Լեհաստանի խորհրդարանական ընտրություն (2007)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեհաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին 2007 թվականի հոկտեմբերի 21-ին[1], այն բանից հետո, երբ Սեյմը սեպտեմբերի 7-ին քվեարկեց սեփական լուծարման օգտին։ Ընտրությունները տեղի են ունեցել չորս տարի առավելագույն ժամկետից երկու տարի առաջ, իսկ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2005 թվականի սեպտեմբերին։ Արտահերթ ընտրությունները արդյունք էին «Լեհաստանի Հանրապետության Ինքնապաշտպանություն» կուսակցության առաջնորդ Անջեյ Լեպպերի կողմից զանգվածային կոռուպցիայի լուրջ մեղադրանքների, որի կուսակցությունը ծառայում էր որպես կրտսեր կոալիցիոն գործընկեր վարչապետ Յարոսլավ Կաչինսկու կառավարության կազմում[2]։

Ընտրություններում հաղթեցին խոշորագույն ընդդիմադիր խումբը՝ «Քաղաքացիական պլատֆորմը» (PO), որն ակնհայտորեն ջախջախեց իշխող «Իրավունք և արդարադատություն» (PiS) կուսակցությանը և նրա դաշնակիցները։ Քարոզարշավի ընթացքում հարցումները ցույց տվեցին հակասական արդյունքներ, թե երկու կողմերից որն է ավելի մեծ աջակցություն ցուցաբերում, սակայն վերջին շաբաթվա ընթացքում հարցումները հօգուտ «Քաղաքացիական պլատֆորմի» էին։ Եվս երեք քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքում մտան Սեյմ․ «Ձախակողմյաներ և դեմոկրատներ» կոալիցիան, ագրարային «Լեհաստանի ժողովրդական կուսակցությունը» և «Գերմանական փոքրամասնություն» փոքր խմբավորումը։ «Իրավունք և արդարադատություն» կուսակցության երկու նախկին փոքր կոալիցիոն գործընկերներն էլ՝ «Լեհական ընտանիքների լիգան» և «Լեհաստանի Հանրապետության Ինքնապաշտպանությունը», չկարողանալով անցնել 5% ընտրական շեմը, չմտան Սեյմ։ Հետևաբար, երկու կուսակցություններն էլ կորցրեցին իրենց բոլոր մանդատները։

Վարչապետը և «Իրավունք և արդարադատություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հեռացավ պաշտոնից նոյեմբերի 15-ին, իսկ «Քաղաքացիական պլատֆորմի» առաջնորդ Դոնալդ Տուսկը երդվեց Լեհաստանի վարչապետի պաշտոնում հաջորդ օրը։ Հետևաբար «Քաղաքացիական պլատֆորմը» ստեղծեց կոալիցիոն մեծամասնական կառավարություն «Լեհաստանի ժողովրդական կուսակցության» հետ։

Ընտրություններին մասնակցությունը 53,8% էր, ինչը 2005 թվականի ընտրություններից 13,2 տոկոսով ավել էր՝ դառնալով Լեհաստանի խորրդարանական ընտրությունների մեջ ամենաբարձր մասնակցություն ունեցողը սկսած 1989 թվականից։

Մասնակից կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

41 ընտրատարածքներում 7 կուսակցություններ մրցում էին Սեյմի մանդատների համար։ Դրանք էին․

  • Իրավունք և արդարադատություն (PiS)
  • Քաղաքացիական պլատֆորմ (PO)
  • Ձախակողմյաներ և դեմոկրատներ (LiD)
  • Լեհաստանի ժողովրդական կուսակցություն (PSL)
  • Լեհական ընտանիքների լիգա (LPR)
  • Լեհաստանի Հանրապետության ինքնապաշտպանություն (SRP)
  • Լեհաստանի Լեյբորիստական կուսակցություն (PPP)

Եվս երեք կուսակցությունների հաջողվեց գրանցվել առնվազն մեկ ընտրատեղամասում.

  • Կանանց կուսակցություն (PK) - 7 ընտրատեղամաս
  • Հայրենասիրական ինքնապաշտպանություն (SOP) - մեկ ընտրատեղամաս
  • Գերմանական փոքրամասնություն (MN) - մեկ ընտարատեղամաս

2007 թվականի սեպտեմբերի 26-ին «Թոշակառուների և կենսաթոշակառուների ազգային կուսակցության» առաջնորդ Տոմաշ Մամինսկին հայտարարեց կուսակցության դուրս գալու մասին քարոզարշավից՝ հայտարարելով, որ Լեհաստանի ընտրական օրենսդրությունը և լրատվամիջոցների կողմնակալությունը տարբերակում են փոքր կուսակցությունների դեմ[3]։

Չնայած վերոհիշյալ տասը կուսակցություններին, որոնք բացահայտորեն վիճարկում էին Սեյմի ստորին պալատի ընտրությունները, կան այլ խմբեր, որոնք մասնակցեցին Սեյմի ընտրություններում։ Լեհաստանի ընտրություններում շատ ավելի փոքր կուսակցությունների համար սովորական պրակտիկա են իրենց թեկնածուներին գրանցել ընտրությունները վիճարկող ավելի մեծ կուսակցությունների ընտրացուցակներում։ Դրանք ներառում էին.

  • Լեհական ընտանիքների լիգայի ցուցակներում ընդգրկված էին «Լեհաստանի ընտանիքների լիգայի», «Իրական Քաղաքականության Միության» և «Հանրապետության աջակողմյաներ» կուսակցության անդամներ .
  • «Իրավունք և արդարադատություն» կուսակցության ցուցակներում ընդգրկված էին Լեհաստանի Ժողովրդական «Պիաստ» կուսակցության, «Ազգային ժողովրդական շարժման», «Հայրենասիրական շարժում», «Կենտրոնամետ կուսակցության» և «Քրիստոնեա-ազգային Միության» անդամներ։
  • «Լեհհաստանի Հանրապետության ինքնապաշտպանություն» կուսակցության ցուցակներում ընդգրկված էին Պյոտր Իկոնովիչի «Նոր Ձախ» կուսակցության թեկնածուները, Լեսեկ Միլլերի Լեհաստանի Ձախ կուսակցությունը և Զիգմունտ Վրզոդակի «Լեհաստանի ազգային կոնգրեսը»։
  • «Ձախակողմյաներ և դեմոկրատներ» կուսակցության ցուցակներում ընդգրկված էին «Դեմոկրատական ձախակողմյա դաշինքի», «Լեհաստանի սոցիալ-դեմոկրատիա», «Դեմոկրատական կուսակցություն - demokraci.pl», «Լեյբորիստական միության» և «Լեհաստանի սոցիալիստական կուսակցության» անդամներ .
  • Լեհաստանի Լեյբորիստական կուսակցության ցուցակներում ընդգրկված էին «Լեհաստանի Կոմունիստական կուսակցության», «Գործազուրկների պաշտպանության համար շարժման» և «Թոշակառուների և կենսաթոշակառուների ազգային ֆորումի »անդամները[4]։

29 քաղաքական խմբավորումներ և անկուսակցականներ վիճարկեցին Սենատի ընտրությունները։

«Կանաչները» մեկ ընտրատեղամասում ( Կատովիցե ) գրանցվել են Սենատի ընտրություններ համար՝ ստանալով ձայների 4,55%։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ընտրատեղամասում հաղթածները - Քաղաքացիական պլատֆորմ - Իրավունք եւ արդարադատություն - Լեհաստանի ժողովրդական կուսակցության - Ձախակողմյաներ և դեմոկրատներ
Կուսակցություն Սեյմ Սենատ
Ընտրողներ % Մանդատներ +/– Ընտրողներ % Մանդատներ +/–
Քաղաքացիական պլատֆորմ (ՔՊ) 6,701,010 41.5 209 +76 12,734,742 39.1 60 +26
Իրավունք և արդարադատություն (ԻևԱ) 5,183,477 32.1 166 +11 10.208.412 31.4 39 –10
Ձախակողմյաներ և դեմոկրատներ (ՁևԴ) 2,122,981 13.2 53 –2 4,751,281 14.6 0 0
Լեհաստանի ժողովրդական կուսակցություն (ԼԺԿ) 1,437,638 8.9 31 +6 2,863,883 8,8 0 –2
Լեհաստանի Հանրապետության ինքնապաշտպանություն (ԼՀԻ) 247,335 1.5 0 –56 345,427 1.1 0 –3
Լեհական ընտանիքների լիգա (ԼԸԼ) 209,171 1.3 0 –34 293,289 0,9 0 –7
Լեհաստանի լեյբորիստական կուսակցություն (ԼԼԿ) 160,476 1.0 0 0 - - - -
Կանանց կուսակցություն (ԿԿ) 45,121 0.3 0 Նոր - - - -
Գերմանական փոքրամասնություն (ԳՓ) 32,462 0.2 1 –1 104,533 0.3 0 -
Հայրենասիրական ինքնապաշտպանություն (ՀԻ) 2,531 0,0 0 Նոր 48,689 0.2 0 Նոր
Տեղական ցուցակները և անկուսակցականները - - - - 1,185,400 3.6 1 –4
Անվավեր / դատարկ ձայներ 335,532 - - - 284.868 - - -
Ընդհանուր 16,477,734 100 460 0 16,475,672 100 100 0
Գրանցված ընտրողներ/մասնակցություն 30,615,471 53.9 - - 30,615,471 53.9 - -
Աղբյուրը ՝ Nohlen & Stöver
Սեյմի քվեարկություն
ՔՊ
  
41.51 %
ԻևԱ
  
32.11 %
ՁևԴ
  
13.15 %
ԼԺԿ
  
8.91 %
Այլ
  
4.32 %
Սեյմում զբաղեցրած տեղերի քանակը
ՔՊ
  
45.43 %
ԻևԱ
  
36.09 %
ՁևԴ
  
11.52 %
ԼԺԿ
  
6.74 %
ԳՓ
  
0.22 %

Արդյունքներ յուրաքանչյուր ընտրատարածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրատարած Մասնակցություն ՔՊ ԻևԱ ՁևԴ ԼԺԿ ԼՀԻ ԼԸԼ ԼԼԿ ԳՓ Այլ
1 – Լեգնիցա 51.32 42.97 28.96 17.89 6.60 1.49 1.12 0.97 - 0.00
2 – Վալբժիխ 48.91 46.39 26.23 15.73 7.76 1.59 1.04 1.25 - 0.00
3 – Վրոցլավ 58.18 53.20 28.40 10.39 4.84 1.12 1.20 0.84 - 0.00
4 – Բիդգոշչ 53.26 44.09 24.21 19.01 8.71 1.71 1.07 1.20 - 0.00
5 – Թորուն 48.13 39.27 26.75 18.34 11.36 2.34 0.88 1.07 - 0.00
6 – Լյուբլին 53.05 29.47 41.52 10.59 12.55 1.76 1.91 0.78 - 1.42
7 – Խելմ 46.23 24.09 39.51 10.50 19.38 3.30 2.10 1.12 - 0.00
8 – Զիելոնա Գուրա 50.35 47.06 22.47 17.64 8.39 1.69 1.44 1.32 - 0.00
9 – Լոձ 61.98 45.68 27.85 17.77 3.64 1.45 1.13 0.76 - 1.72
10 – Պյոտրկուվ Տրիբունալսկի 50.66 27.92 41.42 12.35 13.66 2.27 1.26 1.11 - 0.00
11 – Սերաձ 49.46 30.46 35.14 14.03 14.05 2.71 1.22 0.92 - 1.47
12 – Խշանուվ 54.73 36.43 40.40 10.70 9.01 0.97 1.52 0.98 - 0.00
13 – Կրակով 61.38 47.35 34.43 9.67 4.18 0.62 1.22 1.67 - 0.86
14 – Նովի Սոնչ 52.27 28.76 51.35 6.40 10.28 1.23 1.32 0.67 - 0.00
15 – Տարնուվ 52.26 32.22 45.64 7.33 11.23 1.15 1.56 0.87 - 0.00
16 – Պլոցկ 47.05 29.54 35.58 11.25 19.82 1.93 0.99 0.88 - 0.00
17 – Ռադոմ 50.56 28.24 42.72 8.94 15.02 2.66 1.49 0.93 - 0.00
18 – Սեդլցե 50.51 24.83 42.93 8.36 18.96 2.36 1.78 0.77 - 0.00
19 – Վարշավա I 74.03 54.01 27.66 12.66 2.33 0.40 1.24 0.48 - 1.22
20 – Վարշավա II 61.83 45.17 35.63 7.93 8.26 0.79 1.41 0.81 - 0.00
21 – Օպոլե 45.53 46.58 22.87 11.19 6.62 1.74 1.28 0.91 8.81 0.00
22 – Կրոսնո 41.10 29.30 44.19 9.21 12.96 1.81 1.49 1.05 - 0.00
23 – Ժեշուվ 44.24 27.81 48.43 8.78 11.16 1.09 1.84 0.89 - 0.00
24 – Բելոստոկ 49.50 32.36 38.81 14.72 9.14 2.02 1.44 0.61 - 0.90
25 – Գդանսկ 58.34 54.62 27.08 10.59 4.38 1.19 1.34 0.81 - 0.00
26 – Գդինյա 56.80 51.03 26.55 12.45 6.12 1.37 1.56 0.93 - 0.00
27 – Բելսկո Բյալա 58.84 41.76 35.41 12.81 6.62 0.91 1.14 1.34 - 0.00
28 – Չեստոխովա 52.94 40.12 30.88 14.76 9.79 1.53 1.55 1.36 - 0.00
29 – Գլիվիցե 50.96 49.69 29.62 13.26 4.63 0.82 0.97 1.01 - 0.00
30 – Ռիբնիկ 53.01 44.55 36.23 11.99 3.98 0.95 1.01 1.29 - 0.00
31 – Կատովիցե 57.45 49.74 31.52 12.26 3.31 0.59 0.97 1.62 - 0.00
32 – Սոսնովեց 49.73 44.75 24.98 21.61 5.03 0.93 1.16 1.56 - 0.00
33 – Կելցե 47.45 27.94 39.07 13.81 14.72 1.63 0.98 0.94 - 0.91
34 – Էլբլոնգ 46.89 43.34 24.26 15.43 11.42 3.00 1.40 1.14 - 0.00
35 – Օլշտին 48.90 45.25 24.15 14.07 12.61 1.70 1.30 0.92 - 0.00
36 – Կալիշ 50.91 38.59 26.48 16.89 13.40 2.19 1.25 1.20 - 0.00
37 – Կոնին 50.78 34.18 29.24 17.44 13.83 2.36 1.38 1.58 - 0.00
38 – Պիլա 51.78 41.88 21.73 19.75 12.63 2.13 0.97 0.92 - 0.00
39 – Պոզնան 66.68 58.60 21.04 12.63 5.45 0.60 0.99 0.68 - 0.00
40 – Կոշալին 49.15 45.88 21.57 17.58 8.58 4.24 1.04 1.12 - 0.00
41 – Շչեցինգ 53.53 48.96 24.05 17.00 6.12 1.63 1.33 0.92 - 0.00
Լեհաստան 53.88 41.51 32.11 13.15 8.91 1.53 1.30 0.99 0.20 0.30

Մանդատների բաշխումը յուրաքանչյուր ընտրատարածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրատարածք ՔՊ ԻևԱ ՁևԴ ԼԺԿ ԳՓ Ընդհանուր
1 – Լեգնիցա 6 4 2 - - 12
2 – Վալբժիխ 5 2 1 - - 8
3 – Վրոցլավ 9 4 1 - - 14
4 – Բիդգոշչ 6 3 2 1 - 12
5 – Թորուն 6 4 2 1 - 13
6 – Լյուբլին 5 7 1 2 - 15
7 – Խելմ 3 6 1 2 - 12
8 – Զիելոնա Գուրա 6 3 2 1 - 12
9 – Լոձ 5 3 2 - - 10
10 – Պյոտրկուվ Տրիբունալսկի 3 4 1 1 - 9
11 – Սերաձ 4 5 1 2 - 12
12 – Խշանուվ 3 4 1 - - 8
13 – Կրակով 7 5 1 - - 13
14 – Նովի Սոնչ 3 5 - 1 - 9
15 – Տարնուվ 3 5 - 1 - 9
16 – Պլոցկ 3 4 1 2 - 10
17 – Ռադոմ 3 4 1 1 - 9
18 – Սեդլցե 3 6 1 2 - 12
19 – Վարշավա I 11 6 2 - - 19
20 – Վարշավա II 5 4 1 1 - 11
21 – Օպոլե 7 3 1 1 1 13
22 – Կրոսնո 3 6 1 1 - 11
23 – Ժեշուվ 4 8 1 2 - 15
24 – Բելոստոկ 5 7 2 1 - 15
25 – Գդանսկ 8 3 1 - - 12
26 – Գդինյա 8 4 2 - - 14
27 – Բելսկո Բյալա 4 4 1 - - 9
28 – Չեստոխովա 3 3 1 - - 7
29 – Գլիվիցե 6 3 1 - - 10
30 – Ռիբնիկ 4 4 1 - - 9
31 – Կատովիցե 7 4 1 - - 12
32 – Սոսնովեց 5 2 2 - - 9
33 – Կելցե 5 7 2 2 - 16
34 – Էլբլոնգ 4 2 1 1 - 8
35 – Օլշտին 5 3 1 1 - 10
36 – Կալիշ 5 3 2 2 - 11
37 – Կոնին 3 3 2 1 - 9
38 – Պիլա 4 2 2 1 - 9
39 – Պոզնան 7 2 1 - 10
40 – Կոշալին 5 2 1 - - 8
41 – Շչեցինգ 8 3 2 - - 13
Ընդհանուր 209 166 53 31 1 460

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական լռության դադարեցման (նախապես ծրագրված էր երեկոյան ժամը 8-ին) անընդմեջ հետաձգումները խիստ քննադատության ենթարկվեցին։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ընտրական գնահատման առաքելությունը հայտարարեց, որ ընտրությունները ցույց են տալիս ժողովրդավարական և բազմակարծիք գործընթաց, բայց մարտահրավերները շարունակում են մնալ հանրային լրատվամիջոցների վերահսկողության ներքո[5]։

Վարչապետը և «Իրավունք և արդարադատություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հեռացավ պաշտոնից նոյեմբերի 15-ին, իսկ ՔՊ ղեկավար Դոնալդ Տուսկը երդվեց որպես Լեհաստանի վարչապետ՝ հաջորդ օրը։ Քաղաքացիական պլատֆորմը ստեղծեց կոալիցիոն մեծամասնություն կազմող կառավարություն՝ ագրարարային կենտրոնամետ Լեհաստանի ժողովրդական կուսակցության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dieter Nohlen & Philip Stöver (2010) Elections in Europe: A data handbook, p1491 978-3-8329-5609-7
  2. «Polish MPs choose early election». BBC News. 2007 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  3. 21.06.2010. «Krajowa Partia Emerytów i Rencistów nie startuje w wyborach - Informacje - TVN24.pl - Portal informacyjny - 26.09.2007». TVN24.pl. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  4. «Elections 2007». Wybory2007.pkw.gov.pl. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
  5. «Office for Democratic Institutions and Human Rights - Office for Democratic Institutions and Human Rights - Elections - Polish elections demonstrate a democratic and pluralistic process, but challenges remain in oversight of the public media, OSCE finds». Osce.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]