Ռիբնիկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռիբնիկ (այլ կիրառումներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ռիբնիկ | |||||
լեհ.՝ Rybnik | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Սիլեզիայի վոյեվոդություն | ||||
Հիմնադրված է | 1327 թ. | ||||
Մակերես | 148 կմ² | ||||
Բնակչություն | 133 772 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SR | ||||
Պաշտոնական կայք | rybnik.pl | ||||
| |||||
Ռիբնիկ, քաղաք հարավային Լեհաստանում, Սիլեզիայում։ Քաղաքը գտնվում է Վարշավաից հարավ 340 կմ հեռավորության վրա, Կրակով քաղաքից արևմուտք 120 կմ հեռավորության վրա և 25 կմ հեռավորությամբ դեպի Չեխիայի սահման։ Քաղաքի բնակչությունը գրեթե 141000 մարդ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում հիմնական բնակիչների թիվը կազմում է 141 374 մարդ (ընդ որում 0.03% օտարերկրացիներ), բնակչության խտությունը 961 կմ² (ըստ 2003 թվականի մարդահաշվի)։ Ռիբնիկը ըստ բնակչության 25-րդ քաղաքն է Լեհաստանում։ Գործազրկության աստիճանը ցածր է համեմատաբար (4,6 %)։ Անալոգիական աստիճանը երկրում — 8,8 % (2008 թվ. հոկտեմբերին)։ Էթնիկական, Ռիբնիկի բնակչության 88 % — իրենց համարում են Լեհեր, 9 % — Սիլեզներ և 3 % օտարերկրացիներ։ Ռիբնիկ քաղաքը հանդիսանում է խոշոր ագլոմերացիայի կենտրոն, Ռիբնիկյան ածխային շրջանի (անգլ. Rybnik Coal Region, լեհ. Rybnicki Okręg Węglowy) 700 հազ. բնակչությամբ։ Հեռավորությունը Կատովիցեաից - մոտ 50 կմ, Օստրավաից - մոտ 30 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումը եկել է «ձուկ» (ryba) լեհական բառից և նշանակում է «լիճ ձկան ամար» («ձկնապահանավ») հին լեհական լեզվով (գնչուական լեզվով «rebniko» մինչև հիմա նշանակում է «ձկնապահանավ»)։ Անվանումը արտացոլում է քաղաքի կարևորությունը էկանոմիկաի, Միջնադարյան դարերում։ Քաղաքի պատմությունը սկիզբ է առնում IX—X դարերում, երբ ժամանակակից քաղաքի տարածքում հայտնվում են երեք սլավոնական բնակեցում, որոնք կազմավորել են մեկ քաղաք։ Գերմանացիների արևելքում տեղաբնակեցման շրջանակներում (Ostsiedlung), Ռիբնիկը ինչպես շատ մյուս լեհական բնակեցումներ, համաձայն Մագդեբուրգյան իրավունքին մինչև 1308 թվ.(ստույգ թվականը հայտնի չէ) ստացավ քաղաքի կարգավիճակ և համապատասխան իրավունք։ Դա, սակայն, չազդեց ազգային պատկանելությանը - Ռիբնիկը շարունակում էր մնալ լեհական թագավորության մասը, այնքան ժամանակ մինչև ամբողջ Սիլեզիան չդարձավ ավատ Բոհեմային թագի 1327 թվականին։ Քաղաքը շարունակում էր աճել և զարգանալ, հետզհետե դառնալով տեղական առևտրի կենտրոն։ 15-րդ դարում հուսականները դատարկեցին քաղաքը, այնուհետև հանդուրժեցին պարտություն վճռական ճակատամարտում։ 1526 թվականից Բոհեմիան, ներառյալ նրանից կախյալ Սիլեզիան, որի կազմի մեջ էր մտնում Ռիբնիկը, դարձավ Հաբսբուրգների տիրության մաս։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մագդալենա Օգուրեկ - լեհական քաղաքագետ, հասարակական գործիչ և պատմագետ, հասարակական գիտությունների դոկտոր։ Լեհաստանի նախագահի թեկնածու(2015)։
- Պավել Ստանիկզեկ
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եժի Դուդեկ (ծնվ. 1973 թվ. մարտի 23-ին), ֆուտբոլիստ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիբնիկ» հոդվածին։ |
|