Ամբուազ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ամբուազ | |||
Amboise | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 40,65 կմ² | ||
ԲԾՄ | 52 մետր | ||
Բնակչություն | ▲12 569 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 37400[2] | ||
Պաշտոնական կայք | ville-amboise.fr(ֆր.) | ||
| |||
Ամբուազ (ֆր.՝ Amboise)՝ քաղաք Լուարում՝ Ֆրանսիայի կենտրոնում (դեպարտամենտ Էնդր և Լուար)։ Շրջապատված ռենեսանսներով և դղյակներով, որոնց ցուցակում ամենահայտնիներն են թագավորական Ամբուազ դղյակը և Շենոնսո դղյակը։ Բնակչությունը 2006 թ․֊ին 12,7 հազար բնակիչ։
Քաղաքը ժամանակագրություններում հայտնվում է 504 թ․֊ին, երբ «Ոսկե լճում»՝ Լուարի մեջտեղում, բանակցություններ էին ընթանում թագավորներ՝ Քլոդվիգ I և Ալարիք II միջև։ XI դարում կոմս ֆր.՝ Foulques III Nerra վերցրել է կոմս Բլոիսից հիմնական գետանցը դեպի Լուար և ամրացրել է այն` կանգնեցնելով բարձր դոնժոնը, որը ժամանակի ընթացքում աստիճանաբար վերանվանվեց Ամբուազ դղյակ։
XV դարում Ամբուազը ֆեոդալական ընտանիքից անցավ թագավորական գանձարան։ Թագավոր Կառլ VIII-ը, լինելով Ամբուազից, նոր ամրոցի կառուցման համար ներգրավեց իտալացի ճարտարապետների, որոնց 1515 թ․֊ին միացավ նաև Լեոնարդո դա Վինչին։ Հենց այնտեղ էլ նա թաղվել է (Կլո Լյուսե)։
Ամբուազյան նստավայրի դեմ մղված Հուգենոտյան պատերազմների պատմության մեջ առանձնանում է երկու իրադարձություն` Հուգենոտների ամբուազյան դավադրությունը Գիզերի դեմֆր.՝ Guise (1560) և Ամբուազի հաշտության պայմանագիրը դավանանքի ազատության վերաբերյալ (1563)։ Բուրբոնների ժամանակ ամրոցը դատարկվել և ավերվել է։ Որպեսզի կանխվեր նրա վերջնական ավերումը, 1872 թ․֊ին Ֆրանսիայի ազգային ժողովը այն վերադարձրել է Օռլեական դինաստիային։
Ամբուազ քաղաքի քաղաքային վարչությունում պահպանվում են ատրճանակները, որոնցից մեկով մենեամարտի ժամանակ մահացու վիրավորվել է Ալեքսանդր Պուշկինը։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Амбоаз // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. http://www.runivers.ru/lib/book3182/
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության 1968-2020 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Populations légales communales depuis 1968 — The National Institute of Statistics and Economic Studies.
- ↑ Recensement de la population 2015 — 2017.
- ↑ Populations légales 2016 — The National Institute of Statistics and Economic Studies, 2018.
- ↑ Populations légales 2017 — The National Institute of Statistics and Economic Studies, 2019.
- ↑ Populations légales 2018 — The National Institute of Statistics and Economic Studies, 2020.
- ↑ Populations légales 2019 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
|