Լուի Կլոդ դե Սեն-Մարտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Կլոդ դե Սեն-Մարտեն
ֆր.՝ Louis-Claude de Saint-Martin
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1743(1743-01-18)[1][2][3][…]
ԾննդավայրԱմբուազ
Մահացել էհոկտեմբերի 15, 1803(1803-10-15)[4][5] (60 տարեկան) կամ հոկտեմբերի 14, 1803(1803-10-14)[6] (60 տարեկան)
Մահվան վայրՇատնե-Մալաբրի
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնքրիստոնեություն
Ազդվել էMartinez de Pasqually? և Յակոբ Բյոմե
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և թարգմանիչ
 Louis-Claude de Saint-Martin Վիքիպահեստում

Լուի Կլոդ դը Սեն-Մարտեն ( ֆր.՝ Louis Claude de Saint-Martin, հունվարի 18, 1743(1743-01-18)[1][2][3][…], Ամբուազ - հոկտեմբերի 15, 1803(1803-10-15)[4][5] կամ հոկտեմբերի 14, 1803(1803-10-14)[6], Շատնե-Մալաբրի), Ֆրանսիացի միստիկ, ով իր աշխատանքները ստորագրել է «Անհայտ Փիլիսոփա» կեղծանունով։ Մարտինիստների հոգևոր ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Կլոդ դը Սեն-Մարտենը ծնվել է Ամբուազեում աղքատ, բայց հայտնի ընտանիքում։ Հետևելով հոր ցանկությանը, սկզբում նա դարձավ իրավաբան, իսկ այնուհետև անցավ ծառայության Բորդոյի կայազորում, որտեղ տեղի ունեցավ Մարտինես դե Պասկուալի (Պասկուալիսի) հետ նրա հանդիպումը, որին սովորաբար անվանում են պորտուգալացի հրեա (սակայն, ավելի ուշ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, հավանաբար, նա եղել է իսպանացի կաթոլիկ), որի առեղծվածային ուսմունքը ուղղված էր գաղտնի պաշտամունքին։ 1771 թվականին Սեն-Մարտենը հեռացավ բանակից, որպեսզի դառնա միստիցիզմի քարոզիչ։ Սեն-Մարտենի ելույթները նրան դարձրեցին ցանկալի հյուր Փարիզում, սակայն նրա չափազանց նախաձեռնությունը հանգեցրեց բազմաթիվ ուղևորությունների սկզբում Անգլիա, որտեղ արդյունքում նա ծանոթացավ անգլիացի միստիկ Ուիլյամ Լոույի հետ, այնուհետեև՝ Իտալիա և Շվեյցարիա։ 1788 թվականին Ստրասբուրգում նա ծանոթացավ Շառլոտա դե Բյոկլինի հետ, որը ծանոթացրեց նրան Յակոբ Բյոմեյի աշխատանքներին։ Քանի որ Սեն-Մարտենը արիստոկրատ էր, Ֆրանսիական հեղափոխության ընթացքում նա ներկալվեց, իսկ նրա ունեցվածքը ամբողջությամբ առգրավեցին։ Ավելի ուշ նա տեղի իշխանությունների կողմից ազատ արձակվեց, որոնք ուում էին նրան ուսուցիչ նշանակել։ Սեն-Մարտենը մեծացել է որպես բարեպաշտ կաթոլիկ, միշտ հավատարիմ մնալով Եկեղեցուն, նրա առաջին «Մոլորությունների և ճշմարտության մասին» աշխատանքը ներառված էր «Արգելված գրքերի ինդեքսում»։ Նա մահացել է 1803 թվականի հոկտեմբերի 23-ին Օնեյում[7]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն-Մարտենը առաջինն էր, ով գերմաներենից ֆրանսերեն է թարգմանել Յակոբ Բյոմեյի աշխատանքները։ Հաջորդ տարիները նա ամբողջությամբ նվիրել է իր հիմնական աշխատանքները գրելուն և Բյոմեյի թարգմանություններին։ Սեն-Մարտենի հետաքրքրությունների մասին մենք տեղեկանում ենք նրա հրատարակած նամակներից։ Նա հիացած էր սպիրտուալիզմով, մագնիսական թերապիայով, կախարդական կանչով և Էմանուել Սվեդենբորգի ստեղծագործություններով։ Սեն-Մարտենի հիմնական աշխատանքները՝ «Նամակ ընկերոջը կամ փիլիսոփայական և կրոնական նկատառումները ֆրանսիական հեղափոխության մասին» (ֆր.՝  Lettre à un ami, ou Considérations philosophiques et religieuses sur la révolution française ), «Կայծակը մարդկային հասարակության մեջ» (Éclair sur l’Association humaine), «Մտքերի բանականություն կամ փիլիսոփայական հայացք բնության էակներին, առարկաներին և նրանց գոյությանը» (L’Esprit des choses ou Coup d'œil philosophique sur la nature des êtres et sur l’objet de leur existence), «Մարդը, նրա իրական բնույթը և ծառայությունը» (Le Ministère de l’Homme-Esprit)։ Մնացած տրակտատները լույս են տեսել մի գրքում, որը կոչվում է «Հետմահու աշխատանքներ» (oeuvres posthumes 1807)։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն-Մարտենի աշխատանքների երկրպագուները միավորվեցին ընդհանուր խմբում, որը ստացավ «Սեն-Մարտենի ընկերները» անվանումը, իսկ արդյունքում հայտնի դարձան որպես մարտինիստներ։ Նրանք մեծ ազդեցություն ունեցան «Ոսկե Արշալույս Գերմետիկ շքանշանի» ստեղծման գործում։

Ռուսական մարտինիզմը XVIII դարի թագավորական արքունիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում ճանապարհորդելով, Սեն-Մարտենը Գերմանիայում գտնվելու ընթացքում ընկերացավ Ռուդոլֆ Զալցմանի հետ։ Զալցմանը շատ էր օգնում Սեն-Մարտենին և նրան ներկայացրեց ալքիմիական «Անհայտ փիլիսոփաների շքանշանին» («Order des Ubekannte Philosophen»)։ Հայտնի է, որ Սեն-Մարտենը հսկայական ազդեցություն է ունեցել ռուսական մասոնների վրա մինչ իր այցը Ռուսաստան։ Նրա «Մոլորությունների և ճշմարտության մասին գիրքը», որը լույս է տեսել 1775 թվականին, լայն տարածում էր գտել ռուսական մասոնների շրջանում[8]։ Սեն-Մարտենի ռուս ընկերների թվում էր իշխան Ալեքսեյ Բորիսովիչ Կուրակինը, իշխան Ալեքսանդր Գալիցինը և Նիկոլայ Իվանովիչ Նովիկովը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert Amadou, Louis-Claude de Saint-Martin et le martinisme, Le Griffon d’Or, 1946.
  • Robert Amadou, Martinisme, CIREM, 1997.
  • Jean-Louis Biasi, Le Martinisme, SEPP, 1997.
  • Matter, Saint-Martin, le Philosophe Inconnu, Collection Martiniste, Diffusion Rosicrucienne, 1992.
  • Papus, Saint-Martin, Demeter, 1988.
  • Jean-Marc Vivenza, «Qui suis-je ?» Saint-Martin, Pardès, 2003.
  • Jean-Marc Vivenza, Le Martinisme : l’enseignement secret des maîtres, Martinès de Pasqually, Louis-Claude de Saint-Martin, Jean-Baptiste Willermoz, Mercure Dauphinois, 2005.
  • Jean-Marc Vivenza, La Prière du cœur selon Louis-Claude de Saint-Martin dit le «Philosophe Inconnu», Arma Artis, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 արխիվ
  6. 6,0 6,1 6,2 http://www.philosophe-inconnu.com
  7. ↑ Bibliothèque nationale de France: open data platform — 2011.
  8. ↑ Франкмасонство // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Կլոդ դե Սեն-Մարտեն» հոդվածին։