Լուկաս Կրանախ Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Լուկաս Կրանախ Ավագի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կրանախ (այլ կիրառումներ)։
Լուկաս Կրանախ Ավագ
գերմ.՝ Lucas Cranach der Ältere
Ի ծնեLucas Cranach der Ältere
Ծնվել էհոկտեմբերի 4, 1472[1][2][3]
ԾննդավայրԿրոնախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[4][2][5]
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1553[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրՎայմար, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5]
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն[6] և Գերմանիա[5]
Դավանանքլյութերականություն
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, գծագրող, դիզայներ, արվեստագետ, գծանկարիչ, copper engraver, դեղագործ և հրատարակիչ
Ոճգերմանական Վերածնունդ[3][7]
Ժանրդիմանկար[4], նյու[4], կրոնական նկարչություն[4] և դիցաբանական գեղանկարչություն[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներPortraits of Henry IV of Saxony and Catherine of Mecklenburg?, Maria Hilf?, Երեք գեղուհիներ, Prince Johann of Anhalt?, The fountain of youth?, Portraits of Johannes and Anna Cuspinian? և Portrait of a clean-shaven young man?
ԱշակերտներAntonius Heusler?, Հանս Կրանախ և Լուկաս Կրանախ Կրտսեր
Ներշնչվել էՔվինտեն Մասեյս[8] և Jan Gossaert?[8]
ՊաշտոնԲուրմիստր, պալատական նկարիչ և Բուրմիստր
ՀայրHans Maler?[9] և Hans Sunder?[5]
ՄայրBarbara Hübner?[9]
ԱմուսինBarbara Brengbier?
ԶավակներՀանս Կրանախ[10][5] և Լուկաս Կրանախ Կրտսեր[10][5]
ԱզգականներՔրիստիան Բրյուկ, Գրեգոր Բրյուկ, Augustin Cranach?, Lucas Cranach III.?, Georg Dasch?, Caspar Pfreundt?, Aegidius Strauch?, Q124073125? և Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
ստորագրություն
Изображение автографа
 Lucas Cranach (I) Վիքիպահեստում

Լուկաս Կրանախ Ավագ (գերմ.՝ Lucas Cranach der Ältere, հոկտեմբերի 4, 1472[1][2][3], Կրոնախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա[4][2][5] - հոկտեմբերի 16, 1553[1][2], Վայմար, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5]), գերմանական Վերածննդի խոշորագույն նկարիչ է։ Գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարի վարպետ, որը իր ստեղծագործություններում սինթեզել է գոթական արվեստի ավանդույթները Վերածննդի գեղարվեստական նորարությունների հետ։ Վիտենբերգում 1505-1550 թվականներին եղել է Ֆրիդրիխ Իմաստունի պալատական նկարիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկաս Կրանախ Ավագը ծնվել է Կրոնախում (Վերին Ֆրանկոնիա) 1472 թվականին։ Սկզբում կրել է Զյունդեր ազգանունը, հետագայում վերցրել է հարազատ քաղաքի անունը, որը այդ ժամանակ հնչում էր՝ Կրանախ։ Ենթադրվում է, որ նախնական նկարչական կրթությունը ստացել է հոր մոտ։

Երիտասարդ հասակում ճամփորդել է Գերմանիայում։ 1493 մեկնում է Պաղեստին։ 1501 թվականին վերադառնում է Գերմանիա, բնակություն հաստատում Վիեննայում, որտեղ . ապրում է մինչև 1504 թվականը։ Վիեննական շրջանին են պատկանում նրա առաջին հայտնի գործերը՝ որոնք ստորագրված են «Լուկաս Կրանախ»։

Լուկաս Կրանախ Ավագը ծառայության է անցնում Սաքսոնյան Ֆրիդրիխ Իմաստունի մոտ։ 1508 թվականին նա ազնվական տիտղոս է ստանում, նույն թվականին ճանապարհորդում է Նիդերլանդներում։ Կրանախը խոշոր արվեստանոց է ղեկավարում (ավելի քան 10 օգնականներով), գրքեր էր հրատարակում և զբաղվում դրանց վաճառքով։ Ժամանակ անց նկարիչը Վիտտենբերգի ամենահարուստ բյուրգերն էր և ոչ մեկ անգամ ընտրվել է քաղաքագլուխ։

Լուկաս Կրանախ Ավագը Ռեֆորմացիայի կողմնակից է եղել։ Նա ձևավորել է բողոքական պամֆլետներ, ֆինանսավորել իր ընկերոջ՝ Մարտին Լյութերի հրատարակած գերմաներեն Աստվածաշունչը։ Կրանախը բազմաթիվ անգամ նկարել է Մարտին Լյութերին։ Կրանախի վաղ շրջանի գործերը զարմացնում են իրենց նորարական գաղափարներով, որոնցով նա ցույց է տվել ժամանակաշրջանի հակասությունները։ Պալատական նկարիչ դառնալով, Կրանախը բազմաթիվ դիմապատկերներ է նկարել, պատկերել իր հայտնի ժամանակակիցներիև և հասել մեծ վարպետության։

Լուկաս Կրանախ Ավագը մահացել է 1553 թվականին Վեյմարում։ Նրա հիմնած նկարչական գերդաստանը գոյատևել է մինչև 17-րդ դար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Լյութերի դիմապատկերը Լուկաս Կրանախ Ավագի ստեղծագործությունը
  • Гершензон Н. М., Лукас Кранах, Москва, 1933 (ռուս.)
  • «Lucas Cranach — Sein Leben, seine Welt und seine Bilder» von Peter Moser erschienen im Babenberg Verlag Bamberg 2004, ISBN 3-933469-14-7 (գերմ.)
  • «Lexikon der Renaissance» von VEB Bibiliographisches Institut Leipzig 1989 ISBN 3-323-00268-7 (գերմ.)
  • «Lucas Cranach d. Ä. in Wittenberg» von Jutta Strehle erschienen bei J.M. Pietsch, edition AKANTHUS, Spröda 2001 ISBN 3-00-008441-X (գերմ.)
  • «Lucas Cranach der Ältere in Wittenberg» von Heinrich Kühne erschienen im Drei Kastanien Verlag 1993, ISBN 3-9803358-4-4 (գերմ.)
  • Claus Grimm, Johannes Erichsen, Evamaria Brockhoff։ «Lucas Cranach: ein Maler-Unternehmer aus Franken» erschienen Haus der bayrischen Geschichte Augsburg 1994, (գերմ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Կրանախ Ավագ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 675