Լասարո Գալդիանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լասարո Գալդիանո
իսպ.՝ José Lázaro Galdiano
José Lázaro Galdiano.jpg
Ծնվել էհունվարի 30, 1862(1862-01-30)[1]
ԾննդավայրԲեյրե, Նավառա, Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 1, 1947(1947-12-01)[1] (85 տարեկանում)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանկիր և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինPaula Florido y Toledo?
Զբաղեցրած պաշտոններԻսպանիայի խորհրդարանի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԱզատական կուսակցություն
José Lázaro Galdiano Վիքիպահեստում

Լասարո Գալդիանո (իսպ.՝ José Lázaro Galdiano, հունվարի 30, 1862(1862-01-30)[1], Բեյրե, Նավառա, Իսպանիա - դեկտեմբերի 1, 1947(1947-12-01)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆինանսիստ, լրագրող, հրատարակիչ, հավաքորդ, ով մինչև կյանքի վերջն ունեցել է Իսպանիայում ամենամեծ և ամենակարևոր արվեստի հավաքածուն[2]: 1940 թվականին 19-րդ դարի Իսպանիայի պատմության մեջ նա համարվել է մշակույթի ամենամեծ հովանավորներից[3]: Մահվան պահին նրա հավաքածուում ընդգրկված է եղել 12,600 նմուշ[4][5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լասարոն ծնվել է Նավառա ինքնավար համայնքի Բեյրե քաղաքում։ Սևիլյայում և Մադրիդում ուսանել է իրավունք և փիլիսոփայություն։ 1883 թվականին պաշտոն է զբաղեցրել Բարսելոնայում տեղակայված Իսպանիայի բանկում, սակայն արվեստի և լրագրության հանդեպ նրա ձիրքը նրան ուղղորդեց այլ ուղղությամբ[3]: Լինելով Էմիլյա Պարդո Բասանի ընկերը՝ նա հնարավորություն է ունեցել ծանոթանալու իր ժամանակների իսպանացի մտավորականներին։ 1889 թվականին Մարսելինո Մենենդես ի Պելայոի և այլ իսպանացի առաջատար քննադատների հետ նա հիմնել է España Moderna («Ժամանակակից Իսպանիա») գրախոսականը, որին հաջորդել է Revista Internacional («Միջազգային ամսագիր»), որն անդրադարձել է իսպանացի, ֆրանսիացի, անգլիացի ու գերմանացի հեղինակների[2]:

1903 թվականին նա ամուսնացել է հմայիչ արգենտինուհի Պաուլա Ֆլորիդոյի հետ (մահացել է 1931 թվականին), ով եղել է ամուսնու համախոհը և նրա խոշոր ձեռքբերումների խորհրդատուն։ Ամուսնուն ուղեկցել է նրա դեպի Եվրոպա, Աֆրիկա, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ արվեստի նոր գործեր ձեռք բերելու նպատակով կատարված հաճախակի այցելությունների ժամանակ[2]:

Լասարոն եղել է Ateneo de Madrid մասնավոր մշակութային հաստատության անդամ և Մադրիդի Պրադո թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 1921 թվականին նա ընտրվել է Արվեստի պատմության միջազգային կոնգրեսի նախագահ։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվել է աքսորում, սկզբում Փարիզում, այնուհետև Նյու Յորքում, որտեղ էլ նա շարունակում է հավաքել արվեստի գործեր։ Կոնֆլիկտի հանգուցալուծումից հետո նա վերադառնում է Մադրիդ:

Լասարո Գալդիանոյի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Լասարոյի մահը Մադրիդի Կալե Սեռանո փողոցում գտնվող նրա առանձնատունը եղել է նրա հավաքածուների թանգարանը: Լասարոյի ամուսնության տարում՝ 1903 թվականին նեո-ռենեսանս ոճով կառուցված շենքը բաց է հանրության առջև և ներառում է Հիերոնիմոս Բոսխի, Դիեգո Վելասկեսի, Ֆրանցիսկո Գոյայի, Էլ Գրեկոյի և Ֆրանսիսկո Սուրբարանի ստեղծագործություններից[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico españolReal Academia de la Historia.
  2. 2,0 2,1 2,2 Cook, 326
  3. 3,0 3,1 Hilton, 319
  4. "I Centenario Fundación Lázaro Galdiano". imserso.esó Retrieved on 21 February, 2010. (PDF)
  5. Andrew Ferren (May 2011), In Madrid, Disparate Art Collections Collide, New York Times
  6. "Art from all periods of history". Instituto de Turismo de España. Retrieved on 21 February, 2010.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cook, Walter W. S. "Jose Lázaro y Galdiano (1862-1947)". College Art Journal, Volume 7, No. 4, Summer 1948. 326-330
  • Hilton, Ronald. "". Hispania, Volume 23, No. 4, December 1940. 319-325

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]