Jump to content

Լորա Լինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորա Լինի
անգլ.՝ Laura Leggett Linney
Ծնվել էփետրվարի 5, 1964(1964-02-05)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան, Ջուլիարդ դպրոց, Հյուսիսարևմտյան համալսարան և Նորթֆիլդ Մաունթ Հերմոն դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, դերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստառեժիսոր
Ակտիվ շրջան1992 - այժմ
Ընտրանի«Կինսի», «Ֆրեյզեր»
Ծնողներհայր՝ Romulus Linney?
Ամուսին(ներ)Դեյվիդ Էդկինս (1995-2000)
Մարկ Շաուեր (2009-ից)
Երեխա(ներ)Բենեթ Արմիստիդ Շաուեր (2014 թվականի հունվարի 8)
Պարգևներ և մրցանակներ

Թատերական համաշխարհային մրցանակ

[4]
Ոսկե գլոբուս

Քրիստալ մրցանակ

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Էմմի մրցանակ Կատակերգայկան հեռուստասերիալի լավագույն հրավիրված դերասանուհի անվանակարգում

և

Drama Desk Award for Outstanding Actress in a Play?

Լորա Լինի՝ Վիքիպահեստ

Լորա Լինի (անգլ.՝ Laura Linney, փետրվարի 5, 1964(1964-02-05)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։ «Էմմի», «Ոսկե Գլոբուս» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակների դափնեկիր։ «Օսկար» և «Տոնի» մրցանակների եռակի անվանակարգված։

Իր կինոկարիերան Լորա Լինին սկսել է 1992 թվականին, նկարահանվելով «Լորենցոյի յուղ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Նիկ Նոլթին և Սյուզան Սարանդոնը։ Շուտով հետևում են երկրորդական դերեր Ռիչարդ Գիրի, Քլինթ Իսթվուդի և Ջիմ Քերրիի հետ միասին։

2001 թվականին դերասանուհին առաջին անգամ անվանակարգվում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, «Կարող ես հույս դնել ինձ վրա» ընտանեկան դրամայում դերի համար։ չորս տարի անց կրկին առաջադրվում է այդ նույն մրցանակների սեքսուալության հետազոտող Ալֆրեդ Կինսիի մասին պատմող «Կինսի» կենսագրական ֆիլմում դերի համար։ «Ոսկե Գլոբուս»-ի հաջորդ անվանակարգումը Լինիին սպասում էր «Կաղամար և կետ» երիտասարդական ֆիլմում մասնակցության համար։ Տարիներ առաջ Լինին արդեն երկու անգամ արժանացել էր «Էմմի» մրցանակի, մասնավորապես, «Ֆրեյզեր» ֆիլմում էպիզոդիկ դերի համար։

2008 թվականին Լիրա Լինին երրորդ անգամ անվանակարգման է արժանանում «Օսկար» մրցանակին, Թամարա Ջենքինսի «Վայրենիները» անկախ ֆիլմում գլխավոր դերի համար։

«Այդ ահավոր «P» տառը» սերիալում դերի համար Լինին արժանանում է «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» մրցանակների։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-2000 թվականներին Լորա Լինին ամուսնացած է եղել դերասան Դեյվիդ Էդկինսի հետ[5][6]։

2009 թվականի մայիսի 2-ին Լիրան ամուսնանում է երկրորդ անգամ՝ անշարժ գույքի գործակալ Մարկ Շաուերի (ծնվել է 1968 թվականին) հետ, ում հետ նա 5 տարի հանդիպում էր ամուսնությունից առաջ։ Ամուսիններն ունեն որդի՝ Բենեթ Արմիստիդ Շաուեր (ծնվել է 2014 թվականի հունվարի 8-ին)[7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1992 Լորենցոյի յուղ Lorenzo’s Oil ուսուցիչ
1993 Թույլ տեղ Blind Spot Հեբա
1993 Դեյվ Dave Ռենդի
1993 Քաղաքի հեքիաթները Tales of the City Մերի Էնն Սինգլտոն
1993 61 թվականի շրջանավարտները Class of '61 Լիլի
1993 Բոբի Ֆիշերին փնտրելիս Searching For Bobby Fisher դպրոցական ուսուցիչ
1994 Ուղղակի ճակատագրի շրջադարձ A Simple Twist Of Fate Նենսի Լամբերտ Նյուլենդ
1994 Օրենք և կարգուկանոն Law & Order Մարտա Բոուեն
1995 Կոնգո Congo բժիշկ Դարեն Ռոս
1996 Նախապատմական վախ Primal Fear Ջանեթ Վենեյբլ
1997 Բացարձակ իշխանություն Absolute Power Քեյթ Ուիտնի
1998 Թրումանի շոուն The Truman Show Մերիլ Բերբանկ/Հաննա Գիլ
1999 Սիրային նամակներ Love Letters Մելիսա Գարդներ Կոբ
2000 Փարթամը Lush Ռեյչել Վան Դեյք
2000 Ուրախության տունը The House of Mirth Բերտա Դորսեթ
2000 Կարող ես հայս դնել ինձ վրա You Can Count on Me Սամանթա «Սեմի» Պրեսկոտ
2000 Թեկնածուն և նրա կանայք Running Mates Լոուրեն Նիտման
2001 Անսանձ Այրիսը Wild Iris Այրիս Բրավարդ
2001 Հայրական քաղաքի հեքիաթները Further Tales of the City Մերի Էնն Սինգլտոն
2002 Մարդ-թիթեռ The Mothman Prophecies Կոնի
2002 Լարամի նախագիծը The Laramie Project Շերի Ջոնսոն
2003 Դեյվիդ Գեյլի կյանքը The Life of David Gale Կոստանս
2003 Խորհրդավոր գետ Mystic River Անաբեթ Մարկում
2003 Իրական սեր Love Actually Սառա
2003 Ֆրեյզեր Frasier Շառլոտա
2004 Կինսի Kinsey Կլարա Մակմիլեն
2004 Հետգրություն P.S. Լուիզա Հարինգտոն
2005 Կաղամար և կետ The Squid and the Whale Ջոան Բերգման
2005 Էմիլի Ռոուզի յոթ սատանաները The Exorcism of Emily Rose Էրին Բրուներ
2006 Ջինդաբայն Jindabyne Կլեր
2006 Վարելու դասեր Driving Lessons Լորա Մարշալ
2006 Տարվա մարդը Man of the Year Էլեոնորա Գրին
2006 Ամենատապ նահանգը The Hottest State Ջեսի
2007 Դավաճանություն Breach Քեյթ Բերոուզ
2007 Վայրենիներ The Savages Վենդի
2007 Դայակի օրագիրը The Nanny Diaries Միսիս X
2008 Ջոն Ադամս John Adams Էբիգեյլ Ադամս
2008 Եզրափակիչ նշանակման քաղաք The City of Your Final Destination Կարոլինա
2008 Այլ տղամարդ The Other Man Լիզա
2009 Առավոտ Morning բժիշկ Գուդմեն
2009 Կարեկցություն գեղեցիկին Sympathy for Delicious Նինա Հոգ
2010-2013 Այդ ահավոր «P» տառը The Big C Կետի Ջեմիսոն
2011 Մանրուքներ The Details Լիլա
2012 Հայդ Պարկը Հուդզոնում Hyde Park on Hudson Մարգարետ Սակլի
2013 Հինգերորդ իշխանություն The Fifth Estate Սառա Շոու
2015 Պարոն Հոլմս Mr. Holmes Միսիս Մանրո
2016 Հանճարը Genius Լուիս Սոնդերս
2016 Նինջա - կրիաներ 2 Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows Ռեբեկա Վինսենթ
2016 Սալի Sully Լորեյն Սալենբերգեր

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ Թվական Անվանակարգ Ֆիլմ/Սերիալ/Բեմադրություն Արդյունք
Օսկար 2001 Լավագույն դերասանուհի Կարող ես հույս դնել ինձ վրա Առաջադրված
2005 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Կինսի Առաջադրված
2008 Լավագույն դերասանուհի Վայրենիները Առաջադրված
BAFTA 2004 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Խորհրդավոր գետ Առաջադրված
Ոսկե Գլոբուս 2001 Լավագույն դերասանուհի դրամայում Կարող ես հույս դնել ինձ վրա Առաջադրված
2005 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Կինսի Առաջադրված
2006 Լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ մյուզիքլում Կաղամար և կետ Առաջադրված
2009 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ջո Ադամս Հաղթանակ
2011 Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում (կատակերգություն կամ մյուզիքլ) Այդ ահավոր «P» տառը Հաղթանակ
2012 Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում (կատակերգություն կամ մյուզիքլ) Այդ ահավոր «P» տառը Առաջադրված
Էմմի 2002 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Անսանձ Այրիս Հաղթանակ
2004 Լավագույն հրավիրված դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում Ֆրեյզեր Հաղթանակ
2008 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Ջոն Ադամս Հաղթանակ
2011 Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում Այդ ահավոր «P» տառը Առաջադրված
2013 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Այդ ահավոր «P» տառը Հաղթանակ
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2001 Լավագույն դերասանուհի Կարող ես հույս դնել ինձ վրա Առաջադրված
2005 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Կինսի Առաջադրված
2009 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Ջոն Ադամս Հաղթանակ
Տոնի 2002 Լավագույն դերասանուհի պիեսում Ծանր փորձություն Առաջադրված
2005 Լավագույն դերասանուհի պիեսում Տեսնել անտեսանելին Առաջադրված
2010 Լավագույն դերասանուհի պիեսում Երբ ժամանակը կանգ է առնում Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. «Laura Linney: The great pretender». The Independent. 2005 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. Heller, Corinne. «OTRC: LAURA LINNEY, 49, WELCOMES FIRST CHILD WITH HUSBAND MARC SCHAUER». KABC-TV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. «Surprise! Laura Linney Welcomes a Son». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորա Լինի» հոդվածին։