Սան Մինիատո Ալ Մոնտե
| Սան Մինիատո Ալ Մոնտե Basilica di San Miniato al Monte | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | փոքր բազիլիկ և abbey church? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Basilica di San Miniato al Monte Via delle Porte Sante, 34 50125, Florence, Italy |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Ֆլորենցիայի թեմ |
| Հոգևոր կարգավիճակ | բազիլիկ |
| Հիմնական ամսաթվերը | 1018 |
| Նվիրված | Minias of Florence? |
| Անվանված | Երրորդություն |
| Ճարտարապետական տիպ | ռոմանական |
| Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն և վերածննդի ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1018 |
| Առաջին հիշատակում | 1018 |
![]() | |
![]() | |
| 43°45′34″N 11°15′54″E / 43.759444°N 11.265°E | |
| mega.it/eng/egui/monu/sminiat.htm | |
Սան Մինիատո Ալ Մոնտե (անգլ.՝ St. Minias on the Mountain, իտալ.՝ Basilica di San Miniato al Monte), բազիլիկա Ֆլորենցիայում, քաղաքի ամենաբարձրադիր մասում։ Համարվում է Տոսկանայի հռոմեական կառույցներից և Իտալիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։ Սահմանակից է Օլիվետան վանքային համալիրին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորենցիայի առաջին քրիստոնյա նահատակը՝ Սուրբ Մինիատոն, Մինաս անունով հայ իշխան է եղել։ Հպարտ ու հարուստ մարդ է եղել ու հավատարիմ ծառայել Դեցիուս Տրայանուս կայսերը։ Սակայն քրիստոնեություն ընդունելուց հետո թողել է պետական ծառայությունն ու մեկուսացել Տոսկանիայի քարանձավներից մեկում, որոշում ապրել ճգնավորության մեջ։ Կայսրը սա դավաճանություն է համարել ու հրամայել ձերբակալել ու նետել նրան գազանների մեջ, որ հոշոտեն։ Բայց վարքագրությունն ասում է, որ վայրի կենդանիները չեն մոտեցել նահատակին։ Դահիճները, տեսնելով, որ Մինասը կենդանի է, գլխատել են նրան։ 4-րդ դարում Մինասի նախկին քարանձավի տեղում փոքր մատուռ են կառուցել, բայց 1018 թվականին քանդեցին ու փոխարենը բազիլիկա կառուցեցին, որը համարվում է Ֆլորենցիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։ Սան Մինիատո Ալ Մոնտեի ներսում՝ ապսիդի վերջում, մեծ խճանկար կա, որտեղ պատկերված է Քրիստոսը. նրա աջ կողմում գտնվում է Մարիամ Աստվածածինը, իսկ ձախում՝ հայ իշխանը, ով թագը դնում է Քրիստոսի գլխին[1]։
Սուրբ Մինասի աբբայության վաղ շրջանի արվեստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Մինասի հիշատակին նվիրված պատարագը մատուցվում է հոկտեմբերի 25-ին։ Սակայն նրա ամենօրյա համբավը սնուցվում է ավագ խորանի ուշ բյուզանդական ոճի խճանկարով։ Այնտեղ «Rex Erminie», թագավոր հայոց տիտղոսով է նա ներկայացված։ Սուրբ Մինասը, Աստվածամորը համաչափ, մատուցում է նրա երկրային թագը միակ իրական Թագավորին, ի պատասխան արժանանալով երկնային փառքի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սան Մինիատո Ալ Մոնտթե». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Մինիատո Ալ Մոնտե» հոդվածին։ |
| ||||||


