Լասարո Գալդիանո
Լասարո Գալդիանո իսպ.՝ José Lázaro Galdiano | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1862[1][2] |
Ծննդավայր | Բեյրե |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1947[3][1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանկիր և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Paula Florido y Toledo? |
Զբաղեցրած պաշտոններ | Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր |
Կուսակցություն | Ազատական կուսակցություն |
José Lázaro Galdiano Վիքիպահեստում |
Լասարո Գալդիանո (իսպ.՝ José Lázaro Galdiano, հունվարի 30, 1862[1][2], Բեյրե - դեկտեմբերի 1, 1947[3][1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆինանսիստ, լրագրող, հրատարակիչ, հավաքորդ, ով մինչև կյանքի վերջն ունեցել է Իսպանիայում ամենամեծ և ամենակարևոր արվեստի հավաքածուն[4]։ 1940 թվականին 19-րդ դարի Իսպանիայի պատմության մեջ նա համարվել է մշակույթի ամենամեծ հովանավորներից[5]։ Մահվան պահին նրա հավաքածուում ընդգրկված է եղել 12,600 նմուշ[6][7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լասարոն ծնվել է Նավառա ինքնավար համայնքի Բեյրե քաղաքում։ Սևիլյայում և Մադրիդում ուսանել է իրավունք և փիլիսոփայություն։ 1883 թվականին պաշտոն է զբաղեցրել Բարսելոնայում տեղակայված Իսպանիայի բանկում, սակայն արվեստի և լրագրության հանդեպ նրա ձիրքը նրան ուղղորդեց այլ ուղղությամբ[5]։ Լինելով Էմիլյա Պարդո Բասանի ընկերը՝ նա հնարավորություն է ունեցել ծանոթանալու իր ժամանակների իսպանացի մտավորականներին։ 1889 թվականին Մարսելինո Մենենդես ի Պելայոի և այլ իսպանացի առաջատար քննադատների հետ նա հիմնել է España Moderna («Ժամանակակից Իսպանիա») գրախոսականը, որին հաջորդել է Revista Internacional («Միջազգային ամսագիր»), որն անդրադարձել է իսպանացի, ֆրանսիացի, անգլիացի ու գերմանացի հեղինակների[4]։
1903 թվականին նա ամուսնացել է հմայիչ արգենտինուհի Պաուլա Ֆլորիդոյի հետ (մահացել է 1931 թվականին), ով եղել է ամուսնու համախոհը և նրա խոշոր ձեռքբերումների խորհրդատուն։ Ամուսնուն ուղեկցել է նրա դեպի Եվրոպա, Աֆրիկա, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ արվեստի նոր գործեր ձեռք բերելու նպատակով կատարված հաճախակի այցելությունների ժամանակ[4]։
Լասարոն եղել է Ateneo de Madrid մասնավոր մշակութային հաստատության անդամ և Մադրիդի Պրադո թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 1921 թվականին նա ընտրվել է Արվեստի պատմության միջազգային կոնգրեսի նախագահ։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվել է աքսորում, սկզբում Փարիզում, այնուհետև Նյու Յորքում, որտեղ էլ նա շարունակում է հավաքել արվեստի գործեր։ Կոնֆլիկտի հանգուցալուծումից հետո նա վերադառնում է Մադրիդ։
Լասարո Գալդիանոյի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև Լասարոյի մահը Մադրիդի Կալե Սեռանո փողոցում գտնվող նրա առանձնատունը եղել է նրա հավաքածուների թանգարանը։ Լասարոյի ամուսնության տարում՝ 1903 թվականին նեո-ռենեսանս ոճով կառուցված շենքը բաց է հանրության առջև և ներառում է Հիերոնիմոս Բոսխի, Դիեգո Վելասկեսի, Ֆրանցիսկո Գոյայի, Էլ Գրեկոյի և Ֆրանսիսկո Սուրբարանի ստեղծագործություններից[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Vela C. Lázaro Galdiano, José // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T049739
- ↑ 4,0 4,1 4,2 Cook, 326
- ↑ 5,0 5,1 Hilton, 319
- ↑ "I Centenario Fundación Lázaro Galdiano(չաշխատող հղում)". imserso.esó Retrieved on 21 February, 2010. (PDF)
- ↑ Andrew Ferren (May 2011), In Madrid, Disparate Art Collections Collide, New York Times
- ↑ "Art from all periods of history Արխիվացված 2012-02-22 Wayback Machine". Instituto de Turismo de España. Retrieved on 21 February, 2010.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cook, Walter W. S. "Jose Lázaro y Galdiano (1862-1947)". College Art Journal, Volume 7, No. 4, Summer 1948. 326-330
- Hilton, Ronald. "". Hispania, Volume 23, No. 4, December 1940. 319-325
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասարո Գալդիանո» հոդվածին։ |
|