Անդրեա դելլա Ռոբբիա
Անդրեա դելլա Ռոբբիա իտալերեն՝ Andrea della Robbia | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1435[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա |
Մահացել է | օգոստոսի 4, 1525[1] (89 տարեկան) |
Վախճանի վայրը | Ֆլորենցիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ստեղծագործություն(ներ) | Adoration of the Magi? և Ospedale degli Innocenti? |
Ոճ | Վերածնունդ |
Մասնագիտություն | քանդակագործ և խեցեգործ |
Ծնողներ | հայր՝ Մարկո դելլա Ռոբբիա |
Երեխաներ | Ջովաննի դելլա Ռոբբիա[2] և Girolamo della Robbia?[1] |
![]() |
Անդրեա դելլա Ռոբբիա (իտալերեն՝ Andrea della Robbia,հոկտեմբերի 20, 1435[1], Ֆլորենցիա - օգոստոսի 4, 1525[1], Ֆլորենցիա[2]), ֆլորենցիացի քանդակագործ, բազմագույն կերամիկայի վարպետ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեան ծնվել է Ֆլորենցիայում, երիտասարդ տարիներին աշխատել է մարմարի հետ («Սանտա Մարիա դելլա Գրացիայի զոհասեղան», Արեցո քաղաքի մերձակայքում), այնուհետև Լուկա դելլա Ռոբբիայի ազդեցության ներքո անցել է մայոլիկայի (ջնարակած և նկարազարդ խեցի և այդ խեցուց իրեր) տեխնիկայի կատարելագործմանը[4]։ Մեդալներով զարդարել է Ֆիլիպո Բրունելեսկիի կառուցած Օսպեդալե դելի Ինոչետի կրթադաստիարակչկան տան ճակատին պատկերված նորածիններին։ Անդրեայի վաղ ժամանակաշրջանի աշխատանքները տարբերվում են հորեղբոր՝ (որդեգրող հայր) Լուկա դելլա Ռոբբիայի աշխատանքներից։ 1482 թվականին Լուկայի մահից հետո նա դարձել է վերջինիս արհեստանոցի ղեկավարը[5]։
Հետագայում նա բազմազան է դարձրել մայոլիկայում կիրառվող գունեղ երանգների շրջանակը, հետաքրքրվել կլոր պլաստիկայի արտահայտիչ հնարավորություններով։ Նրա օրոք դելլա Ռոբիայի մանուֆակտուրան կազմակերպել էր առավել մեծ ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաների կրկնօրինակների թողարկում, որոնք առաքվել են Եվրոպայի տարբեր երկրներ։ Կազմակերպել է նաև ճարտարապետական դետալների հոսընթաց արտադրություն[6]։
Անդրեայի յոթ որդիներից հինգը դարձել են քանդակագործ․ Ժիրոլամո դելլա Ռոբբիան (1488-1566) քառասուն տարի ծառայել է ոորպես Ֆրանսիայի թագավորների պալատական քանդակագործ, իսկ Ջովաննի դելլա Ռոբբիան (1469-1529) փոխարինել է ծեր հորը՝ ղեկավարել ընտանեկան մանուֆակտուրան[7]։
- Բնութագրական ռոբբիներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Union List of Artist Names — 2017.
- ↑ Британская Энциклопедия. Андреа делла Роббиа
- ↑ Grolier Incorporated (1998)։ The encyclopedia Americana։ Grolier Inc.։ էջ 674
- ↑ Все интересное в искусстве и не только. https://tanjand.livejournal.com/788213.html։ Վերցված է 2020-08-03
- ↑ «Андреа делла Роббиа - Andrea della Robbia - qwe.wiki»։ ru.qwe.wiki (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-03
- ↑ «Андреа делла Роббиа»։ hrono.ru։ Վերցված է 2020-08-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|