Ջովանի Բատիստա Մորոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովանի Բատիստա Մորոնի
Ծնվել է1525[1][2][3][…] կամ 1522[4]
ԾննդավայրԱլբինո, Բերգամո, Լոմբարդիա
Վախճանվել էփետրվարի 5, 1578(1578-02-05)[3][5][6][…]
Մահվան վայրԲերգամո, Լոմբարդիա
ՔաղաքացիությունԻտալիա[7]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներPortrait of Pietro Secco Suardo?, The Tailor?, Gabriel de la Cueva, duke of Alburquerque?, Portrait of a young Woman?, Portrait of a Man? և Portrait of an Old Man, probably Vercellino Olivazzi, Senator from Bergamo?
ԱշակերտներFrancesco Terzi?
 Giovanni Battista Moroni Վիքիպահեստում

Ջովանի Բատիստա Մորոնի, ինչպես նաև Ջամբատիստա Մորոնի (իտալ.՝ Giovanni Battista Moroni, 1525[1][2][3][…] կամ 1522[4], Ալբինո, Բերգամո, Լոմբարդիա - փետրվարի 5, 1578(1578-02-05)[3][5][6][…], Բերգամո, Լոմբարդիա), իտալացի նկարիչ, 16-րդ դարի ամենամեծ դիմանկարիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետի որդի է։ Սովորել է Ալեսանդրո Բոնվիչինոյի մոտ (Մորետտո) Բրեշիայում։ Աշխատել է Տրենտոյում, Բերգամո (1540-ական թվականների վերջին), Ալբինոյում, Վերոնայում, Միլանում։ Մորոնիի երկու կարճատև այցերը Տրենտո համընկավ Տրիդենտի խորհրդի երկու նիստերի հետ (1546-1548 և 1551-1553)։ Նկարչի այս շրջանին պատկանող աշխատանքները գտնվում են Բերգամոյի Սանտա Մարիա Մաջորե տաճարում։ Այդ ժամանակ Ջովանին ծանոթանում է Տիցիանի հետ (Տիցիանի մոտ աշակերտելու մասին 19-րդ դարի լեգենդը ներկայումս հաստատված չէ)։ Նրա վրա ազդեցություն են ունեցել Լորենցո Լոտտոն և Ջիրոլամո Սավոլդոն։ Նա Բերգամոյում մեծ պահանջարկ ունեցող դիմանկարիչ էր։ Դիմանկարներում նա ձգտում էր ֆիքսել կյանքի շարժը մարդկանց կենդանի հայացքի և իր մոդելների ժեստերի միջոցով, որոնք հետագայում կօգտագործվեն 17-րդ դարի եվրոպական դիմանկարային արվեստում։

Աշակերտներ և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա աշակերտներից է Ջովանի Պաոլո Կավանան, նա ազդեցություն է ունեցել է Վիտտորե Գիսլանդիի և Պիետրո Լոնգիի վրա։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոնիի գործերի լավագույն հավաքածուն գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում և Ուֆֆիցի պատկերասրահում, նրա իրերը պահվում են աշխարհի բազմաթիվ այլ թանգարաններում։

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդու դիմանկարը», 1550-ական թվականների սկիզբ, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ

«Քանդակագործ Ալեսանդրո Վիտորիա», 1552-1553 թվականներ, Արվեստի պատմության թանգարան, Վիեննա

«Գրաֆ Սեկո-Սուարդի», 1563 թվական, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա

«Սևազգեստ մարդը», 1576 թվական, թանգարան, Ի. Գարդներ, Բոստոն

«Մարդու դիմանկարը», մոտ 1558 թվական, Ազգային պատկերասրահ, Լոնդոն

«Սպինո զույգի դիմանկարը», 1570-ական թվականներ, Կարարա ակադեմիայի պատկերասրահ, Բերգամո

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giovanni Battista Moroni: 400th Anniversary exhibition. London: The Gallery, 1978
  • Gregori M. Giovan Battista Moroni: tutte le opere. Bergamo: Poligrafiche Bolis, 1979
  • Humfrey P., Bridgeman J. Giovanni Battista Moroni: Renaissance portraitist. Fort Worth: Kimbell Art Museum, 2000
  • Giovan Battista Moroni: itinerari bergamaschi/ A cura di Frangi e Della Lucia. Cinisello Balsamo: Silvana, 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Բատիստա Մորոնի» հոդվածին։