Լակտուլոզա
Լակտուլոզա, չներծծվող երկշաքար՝ փորկապության և լյարդային էնցեֆալոպաթիայի բուժման համար[1][2]։ Փորկապության դեպքում այն կիրառվում է ներքին ընդունման եղանակով, իսկ լյարդային էնցեֆալոպաթիայի ժամանակ կարող է կիրառվել ինչպես ներքին ընդունման ուղիով, այնպես էլ ներուղիղաղիքային[1]։ Այն սովորաբար սկսում է գործել 8-12 ժամ հետո, բայց հնարավոր է՝ պահանջվի 2 օր փորկապությունը բուժելու համար[3][4]։
Հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից է որովայնի վքնածությունը[1]։ Լինում է նաև էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարում, քանի որ այն առաջացնում է փորլուծություն[1]։ Հղիության ժամանակ օգտագործումը համարվում է անվտանգ երեխայի համար[1]։ Այն անվտանգ է նաև կերակրող մայրերի համար[5]։ Այն դասակարգվում է որպես օսմոտիկ լուծողական[6]։
Լակտուլոզան ստեղծվել է 1929 թվականին, իսկ առաջին անգամ օգտագործվել է 1950-ական թվականներին[7][8]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցուցակում և բնութագրվում է մեծ արդյունավետությամբ ու անվտանգությամբ[9]։ Հասանելի է դեղի և՛ բրենդային, և՛ ջեներիկ տարբերակը[2]։ Տարբեր երկրներում լակտուլոզայի արժեքը կազմում է 0,16 ԱՄՆ դոլար՝ ամեն 15մլ օշարակի համար, որը պարունակում է 10 գ լակտուլոզա[10][11]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ում արժեքը կազմում է 0,63 ԱՄՆ դոլլար[12]։ Լակտուլոզան պատրաստում են կաթի երկշաքար լակտոզից, որը կազմված է գալակտոզից և գլյուկոզից[1][13]։
Բժշկական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փորկապություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակտուլոզան կիրառվում է ցանկացած տարիքում քրոնիկական փորկապությունը երկարատև բուժելու նպատակով։ Դեղաչափի ընտրությունը իդիոպաթիկ քրոնիկական փորկապության դեպքում կախված է դրա ծանրության աստիճանից և նախընտրելի արդյունքից՝ կղանքի պարունակության փափկեցումից մինչև փորլուծություն։ Գալակտոզեմիայի ժամանակ կատարում են դեղաչափի իջեցում, քանի որ լակտուլոզան պարունակում է միաշաքար գալակտոզա։
Լակտուլոզան կիրառվում է օփիոիդների կողմից առաջացրած փորկապության դեմ պայքարելու համար, ինչպես նաև թութքի առկայության դեպքում, քանի որ այն փափկեցնում է կղանքը։
Հիպերամոնեմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակտուլոզան օգտակար է արյան մեջ ամոնիակի բարձր քանակի դեպքում, որը կարող է բերել լյարդային էնցեֆալոպաթիայի։ Այն կապում է ամոնիակը աղիներում[14]։ Լակտուլոզան ամոնիակի կապումը կատարում է հետևյալ կերպ՝ աղիների միկրոֆլորայի միջոցով թթվայնացնում է միջավայրը, որի շնորհիվ հեշտությամբ դիֆուզվող ամոնիակը փոխակերպվում է ամոնիակի իոնի, որը դիֆուզիայի չի ենթարկվում և չի անցնում արյան մեջ[15]։ Այն կանխում է նաև վալպրոյաթթվի կողմից առաջացած հիպերամոնեմիան[16]։
Լյարդային էնցեֆալոպաթիայի ժամանակ անհրաժեշտ է լակտուլոզայի բերանացի բավականին մեծ դեղաչափ (օրական 3-4 անգամ) և ուղեկցվում է էպիզոդիկ փորլուծությամբ և մշտական վքնածությամբ։ Լակտուլոզա կիրառող հիվանդները ի վերջո սկսում են օգտագործել տակդիրներ և պլաստիկ շալվարներ՝ երկար ժամանակով տնից բացակայելու դեպքում կամ գիշերվա ընթացքում (հատուկ կլանող պատյաններով անկողին), քանի որ փորլուծությունը կարող է առաջանալ շատ արագ և առանց նախազգուշական նշանների։
Բարակ աղիների բակտերիալ գերաճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակտուլոզան կիրառվում է բարակ աղիների բակտերիալ գերաճը հայտնաբերելու համար։ Այս թեստի ախտորոշիչ արժեքը այժմ լրջորեն քննարկվում է[17][18][19]։ Հիվանդին տրվում է մեծ քանակի լակտուլոզա և որոշվում է արտաշնչվող օդում մոլեկուլային ջրածնի քանակը։ Թեստի արդյունքը համարվում է դրական, եթե արտաշնչված ջրածնի քանակը բարձրանում է ավելի շուտ, քան ակնկալվում է առողջ մարդկանց մոտ։ Վաղ պատասխանը ենթադրաբար խոսում է բարակ աղիներում մարսման մասին։ Թեստի արդյունքների պարզաբանման համար այլընտրանքային բացատրություն կարող է լինել նաև աղիներով անցման ժամանակի գնահատումը[19]։
Հղիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղիության ժամանակ օգտագործումը համարվում է անվտանգ՝ երեխայի համար[1]։ Այն անվտանգ է նաև կերակրող մայրերի համար[5]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝ որովայնի վքնածությունը, աղմուկը, գազերի կուտակումը։ Առողջ անձանց մոտ գերդոզավորումը բերում է անհարմարավետության զգացման, բայց կյանքին չի սպառնում[20]։ Սրտխառնոցը և փսխումն անսովոր կողմնակի ազդեցություններ են։ Տարեցների մոտ կամ երիկամային գործառույթի ընկճվածություն ունեցող հիվանդների մոտ գերդոզավորումը կարող է բերել ջրազրկման և էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարման՝ օրինակ հիպոմագնեմիա։ Լակտոլոզայի կիրառումը չի բերում քաշի ավելացման, քանի որ այն չունի սննդային արժեք և չի մարսվում։ Չնայած երկշաքար լինելուն՝ այն ավելի քիչ է առաջացնում ատամների կարիես, քան սուկրոզան։ Այս ազդեցությունը պետք է հաշվի առնել հիվանդներին նշանակելուց առաջ։
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն երկշաքար է և կազմված է միաշաքարներ ֆրուկտոզից և գլյուկոզից։ Լակտուլոզան նորմայում չկա չեփված կաթում, բայց առաջանում է եռացման արդյունքում[21]։ Ինչքան բարձր է ջերմաստիճանը, այնքան ավելի մեծ է լակտուլոզայի պարունակությունը (3.5 մգ/լ-ից սկսած ցածր ջերմաստիճանային պաստերիզացված կաթում, մինչև 744 մգ/լ ստերիլիզացված կաթում[22]։ Այն առաջանում է լակտոզի իզոմերացման արդյունքում։
Լակտուլոզան չի ներծծվում բարակ աղիների կողմից և ֆերմենտատիվ ճեղքման չի ենթարկվում, մնում է բարակ աղիների լուսանցքում և նպաստում ջրի հետներծծմանը օսմոտիկ գրադիենտով, որը փափկեցնում է կղանքը և նպաստում հեշտ տեղաշարժվելուն՝ աղիների լուսանցքով։ Այն ունի երկրորդային լուծողական ազդեցություն աղիներում, երբ միկրոֆլորայի ֆերմենտների ազդեցությամբ առաջանում են արգասիքներ, որոնք համարվում են օսմոտիկ ակտիվ նյութեր և խթանում են աղիների գալարակծկանքը (օրինակ՝ քացախաթթու), ինչպես նաև մեթան, որը բերում է որովայնի վքնածության։
Լակտուլոզայի նյութափոխանակությունը կատարվում է աղիների միկրոֆլորայի ազդեցությամբ, և առաջանում են կարճ շղթայով ճարպաթթուներ՝ կաթնաթթու և քացախաթթու։ Այս նյութերը մասնակի դիսոցացվում են և բերում աղիների լուսանցքի թթվայնացման[15]։ Այս ամենի հետևանքով մոլեկուլային ամոնիակը վերածվում է չներծծվող իոնայինի, մնում է աղիների լուսանցքում և իջնում է արյան մեջ ամոնիակի պարունակությունը։ Ուստի լակտուլոզան բավականին արդյունավետ է լյարդային էնցեֆալոպաթիայի ժամանակ[23]։ Հատկապես ադյունավետ է լյարդի ցիռոզով հիվանդների մոտ էնցեֆալոպաթիայի առաջացումը կանխելու համար[24]։ Բացի այդ, վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նվազագույն էնցեֆալոպաթիա ունեցող ցիռոզով հիվանդների մոտ նկատվել են ճանաչողական գործառույթների բարելավում՝ լակտուլոզա օգտագործելու դեպքում[25]։
Հասարակություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակտուլոզան դեղի ջեներիկ անվանումն է[26]։ Այն վաճառվում է տարբեր բրենդային անուններով։
Արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակտուլոզան հասանելի է ջեներիկ տարբերակով[2]։ Արժեքը կազմում է 0.18 ԱՄՆ դոլար՝ ամեն 15մլ դոզայի համար[27]։ ԱՄՆ-ում 30 դոզա օշարակը կազմում է 20 ԱՄՆ դոլար[12]։
Հասանելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լակտուլոզան գրեթե բոլոր երկրներում հասանելի է առանց դեղատոմսի, բացառությամբ՝ ԱՄՆ-ի, Նիգերիայի և Ավստրիայի։
Սննդային հավելումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ երկրներում, բայց ոչ վերը նշված երկրներում, լակտուլոզան կիրառվում է որպես սննդային հավելում՝ համի և աղեստամոքսային ուղու շարժունակության բարելավման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Lactulose». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Hamilton, Richard J. (2013). Tarascon pocket pharmacopoeia : 2013 classic shirt-pocket edition (27 ed.). Burlington, Ma.: Jones & Bartlett Learning. էջ 111. ISBN 9781449665869. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Goldman eb, Hain R, Liben S (2006). Oxford textbook of palliative care for children (2 ed.). Oxford: Oxford University Press. էջ 352. ISBN 9780198526537. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
{{cite book}}
:|first1=
has generic name (օգնություն) - ↑ Helms, Richard A. (2006). Textbook of therapeutics : drug and disease management (8 ed.). Philadelphia, Pa. [u.a.]: Lippincott Williams & Wilkins. էջ 1310. ISBN 9780781757348. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 5,0 5,1 Jones, Wendy (2013). Breastfeeding and Medication. Routledge. էջ 127. ISBN 9781136178153. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Whitlow, Charles (2009). Improved Outcomes in Colon and Rectal Surgery. New York: Informa Healthcare. էջ 366. ISBN 9781420071535. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ McSweeney, Paul L.H.; Fox, Patrick F. (2009). Advanced dairy chemistry (3rd ed.). New York: Springer-Verlag. էջ 236. ISBN 9780387848655. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Schumann C (2002 թ․ նոյեմբեր). «Medical, nutritional and technological properties of lactulose. An update». European Journal of Nutrition. 41 Suppl 1: I17-25. doi:10.1007/s00394-002-1103-6. PMID 12420112.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Lactulose». mshpriceguide.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Lactulose Solution 500ml». Weldricks Pharmacy (UK). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին. A UK source of lactulose at £2.95 for 500 ml ($0.11/15 ml).
- ↑ 12,0 12,1 «Lactulose Prices, Coupons & Patient Assistance Programs». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին. Source gives cost for 473 ml as about $20.
- ↑ Kuntz, Hans-Dieter (2008). Hepatology textbook and atlas : history, morphology, biochemistry, diagnostics, clinic, therapy (3 ed.). Heidelberg: Springer. էջ 887. ISBN 9783540768395. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Shukla S, Shukla A, Mehboob S, Guha S (2011 թ․ մարտ). «Meta-analysis: the effects of gut flora modulation using prebiotics, probiotics and synbiotics on minimal hepatic encephalopathy». Alimentary Pharmacology & Therapeutics. 33 (6): 662–71. doi:10.1111/j.1365-2036.2010.04574.x. PMID 21251030.
- ↑ 15,0 15,1 Patil DH, Westaby D, Mahida YR, Palmer KR, Rees R, Clark ML, Dawson AM, Silk DB (1987 թ․ մարտ). «Comparative modes of action of lactitol and lactulose in the treatment of hepatic encephalopathy». Gut. 28 (3): 255–9. doi:10.1136/gut.28.3.255. PMC 1432706. PMID 3570029.
- ↑ Gerstner T, Buesing D, Longin E, Bendl C, Wenzel D, Scheid B, Goetze G, Macke A, Lippert G, Klostermann W, Mayer G, Augspach-Hofmann R, Fitzek S, Haensch CA, Reuland M, Koenig SA (2006 թ․ սեպտեմբեր). «Valproic acid induced encephalopathy--19 new cases in Germany from 1994 to 2003--a side effect associated to VPA-therapy not only in young children». Seizure. 15 (6): 443–8. doi:10.1016/j.seizure.2006.05.007. PMID 16787750.
- ↑ Barrett JS, Irving PM, Shepherd SJ, Muir JG, Gibson PR (2009 թ․ հուլիս). «Comparison of the prevalence of fructose and lactose malabsorption across chronic intestinal disorders». Alimentary Pharmacology & Therapeutics. 30 (2): 165–74. doi:10.1111/j.1365-2036.2009.04018.x. PMID 19392860.
- ↑ Grover M, Kanazawa M, Palsson OS, Chitkara DK, Gangarosa LM, Drossman DA, Whitehead WE (2008 թ․ սեպտեմբեր). «Small intestinal bacterial overgrowth in irritable bowel syndrome: association with colon motility, bowel symptoms, and psychological distress». Neurogastroenterology and Motility. 20 (9): 998–1008. doi:10.1111/j.1365-2982.2008.01142.x. PMC 3856223. PMID 18482250.
- ↑ 19,0 19,1 Yu D, Cheeseman F, Vanner S (2011 թ․ մարտ). «Combined oro-caecal scintigraphy and lactulose hydrogen breath testing demonstrate that breath testing detects oro-caecal transit, not small intestinal bacterial overgrowth in patients with IBS». Gut. 60 (3): 334–40. doi:10.1136/gut.2009.205476. PMID 21112950.
- ↑ «Safety Data Sheet Lactulose» (PDF). 2015. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ M. Luzzana; D. Agnellini; P. Cremonesi; G. Caramenti; S. De Vita (September–October 2003). «Milk lactose and lactulose determination by the differential pH technique» (PDF). Le Lait. 83 (5): 409–16. doi:10.1051/lait:2003022. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014-05-12-ին.
- ↑ E. Marconi; M. C. Messia; A. Amine; D. Moscone; F. Vernazza; F. Stocchi; G. Palleschi (2004). «Heat-treated milk differentiation by a sensitive lactulose assay» (PDF). Food Chemistry. 84: 447–50. doi:10.1016/S0308-8146(03)00268-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Gluud LL, Vilstrup H, Morgan MY (2016 թ․ ապրիլ). «Non-absorbable disaccharides versus placebo/no intervention and lactulose versus lactitol for the prevention and treatment of hepatic encephalopathy in people with cirrhosis». The Cochrane Database of Systematic Reviews. 4: CD003044. doi:10.1002/14651858.CD003044.pub3. PMID 27089005.
- ↑ Sharma BC, Sharma P, Agrawal A, Sarin SK (2009 թ․ սեպտեմբեր). «Secondary prophylaxis of hepatic encephalopathy: an open-label randomized controlled trial of lactulose versus placebo». Gastroenterology. 137 (3): 885–91, 891.e1. doi:10.1053/j.gastro.2009.05.056. PMID 19501587.
- ↑ Prasad S, Dhiman RK, Duseja A, Chawla YK, Sharma A, Agarwal R (2007 թ․ մարտ). «Lactulose improves cognitive functions and health-related quality of life in patients with cirrhosis who have minimal hepatic encephalopathy». Hepatology. 45 (3): 549–59. doi:10.1002/hep.21533. PMID 17326150.
- ↑ «International Nonproprietary Names for Pharmaceutical Preparations. Recommended International Non-Proprietary Names (Rec. I.N.N.): List 7» (PDF). World Health Organization. 1967. էջ 8. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Lactulose». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լակտուլոզա» հոդվածին։ |
|