Շատնե-Մալաբրի
Բնակավայր | |||
---|---|---|---|
Շատնե-Մալաբրի | |||
ֆր.՝ Châtenay-Malabry[1] ֆր.՝ Châtenay-la-Montagne[2] ֆր.՝ Châtenay | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Օ դը Սեն և arrondissement of Antony? | ||
Մակերես | 6,38 կմ² | ||
ԲԾՄ | 104 մետր, 65 մետր, 172 մետր | ||
Բնակչություն | ▲35 490 մարդ (հունվարի 1, 2022)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92290[4] | ||
Պաշտոնական կայք | chatenay-malabry.fr(ֆր.) | ||
| |||
Շատնե-Մալաբրի (ֆր.՝ Châtenay-Malabry), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝Իլ դը Ֆրանս երկրամասի Օ դը Սեն դեպարտամենտում, ծովի մակերևույթից 104 մետր բարձրության վրա։ Զբաղեցնում է 6,38 քառակուսի կիլոմետր տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31 873։ Բնակչության միջին խտությունը կազմում է 4 996 մարդ/կմ²։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1920 թվականը բնակավայրն ուղղակի կոչվել է Շատնե (Châtenay): Այդ անվանումը ծագել է լատիներեն castellanum բառից, որը նշանակում է «ոչ մեծ ամրոց» կամ «հռոմեական ամրացված ճամբար»։ Անվանումը հուշում է, որ ներկայիս քաղաքի տեղում մեր թվականության I կամ II դարում մի այդպիսի ամրություն է եղել։
Պատմական փաստաթղթերում Շատնեն առաջին անգամ հիշատակվել է IX դարում։ Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը բնակավայրը գտնվել է Փարիզի կաթոլիկ թեմի կազմում։ 1719-ից 1722 թվականներին այստեղ ապրել է Վոլտերը, ավելի ուշ՝ Շատոբրիանը։ Մինչև 2015 թվականը Շատնե-Մալաբրիում էր գործում փարիզյան տարածաշրջանի ճարտարագիտական բարձրագույն ուսումնարանը՝ արվեստների ու արհեստների կենտրոնական դպրոցը (École Centrale Paris), ինչպես նաև՝ համալսարանի գիտա-դեղագործական ֆակուլտետը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերգնոյշտադ (Գերմանիա), 1967 թվականից
- Լանդսմեեր (Նիդերլանդներ), 1986 թվականից
- Վելինգտոն (Մեծ Բրիտանիա), 2001 թվականից
- Կոս (Հունաստան), 2006 թվականից
- Բրաչանո (Իտալիա), 2011 թվականից
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տունը, որտեղ ապրել է Շատոբրիանը
-
Կենտրոնի փողոցներից մեկը
-
Սեն Ժերմեն եկեղեցին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատնե-Մալաբրի» հոդվածին։ |
|