Jump to content

Լուկա դելլա Ռոբբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկա դելլա Ռոբբիա
իտալ.՝ Luca della Robbia
Ծնվել էհուլիս 1399[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էփետրվարի 10, 1482 (82 տարեկան)
Վախճանի վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]
Ուշագրավ աշխատանքներCantoria by Luca della Robbia? և Cantoria by Donatello?
 Luca della Robbia Վիքիպահեստում
Մադոննան Օրսանմիքելի տաճարում
Ֆլորենցիական տաճարների կամարամահիկներից մեկի ծեփապատճենը հավաքի ժամանակ Ա․Ս․Պուշկինի անվան կերպարվեստի Պետական թանգարան

Լուկա դելլա Ռոբբիա (իտալ.՝ Luca della Robbiaհուլիս 1399[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - փետրվարի 10, 1482, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3]), քվատրոչենտոյի ժամանակաշրջանի ֆլորենցիացի առաջատար քանդակագործ, որին Ջորջո Վազարին անվանել է բազմագույն կերամիկայի (մայոլիկա) գյուտարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի մանկության և պատանեկության, ինչպես նաև ստեղծագործական վաղ շրջանի մասին քիչ բան է հայտնի։ Ենթադրաբար ունեցել է Լորենցո Գիբերտի ազդեցությունը[4]։ Սկզբում աշխատել է մարմարով։ 1430-ականներին կերտել է քաղաքի տաճարի խմբերգչական ճառաբեմի մարմարե բարձրաքանդակները, որոնք լայնորեն հայտնի են դարձել Ֆլորենցիայում։

ՄՍՀ-ը նշում է, որ ավագ դելլա Ռոբբիայի աշխատելաոճին բնորոշ առանձնահատկություններն են եղել երկրային կենսահաստատ ոգին և քնարական ոգեշնչվածության զգացողությանը, սակայն Պիստոյիայից «Մարիամի հանդիպումը Ելիզավետայի հետ» խմբի օրինակով կարելի է տեսնել, որ նրա մարմարե քանդակներին խորթ չէ լարված դրամատիզմը։

Մայր տաճարի լունետների վրա աշխատելիս Լուկա դելլա Ռոբբին հորինել է յուրահատուկ բաղադրության փայլ (թիթեղի հիման վրա)։ Հետագայում Ֆլորենցիայում և նրա սահմաններից դուրս նա շատ եկեղեցիներ է զարդարել բազմագույն կերամիկական լունետներով (որպես կանոն, Մադոննայի պատկերով), այդ թվում` Սանտա Կրոչեի մատուռը (ճարտարապետ Ֆ. Բրունելեսկի), Խաչելության տաճարը Սան Մինիատո Ալ Մոնտեում և սուրբ Դոմինիկի եկեղեցին Ուրբինոում։

16-րդ դարում դելլա Ռոբբիայի ստեղծած ոճը շարունակել է զարգացնել գունավոր մայոլիկայի տեխնիկան, որը կիրառվում էր կլոր պլաստիկայի և բարձրաքանդակների վրա։ Լուկայից հետո արհեստանոցը ղեկավարում էին նրա եղբորորդին՝ Անդրեա դելլա Ռոբբիան, իսկ հետո վերջինիս որդին ՝ Ջովաննին։ 19-րդ դարի Պրեռաֆայելիտների (նախառաֆայելականներ) շարքում դելլա Ռոբբիայի ստեղծագործությունների ժողովրդականությունն այնքան մեծ էր, որ 1894 թվականին անգլիական Բիրկենհեյդ քաղաքում սկսեց աշխատել «Դելա Ռոբբիայի ազդեցության ներքո» կերամիկայի արտադրության մեջ մասնագիտացած արտադրամասը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/67264
  2. 2,0 2,1 Luca di Simone di Marco della Robbia (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2017.
  4. «Luca della Robbia» (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա դելլա Ռոբբիա» հոդվածին։