Լորենցո Լոտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենցո Լոտտո
իտալ.՝ Lorenzo Lotto
Ծնվել է1480[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5]
Վախճանվել է1556[1]
Մահվան վայրԼորետո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ[4][5]
Ազգությունիտալացի
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և գծագրող
ՈճԲարձր վերածնունդ[6] և մաներիզմ[6]
Ժանրկրոնական նկարչություն[6]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներAllegory of Virtue and Vice?, Portrait of a gentleman in his studio?, Susanna and the Elders? և Suardi Chapel?
 Lorenzo Lotto Վիքիպահեստում

Լորենցո Լոտտո (իտալ.՝ Lorenzo Lotto, 1480[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5] - 1556[1], Լորետո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ[4][5]), վենետիկյան խոշոր գեղանկարիչներից մեկը։ Արվեստում և հոգևոր ոլորտում փոխզիջման չգնացող Լորենցո Լոտտոն ապրել է անհանգիստ կյանք և հաճախ է ունեցել նյութական դժվարություններ։ Չենթարկվելով իշխող ոճերին, Լոտտոն ճանապարհորդում է՝ փնտրելով պատվիրատուներ, որոնք կկարողանային հասկանալ և գնահատել իր աշխատանքները։ Կարճ հաջողությունից հետո նա մոռացվեց, իսկ Վենետիկում ծաղրի ենթարկվեց[7]։

19-րդ դարի ավարտին (1895) Լոտտոն նորից ճանաչվեց լայն հասարակության կողմից արվեստաբան Բեռնարդ Բերենսոնի կողմից[8]։ Բերենսոնի կարծիքով՝ «16-րդ դարը հասկանալու համար Լոտտոյին ճանաչելը նույնքան կարևոր է, որքան Տիցիանին»[7]։

Լոտտոյի կենսագրության և ստեղծագործական ուղու վերակագնումը հիմնված է նրա նամակագրության վրա, հատկապես՝ Բերգամո մեկնելու հետ կապված։ Իր շատ աշխատանքներ Լոտտոն ստորագրում և թվագրում էր[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենցո Լոտտոն ծնվել է 1480 թվականին Վենետիկում[10] և այնտեղ անց է կացրել իր մանկությունն ու երիտասարդությունը[9]։ Վենետիկում նա ստացել է իր նախնական գեղագիտական կրթությունը։ Ջորջո Վազարին գրում է, որ «որոշ ժամանակ Բելլինիին ընդօրինակող Լոտտոն, ի վերջո հարեց Ջորջոնեի ոճին»[11]։ Լոտտոյի ստեղծագործությունների հետազոտողները, սակայն, գտնելով նմանություն երկու նկարիչների վաղ աշխատանքների ոճի մեջ[9]՝ ենթադրում են, որ նա եղել է Ալվիզե Վիվարինիի աշակերտը։ Բայց Բելլինին լինելով ճանաչված և նշանակալի վենետիկյան վարպետ՝ ունեցել է իր ազդեցությունը Լոտտոյի վրա։ Երիտասարդ նկարիչը հնարավորություն ուներ ծանոթանալու նաև իր ժամանակի հյուսիսային գեղանկարչության հաջողություններին. 1494-1495 թվականներին, (հնարավոր է) նաև 1506—1507 թվականներին, Վենետիկում է գտնվել Դյուրերը, իսկ գերմանացի գեղանկարչի փորագրությունները ստացել էին լայն տարածում Ալպերից դեպի հարավ։ Հնարավոր է Լոտտոն Դյուրերից ընդօրինակել է դետալների ռեալիստական պատկերումը, և միաժամանակ՝ գերբնական երևույթների խանդավառությունը։ Պայծառ լույսը, փայլող գույները, հստակ ուրվագծերը Լոտտոյի ստեղծագործություններում հյուսիսային գեղանկարչությանը բնորոշ հատկանիշներ են։ Ոճն այնպիսի նկարիչների, որոնցից է Չիմա դա Կոնելյանոն, Լոտտոյին ավելի մոտ է, քան Ջորջոնեի, Բելլինիի և նրա աշակերտների գեղանկարը՝ մեղմ լույսով պարուրված եզրագծերով[12]։

Տրևիզո[խմբագրել | խմբագրել կոդը]

Անառակության և առաքինության այլաբանություն, 1505

1503-1504 թվականների միջև Լոտտոն առաջին անգամ որպես գեղանկարիչ հիշատակվում է Տրևիզոյում, որտեղ նա ստանում է իր առաջին կարևոր պատվերը և ճաշակում առաջին հաջողությունը։ Գավառական քաղաքի մշակութային կյանքը պտտվում էր եպիսկոպոս Բեռնարդո դե Ռոսսիի բակում, որը լրացնում էին գիտնականներ ու գեղանկարիչներ[12]։ Եպիսկոպոսի դիմանկարը[it], իրականացված Լոտտոյի կողմից 1505 թվականին, իր «սուր պսիխոլոգիզմով գուշակում է ապագայի պատկերը»[13]։ Դե Ռոսսիի նկարի համար Լոտտոն ստեղծեց բարդ «կափարիչ» այլաբանություն, նման «Ողջախոհության այլաբանությանը[it]», նույնպես նկարված մոտ 1505 թվականին, լի առեղծվածային սիմվոլներով[14]։

Տիրամայրը Ռոսարիում

Տրեվիզոյին մոտ Տիվերոնի Սուրբ Քրիստինայի եկեղեցու համար Լոտտոն 1505 թվականին ստեղծեց խորան[it]։ Խորանի կենտրոնական մասում ներկայացված է Մարիամ Աստվածածինը նորածնի հետ, շրջապատված սրբերով, Աստվածածնի ներկայացման ձևը, այսպես կոչված Սուրբ զրույց։ Անտարակույս է այդ բեմական կերպարի կապը Բելլինիի «Սբ. Զաքարիայի եկեղեցական բեմի» և Ջորջոնեի «Կաստելֆրանկոյի խորանի» հետ։ Ավանդական պատկերագրությունը Լոտտոյի մոտ ստանում է նոր զարգացում։ Նկարիչը նահանջում է Սուրբ զրույցի սովորական մեկնաբանությունից։ Հայացքները, որոնցով փոխանակվում են պերսոնաժները, նրանց ժեստերը, կրում են անհանգստություն, ինչը ամրապնդվում է սառը լույսով և կտրուկ եզրագծերով[15]։

«Մարիամի մահը[it]» Ազոլոյի տաճարի համար և «Երիտասարդի դիմանկարը», (Արվեստի պատմության թանգարան (Վիեննա), Վիեննա) 1506 թվականին դարձան Լոտտոյի վերջին աշխատանքները Տրեվիզոյում[16]։

Մարկե և Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրամայրը մանկան հետ

Մի քանի տարիների ընթացքում նշանակալի հեղինակություն վաստակած նկարիչը 1506 թվականին դոմինիկյանների կողմից հրավիրվում է Մարկե Ռեկանատի։ Այդ վանականի կարգի հետ նա կապ է պահպանում մինչև իր օրերի վերջը։ 1508 թվականին Լոտտոն ավարտում է մեծ նախասրբի կերպարը Սրբ. Դոմենիկ եկեղեցու համար Ռեկանատիում (ներկայումս պահվում է քաղաքային պատկերասրահում)։ Աշխատանքն ամփոփում է Լոտտոյի առաջին ստեղծագործությունների շարքը, նկարիչը դառնում է հասուն վարպետ[16]։

Տրեվիզո կարճ վերադարձից հետո, 1509 թվականին Հուլիոս II-ի կանչով նա ուղևորվում է դեպի Հռոմ, որպեսզի մասնակցի Վատիկանի առաքելական պալատի[16] նախշազարդմանը։ Այստեղ նա աշխատում է Սոդոմայի և Բրամանտինոյի հետ, զարդանախշերը սակայն ոչնչացվեցին, քանի որ պահանջվեց տեղ ազատել Ռաֆայելի ստեղծագործությունների համար։

Որոշակի վստահությամբ կարելի է հռոմեական շրջանին դասել «Զղջացող Սուրբ Իերոնիմ[it]» գեղանկարը (1509, Սուրբ Հրեշտակի ամրոց), այդ թեմային նկարիչը անդրադարձել է 1506 թվականին (այդ նկարում արվեստաբանները նկատում են Գերմանիայի և Նիդերլանդների արտահայտչականության ազդեցությունը[17])։ Հռոմեական տարբերակը տարբերվում է իր ավելի պակաս «հյուսիսային», լուսավոր, բայց միաժամանակ հուզումնալի մարդակերպ ծառերով բնապատկերով։

Նկարչի ավելի ուշ նկարներից դատելով, նա եղել է Պերուջայում և Ֆլորենցիայում, որտեղ ծանոթացել է Պիետրո Պերուջինոյի և Ռաֆայելի ստեղծագործություններին։ Լոտտոն վերադառնում է Մարկե, ինչը հայտնի է պայմանագրից՝ կնքված 1511 թվականի հոկտեմբերի 18-ին նկարչի և Բարի Հիսուս Եղբայրության Էզի միջև։ Լոտտոն պարտավորվում է նկարել «Խաչից հանումը» Սուրբ-Ֆլորիանո եկեղեցու համար (ներկայումս գեղանկարը պահպանվում է տեղական գեղարվեստի պատկերասրահում)։

Բերգամո (1513—1526)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրադիի ճառը Տրեսկոյում, Սբ. Կլարա

1513 թվականին Լոտտոն հաջողությամբ դիմակայում է մրցույթը այլ գեղանկարիչների հետ, ինչի արդյունքում Բերգամոյի դոմինիկյանների կողմից ընտրվում է իրականացնելու իրենց եկեղեցու (Chiesa dei Santi Domenico e Stefano) նախագահի կերպարը։ Նկարիչը ժամանում է քաղաք, որտեղ անցնում է նրա կյանքի ամենահանգիստ ու արգասաբեր տարիները[16]։ Ռոբերտո Լոնգիի կարծիքով Լոտտոն, ինչպես և Մորետտոն, Սավոլդոն և Մորոնին

… Տալով իր տուրքը „grand goût“ դարին, անտիկյան կողմնորոշվածությամբ, որն արտացոլված է Ռաֆայելի, Միքելանջելոյի կամ Տիցիանի ստեղծագործություններում, շարունակում է շարժվել այլ ուղիով և ի շնորհիվ իր ավելի արտահայտված մարդկայնության, ավելի բարեպաշտության, ավելի ճիշտ ու մանրազնին մտածված կոլորիտի <…>, պահպանել է մարդկանց և իրերի բնությունը լավագույնս հասկանալու տրամադրվածությունը, իսկ դա հավասարազոր է ինչպես անդեմ ամբոխին լուծվելու կարողությանը, այնպես էլ չտրորված ճանապարհով ինքնուրույն քայլելու հնարավորությանը՝ առանց միֆոլոգիագան ազդեցության[18]

1524 թվականին Լոտտոն պատվեր ստացավ Բերգամոյի հայտնի ընտանիքի ներկայացուցիչ կոմս Ջովաննի Բատտիստա Սուարդիից՝ զարդանախշելու ընտանեկան առանձնատան ժամատունը Տրեսկոյում[19]։ Սուարդի Քրիստոսի մատուռի որմնանկարը խաղողի վազի պատկերով մրցակցում է «իր միջնադարյան սիմվոլիկայի առեղծվածային տարօրինակությամբ»[20]։ Տեսարանները Սրբեր Վարվառայի, Կլարայի, Բրիգիտտայի վարքից համակցվում են Մարգարեների և Գուշակուհիների պատկերների հետ, որոնք կանխագուշակում էին Քրիստոսի հանդիսավոր հաղթանակի մասին[21]։ Սուրբ Կլարայի և Վարվառայի վարքի իրադարձությունները Լոտտոն Մեմլինգի նման (տես «Քրիստոսի չարչարանքները») մանրամասնորեն տեղակայել է ժամանակակից քաղաքային միջավայրում։

Ստեղծելով Սուրբ Բրիգիտտայի որմնանկարը, Լոտտոն, հետևելով ժամատան ինտերիերին (որտեղ պատերին կան երկու պատուհան և մեկ դուռ), ստիպված էր բաժանել այն երեք մասի։ Դրանցից յուրաքանչյուրին ներկայացված է մի քանի հատվածներ սրբի կյանքից։

Մի քանի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տիրամայրը նորածնի և մարտիրոսի Սբ. Պետրոսի հետ», 1503, Կոպադիմոնտե թանգարան, Նեապոլ
  • «Եպիսկոպոս Բեռնարդո դե Ռոսսիի դիմանկար», 1505, Կոպադիմոնտե թանգարան, Նեապոլ
  • «Այլաբանական կոմպոզիցիա», 1505, Վաշինգտոն
  • «Նավթի լամպով երիտասարդի դիմանկար», մոտ. 1506, Արվեստի պատմության թանգարան, Վենա
  • «Տիվերոնի խորան», 1506, Սուրբ Քրիստինա եկեղեցի, Տրեվիզո
  • «Անհայտ երիտասարդի դիմանկար», 1506, ՈՒֆիցցի, Ֆլորենցիա
  • «Քրիստոսի ողբումը», 1508, Կոմունալե պատկերասրահ, Ռեկանատի
  • «Բազմապատկեր Ռեկանատիից», 1508, Ամառանոց, Ռեկանատի
  • «Խորան Մարտինենգո», 1516, Բերգամո
  • «Լյուչիա Բրեմբատիի դիմանկար», մոտ 1518, Կարրարի ակադեմիա, Բերգամո
  • Խորան «Տիրամայրը գահին սրբերի հետ», 1521, Սբ. Բեռնարդոյի եկեղեցի, Բերգամո
  • «Սբ. Եկատերինայի միստիկ նշանադրությունը», 1523, Կարրարի ակադեմիա, Բերգամո
  • «Դրվագներ Սբ. Վարվառայի կյանքից», որմնանկար 1524-1525 թթ., (Բերգամոյից ոչ հեռու)
  • «Ճանապարհ դեպի Գոլգոֆու», 1526, Լուվր, Փարիզ
  • «Առյուծի ոսկե թաթով անծանոթի դիմանկար», 1527, Արվեստի պատմության թանգարան, Վենա
  • «Քրիստոսը և մեղսագործուհին», 1529, Լուվր, Փարիզ
  • «Անդրեո Օդոնեի դիմանկար», 1527, Թագավորական հավաքածու, Լոնդոն
  • Խորան «Սբ Նիկոլայը Բարիից փառքի մեջ», 1529, Եկեղեցի Սամտա Մարիա դե Կարմինե, Վենետիկ
  • «Տիրամայրը մանկան, Սբ. Եկատերինայի և Թովմաս առաքյալի հետ», 1530, Արվեստի պատմության թանգարան, Վենա
  • «Տիրամայրը մանկան և երկու հրեշտակների հետ», Պուշկինի անվան գեղարվեստի թանգարան, Մոսկվա
  • «Գրքով երիտասարդի դիմանկար», մոտ. 1530, Ակադեմիայի պատկերասրահ, Ֆլորենցիա
  • «Լուկրեցիա Վալյե», 1535, Ազգային պատկերասրահ (Լոնդոն)
  • «Մարսիկիո Կազոտտը կնոջ և հրեշտակի հետ», 1533, Պրադո, Մադրիդ
  • «Հովիվների խոնարհումը մանուկ Քրիստոսի առաջ», մոտ. 1534, Պատմության և արվեստի պետական թանգարան, Բրեշիա
  • «Ճարտարապետի դիմանկար», 1533 (?), մասնավոր հավաքածու
  • «Ավետում», 1535, Կոմունալե պատկերասրահ, Ռեկանատի
  • «Սբ. Քրիստափորը Սբ. Ռոհոմի և Սբ. Սեբաստիանի հետ», 1535, Առաքելական պալատ, Լորետո

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 MutualArt.com — 2008.
  3. 3,0 3,1 Trove — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://vocab.getty.edu/page/ulan/500015631
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://data.bnf.fr/ark:/12148/cb12072466d
  6. 6,0 6,1 6,2 https://www.britannica.com/biography/Lorenzo-Lotto
  7. 7,0 7,1 Bernard Berenson — Lorenzo Lotto, Abscondita 2008.
  8. Жермен Базен. История истории искусства. От Вазари до наших дней. с 183
  9. 9,0 9,1 9,2 Zuffi, cit., pag. 8.
  10. Как указано в его завещании от 25 марта 1546 года.
  11. Giorgio Vasari, Vite de' più eccellenti pittori, scultori e architetti
  12. 12,0 12,1 Zuffi, cit., pag. 9.
  13. Дзуффи С. Большой атлас живописи. 1000 лет изобразительного искусства. с. 126
  14. De Vecchi-Cerchiari, cit., pag. 181.
  15. De Vecchi-Cerchiari, cit., pag. 182.
  16. 16,0 16,1 16,2 16,3 Zuffi, cit., pag. 10.
  17. См. Бенуа. История живописи… с. 387
  18. Лонги Р. От Чимабуэ до Моранди. с. 258
  19. Zuffi, cit., pag. 12.
  20. Бенуа А. История живописи всех времён и народов. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — Т. 2. — С. 394.(Бенуа, с. 394)
  21. Zuffi, cit., pag. 13.