գիլլեմը[5]։

1992 թվականին Կորտեսը ստեղծում է «Խոակին Կորտեսի ֆլամենկո բալետ»-ի ընկերությունը (իսպ.՝ Joaquín Cortés Ballet Flamenco): Այդ նույն թվականին նա շոուի է դնում Cibayí-ին, որի հետ ընկերությունը ելույթ էր ունենում Ֆրանսիայում, Ճապոնիայում, Իտալիայում, Վենեսուելայում և ԱՄՆ-ում։ 1995 թվականին Կորտեսը դրեց իր երկրորդ շոուն՝ Pasión Gitana («Ցիգանական կիրք»). այդ նույն թվականին նա իր նորամուտն է կատարում կինոյում, նկարահանվելով ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Իմ գաղտնիքի ծաղիկը» ֆիլմում[1][5]։

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ն Խոակին Կորտեսին է տալիս «ՅՈՒՆԵՍԿՈ-յի խաղաղության անվան արտիստ»[6]։

2000 թվականին Կորտեսը կազմակերպում է «Stop Antigypsyism» ընկերությունը («Վերջ հակագնչուականությանը»), իսկ 2006 թվականի վերջում նա Եվրոպական խորհրդարանի որոշումով դարձավ գնչուների երկրորդ դեսպանը Եվրոպական միությունում[2][3]։ Այդ դեպքում նա պետք է ներկայացնի Եվրոպական խորհրդարանին այն 10 միլիոն ցիգանների պահանջները, որոնք ապրում են Եվրոպական Միության տարածքում[7]։

2001, 2004 և 2007 թվականներին Ռուսաստան այցելելով ներկայացրել է իր շոուերը։

2008 թվականի սեպտեմբերի 30-ին Մոսկվայում՝ Կրեմլի պետական պալատում, տեղի է ունեցել Խոակին Կորտեսի համերգը։

2015 թվականի ապրիլի 6-ին կրկին հանդես է եկել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ» բեմի վրա, որտեղ նա ներկայացրել է իր նոր շոուն՝ Gitano («Գնչու»)։ «Metro Մոսկվա» թերթի ներկայացուցչի այն հարցին, թե ինչ է նրա համար պարը, Խոակինը պատասխանել է․ «Դա ապրելու, զգալու և աշխարհի հետ շփվելու միջոց է»[8]։

Կորտեսի բեմականացրած շոուերի ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոակին Կորտեսը ներկայացել է որպես պարային շոուերի բեմադրող (փակագծերում ներկայացված են պրեմիերաների թվականները)։

  • Cibayí (1992)
  • Pasión Gitana / Gipsy Passion (1995)
  • Soul (1999)
  • Live (2001)
  • Amor y Odio (2004)
  • Mi Soledad (2005)
  • Calé (2009)
  • Gitano (2014)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորտեսի սիրելի կուտյուրն է Ջորջիո Արմանին է։
  • Սպորտի սիրելի ձևերն են՝ ավտոմրցարշավներ, լող և ֆուտբոլ։
  • Elle թերթը պարողին ընդգրկել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց ցանկում։
  • Պարողը ցիգան–կալեներին համարում է իսպանական արվեստի բանագնացները

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Miguel Ángel Díaz González.  «Joaquín Cortés. Biography». // Website Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Joaquín Cortés». // Website donQuijote.org. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 Keeley, Graham.  «Flamenco dancer is appointed Roma's ambassador to the EU». // Zpravodajský server Romea.cz. 9.02.2007. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Patterson, Christina.  «Joaquin Cortés: «Dancing is my wife, my woman»». // The Independent. 30.01.2009. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. 5,0 5,1 «Joaquín Cortés. Biografía». // Sitio web oficial de Joaquín Cortés. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Key Facts and Figures on Spain / UNESCO Cooperation» (PDF). // Official website of the UNESCO. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «Танцор фламенко интегрирует цыган в Европу». // Lenta.ru. 9.02.2007. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. Зырянов, Богдан. Хоакин Кортес: «Я бунтарь, революционер» // Metro Москва. — 2015. — № 33 за 30 марта. — С. 21. (Ստուգված է 26 Դեկտեմբերի 2015)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոակին Կորտես» հոդվածին։