Jump to content

Լարի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարի Քինգ
անգլ.՝ Larry King
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1933(1933-11-19)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 23, 2021(2021-01-23)[4] (87 տարեկան)
Մահվան վայրՍեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԼաֆայեթի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասան, ռադիոհաղորդավար, լրագրող, հեռուստահաղորդավար, հնչյունավորող և գրող
ԱմուսինJulie Alexander?, Freda Miller?, Annette Kaye?, Francis Sutphin?, Alene Akins?, Շոուն Քինգ, Sharon Lepore? և Alene Akins?
Զբաղեցրած պաշտոններDean of the New York Friars Club?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԼարի Քինգ կրտսեր և Քենոն Էդվարդ Քինգ
 Larry King Վիքիպահեստում

Լարի Քինգ (անգլ.՝ Larry King, իսկական անունը Լոուրենս Հարվի Զայգեր, անգլ.՝ Lawrence Harvey Zeiger, նոյեմբերի 19, 1933(1933-11-19)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 23, 2021(2021-01-23)[4], Սեդարս-Սինայ բժշկական կենտրոն, Բևերլի Գրոուվ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստալրագրող, հայտնի է իր «Larry King Live» զրույց-հաղորդումով (անգլ.՝ talk show), որի անփոփոխ հաղորդավարն է եղել 1985 թվականից մինչև 2010 թվականը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենս Հարվի Զեյգերը (Լարի Քինգ) ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի շրջանում, Բրուքլինում, Ավստրիայից և Բելառուսից գաղթած հրեաների ընտանիքում։

Իր կարիերայի ընթացքում նա ավելի քան հիսուն հազար[5] հարցազրույց է վարել քաղաքական գործիչների, սպորտսմենների, դերասանների և այլ հայտնի անձանց հետ։ Նա համարվում է «Էմմի» մրցանակի դափնեկիր, Պիբոդի մրցանակի կրկնակի դափնեկիր և 'Cable ACE' մրցանակի տասնանգամյա դափնեկիր։

Լարիի ծնողները՝ Ջենի և Էդի Զեյգերները, գաղթել են Բելառուսից և Ավստրիայից (հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բելառուսից)։ Նրանց առաջին որդին՝ Իրվինը, ծնվել էր 1932 թվականին, սակայն վեց տարեկան հասակում մահացել էր կույր աղիքի բորբոքումից։ Դրանից հետո Լարիի ընտանիքում ևս մեկ որդի էր ծնվել՝ Մարտին։

Սկսել է աշխատել որպես բարմեն։

1957 թվականին Ջեյմս Սերմոնսի (CBS մեկնաբան)առաջարկությամբ՝ տեղափոխվել է Մայամի, որտեղ աշխատել է ռադիոկայանների գրասենյակների մաքրող։ Քանի որ հաղորդավարների պակաս կար, Քինգին առաջարկել են հաղորդավար լինել WAHR ռադիոյի եթերում։ Այդպես սկսվել է նրա կարիերան ԶԼՄ-ներում։ Թեդ Թերների առաջարկությամբ՝ տեղափոխվել է աշխատելու CNN, երբ վերջինս նոր էր զարգանում[6]։

Ութ անգամ ամուսնացած է եղել յոթ կնոջ հետ։ Ունի չորս երեխա երեք կանանցից։

1997 թվականից ութերորդ անգամ ամուսնացած է Շոուն Սաութվիքի հետ։

1997 թվականին այլ հանրահայտ դերասանների և Հոլիվուդի ղեկավարների հետ Լարի Քինգը բաց նամակ է ստորագրել՝ ուղղված գերմանական կանցլեր Գելմութ Կոլին։ Նամակը հրապարակվել է International Herald Tribune թերթում, որտեղ հայտարարվում էր Գերմանիայում սաենթոլոգիայի հետևորդների կրոնական իրավունքների ոտնահարումը թույլ չտալու մասին[7]։

2010 թվականի հուլիսին Լարի Քինգը հայտարարել է, որ շուտով ինքնակամ կերպով դադարեցնելու է իր շոուն։ Վերջին թողարկումը ցուցադրվել է 2010 թվականի դեկտեմբերի 16-ին։ Հաղորդման հյուրը Առնոլդ Շվարցենեգերն էր։

2013 թվականի մայիսի 29-ին Լարի Քինգը վաճառեց իր Larry King Now հաղորդման իրավունքները[8][9] Russia Today ալիքին։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • My Remarkable Journey, 2009
  • The People’s Princess: Cherished Memories of Diana, Princess of Wales, From Those Who Knew Her Best, 2007
  • My Dad and Me: A Heartwarming Collection of Stories About Fathers from a Host of Larry’s Famous Friends, 2006
  • Taking on Heart Disease: Famous Personalities Recall How They Triumphed Over the Nation’s #1 Killer and How You Can, Too, 2004
  • Remember Me When I’m Gone: The Rich and Famous Write Their Own Epitaphs and Obituaries, 2004
  • Love Stories of World War II, 2002
  • Anything Goes! : What I’ve Learned from Pundits, Politicians, and Presidents, 2000
  • Powerful Prayers: Conversations on Faith, Hope, and the Human Spirit with Today’s Most Provocative People, 1999
  • Future Talk: Conversations About Tomorrow with Today’s Most Provocative Personalities, 1998
  • Daddy Day, Daughter Day, 1997
  • The Best of Larry King Live: The Greatest Interviews, 1995
  • How to Talk to Anyone, Anytime, Anywhere: The Secrets of Good Communication, 1995
  • When Your From Brooklyn: Child Art, 1994
  • On the Line: The New Road to the White House, 1993
  • Tell Me More, 1992
  • Tell It To The King, 1989
  • Larry King, 1984

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Randell L. Larry King dead: US talk show legend dies aged 87Reach plc, 2021. — ISSN 0307-0204
  5. «For 25 years, it has been good to be King — CNN.com». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-07-17-ին.
  6. Քինգը հեռանում է
  7. «U.S. Celebrities Defend Scientology in Germany» (անգլերեն). The Washington Post. 1997 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  8. ИТАР-ТАСС : Լարի Քինգը հաղորդավար է դարձել Russia Today հեռուստաընկերությունում
  9. Радио ЭХО Москвы :: Новости / Հանրահայտ Լարի Քինգը հաղորդավար է դարձել Russia Today հեռուստաընկերությունում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարի Քինգ» հոդվածին։