Լակտուլոզա
Լակտուլոզա | |
---|---|
Տեսակ | type of chemical entity? |
![]() |
Լակտուլոզա, չներծծվող երկշաքար՝ փորկապության և լյարդային էնցեֆալոպաթիայի բուժման համար[1][2]։ Փորկապության դեպքում այն կիրառվում է ներքին ընդունման եղանակով, իսկ լյարդային էնցեֆալոպաթիայի ժամանակ կարող է կիրառվել ինչպես ներքին ընդունման ուղիով, այնպես էլ ներուղիղաղիքային[1]։ Այն սովորաբար սկսում է գործել 8-12 ժամ հետո, բայց հնարավոր է՝ պահանջվի 2 օր փորկապությունը բուժելու համար[3][4]։
Հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից է որովայնի վքնածությունը[1]։ Լինում է նաև էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարում, քանի որ այն առաջացնում է փորլուծություն[1]։ Հղիության ժամանակ օգտագործումը համարվում է անվտանգ երեխայի համար[1]։ Այն անվտանգ է նաև կերակրող մայրերի համար[5]։ Այն դասակարգվում է որպես օսմոտիկ լուծողական[6]։
Լակտուլոզան ստեղծվել է 1929 թվականին, իսկ առաջին անգամ օգտագործվել է 1950-ական թվականներին[7][8]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցուցակում և բնութագրվում է մեծ արդյունավետությամբ ու անվտանգությամբ [9]։ Հասանելի է դեղի և՛ բրենդային, և՛ ջեներիկ տարբերակը[2]։ Տարբեր երկրներում լակտուլոզայի արժեքը կազմում է 0,16 ԱՄՆ դոլար՝ ամեն 15մլ օշարակի համար, որը պարունակում է 10 գ լակտուլոզա[10][11]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ում արժեքը կազմում է 0,63 ԱՄՆ դոլլար[12]։ Լակտուլոզան պատրաստում են կաթի երկշաքար լակտոզից, որը կազմված է գալակտոզից և գլյուկոզից[1][13]։
Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փորկապություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լակտուլոզան կիրառվում է ցանկացած տարիքում քրոնիկական փորկապությունը երկարատև բուժելու նպատակով։ Դեղաչափի ընտրությունը իդիոպաթիկ քրոնիկական փորկապության դեպքում կախված է դրա ծանրության աստիճանից և նախընտրելի արդյունքից՝ կղանքի պարունակության փափկեցումից մինչև փորլուծություն։ Գալակտոզեմիայի ժամանակ կատարում են դեղաչափի իջեցում, քանի որ լակտուլոզան պարունակում է միաշաքար գալակտոզա։
Լակտուլոզան կիրառվում է օփիոիդների կողմից առաջացրած փորկապության դեմ պայքարելու համար, ինչպես նաև թութքի առկայության դեպքում, քանի որ այն փափկեցնում է կղանքը։
Հիպերամոնեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լակտուլոզան օգտակար է արյան մեջ ամոնիակի բարձր քանակի դեպքում, որը կարող է բերել լյարդային էնցեֆալոպաթիայի։ Այն կապում է ամոնիակը աղիներում[14]։ Լակտուլոզան ամոնիակի կապումը կատարում է հետևյալ կերպ՝ աղիների միկրոֆլորայի միջոցով թթվայնացնում է միջավայրը, որի շնորհիվ հեշտությամբ դիֆուզվող ամոնիակը փոխակերպվում է ամոնիակի իոնի, որը դիֆուզիայի չի ենթարկվում և չի անցնում արյան մեջ[15]։ Այն կանխում է նաև վալպրոյաթթվի կողմից առաջացած հիպերամոնեմիան[16]։
Լյարդային էնցեֆալոպաթիայի ժամանակ անհրաժեշտ է լակտուլոզայի բերանացի բավականին մեծ դեղաչափ (օրական 3-4 անգամ) և ուղեկցվում է էպիզոդիկ փորլուծությամբ և մշտական վքնածությամբ։ Լակտուլոզա կիրառող հիվանդները ի վերջո սկսում են օգտագործել տակդիրներ և պլաստիկ շալվարներ՝ երկար ժամանակով տնից բացակայելու դեպքում կամ գիշերվա ընթացքում (հատուկ կլանող պատյաններով անկողին), քանի որ փորլուծությունը կարող է առաջանալ շատ արագ և առանց նախազգուշական նշանների։
Բարակ աղիների բակտերիալ գերաճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լակտուլոզան կիրառվում է բարակ աղիների բակտերիալ գերաճը հայտնաբերելու համար։ Այս թեստի ախտորոշիչ արժեքը այժմ լրջորեն քննարկվում է [17][18][19]։ Հիվանդին տրվում է մեծ քանակի լակտուլոզա և որոշվում է արտաշնչվող օդում մոլեկուլային ջրածնի քանակը։ Թեստի արդյունքը համարվում է դրական, եթե արտաշնչված ջրածնի քանակը բարձրանում է ավելի շուտ, քան ակնկալվում է առողջ մարդկանց մոտ։ Վաղ պատասխանը ենթադրաբար խոսում է բարակ աղիներում մարսման մասին։ Թեստի արդյունքների պարզաբանման համար այլընտրանքային բացատրություն կարող է լինել նաև աղիներով անցման ժամանակի գնահատումը[19]։
Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղիության ժամանակ օգտագործումը համարվում է անվտանգ՝ երեխայի համար[1]։ Այն անվտանգ է նաև կերակրող մայրերի համար[5]։
Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝ որովայնի վքնածությունը, աղմուկը, գազերի կուտակումը։ Առողջ անձանց մոտ գերդոզավորումը բերում է անհարմարավետության զգացման, բայց կյանքին չի սպառնում[20]։ Սրտխառնոցը և փսխումն անսովոր կողմնակի ազդեցություններ են։ Տարեցների մոտ կամ երիկամային գործառույթի ընկճվածություն ունեցող հիվանդների մոտ գերդոզավորումը կարող է բերել ջրազրկման և էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարման՝ օրինակ հիպոմագնեմիա։ Լակտոլոզայի կիրառումը չի բերում քաշի ավելացման, քանի որ այն չունի սննդային արժեք և չի մարսվում։ Չնայած երկշաքար լինելուն՝ այն ավելի քիչ է առաջացնում ատամների կարիես, քան սուկրոզան։ Այս ազդեցությունը պետք է հաշվի առնել հիվանդներին նշանակելուց առաջ։
Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն երկշաքար է և կազմված է միաշաքարներ ֆրուկտոզից և գլյուկոզից։ Լակտուլոզան նորմայում չկա չեփված կաթում, բայց առաջանում է եռացման արդյունքում[21]։ Ինչքան բարձր է ջերմաստիճանը, այնքան ավելի մեծ է լակտուլոզայի պարունակությունը (3.5 մգ/լ-ից սկսած ցածր ջերմաստիճանային պաստերիզացված կաթում, մինչև 744 մգ/լ ստերիլիզացված կաթում[22]։ Այն առաջանում է լակտոզի իզոմերացման արդյունքում։
Լակտուլոզան չի ներծծվում բարակ աղիների կողմից և ֆերմենտատիվ ճեղքման չի ենթարկվում, մնում է բարակ աղիների լուսանցքում և նպաստում ջրի հետներծծմանը օսմոտիկ գրադիենտով, որը փափկեցնում է կղանքը և նպաստում հեշտ տեղաշարժվելուն՝ աղիների լուսանցքով։ Այն ունի երկրորդային լուծողական ազդեցություն աղիներում, երբ միկրոֆլորայի ֆերմենտների ազդեցությամբ առաջանում են արգասիքներ, որոնք համարվում են օսմոտիկ ակտիվ նյութեր և խթանում են աղիների գալարակծկանքը (օրինակ՝ քացախաթթու), ինչպես նաև մեթան, որը բերում է որովայնի վքնածության։
Լակտուլոզայի նյութափոխանակությունը կատարվում է աղիների միկրոֆլորայի ազդեցությամբ, և առաջանում են կարճ շղթայով ճարպաթթուներ՝ կաթնաթթու և քացախաթթու։ Այս նյութերը մասնակի դիսոցացվում են և բերում աղիների լուսանցքի թթվայնացման[15]։ Այս ամենի հետևանքով մոլեկուլային ամոնիակը վերածվում է չներծծվող իոնայինի, մնում է աղիների լուսանցքում և իջնում է արյան մեջ ամոնիակի պարունակությունը։ Ուստի լակտուլոզան բավականին արդյունավետ է լյարդային էնցեֆալոպաթիայի ժամանակ[23]։ Հատկապես ադյունավետ է լյարդի ցիռոզով հիվանդների մոտ էնցեֆալոպաթիայի առաջացումը կանխելու համար[24]։ Բացի այդ, վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նվազագույն էնցեֆալոպաթիա ունեցող ցիռոզով հիվանդների մոտ նկատվել են ճանաչողական գործառույթների բարելավում՝ լակտուլոզա օգտագործելու դեպքում[25]։
Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լակտուլոզան դեղի ջեներիկ անվանումն է[26]։ Այն վաճառվում է տարբեր բրենդային անուններով։
Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լակտուլոզան հասանելի է ջեներիկ տարբերակով[2]։ Արժեքը կազմում է 0.18 ԱՄՆ դոլար՝ ամեն 15մլ դոզայի համար[27]։ ԱՄՆ-ում 30 դոզա օշարակը կազմում է 20 ԱՄՆ դոլար[12]։
Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լակտուլոզան գրեթե բոլոր երկրներում հասանելի է առանց դեղատոմսի, բացառությամբ՝ ԱՄՆ-ի, Նիգերիայի և Ավստրիայի։
Սննդային հավելումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ երկրներում, բայց ոչ վերը նշված երկրներում, լակտուլոզան կիրառվում է որպես սննդային հավելում՝ համի և աղեստամոքսային ուղու շարժունակության բարելավման համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Lactulose»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին։ Վերցված է Aug 11, 2015
- ↑ 2,0 2,1 2,2 Hamilton Richard J. (2013)։ Tarascon pocket pharmacopoeia : 2013 classic shirt-pocket edition (27 ed.)։ Burlington, Ma.: Jones & Bartlett Learning։ էջ 111։ ISBN 9781449665869։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ Goldman eb, Hain R, Liben S (2006)։ Oxford textbook of palliative care for children (2 ed.)։ Oxford: Oxford University Press։ էջ 352։ ISBN 9780198526537։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ Helms Richard A. (2006)։ Textbook of therapeutics : drug and disease management (8 ed.)։ Philadelphia, Pa. [u.a.]: Lippincott Williams & Wilkins։ էջ 1310։ ISBN 9780781757348։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ 5,0 5,1 Jones Wendy (2013)։ Breastfeeding and Medication։ Routledge։ էջ 127։ ISBN 9781136178153։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ Whitlow Charles (2009)։ Improved Outcomes in Colon and Rectal Surgery.։ New York: Informa Healthcare։ էջ 366։ ISBN 9781420071535։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ McSweeney Paul L.H., Fox Patrick F. (2009)։ Advanced dairy chemistry. (3rd ed.)։ New York: Springer-Verlag։ էջ 236։ ISBN 9780387848655։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ «Medical, nutritional and technological properties of lactulose. An update»։ European Journal of Nutrition։ 41 Suppl 1: I17–25։ November 2002։ PMID 12420112։ doi:10.1007/s00394-002-1103-6
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «Lactulose»։ mshpriceguide.org։ Արխիվացված օրիգինալից մարտի 26, 2017-ին։ Վերցված է մարտի 26, 2017
- ↑ «Lactulose Solution 500ml»։ Weldricks Pharmacy (UK)։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-31-ին։ Վերցված է մարտի 31, 2017 A UK source of lactulose at £2.95 for 500 ml ($0.11/15 ml).
- ↑ 12,0 12,1 «Lactulose Prices, Coupons & Patient Assistance Programs»։ Drugs.com։ Արխիվացված օրիգինալից մարտի 26, 2017-ին։ Վերցված է մարտի 25, 2017 Source gives cost for 473 ml as about $20.
- ↑ Kuntz Hans-Dieter (2008)։ Hepatology textbook and atlas : history, morphology, biochemistry, diagnostics, clinic, therapy (3 ed.)։ Heidelberg: Springer։ էջ 887։ ISBN 9783540768395։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին
- ↑ «Meta-analysis: the effects of gut flora modulation using prebiotics, probiotics and synbiotics on minimal hepatic encephalopathy»։ Alimentary Pharmacology & Therapeutics 33 (6): 662–71։ March 2011։ PMID 21251030։ doi:10.1111/j.1365-2036.2010.04574.x
- ↑ 15,0 15,1 «Comparative modes of action of lactitol and lactulose in the treatment of hepatic encephalopathy»։ Gut 28 (3): 255–9։ March 1987։ PMC 1432706։ PMID 3570029։ doi:10.1136/gut.28.3.255
- ↑ «Valproic acid induced encephalopathy--19 new cases in Germany from 1994 to 2003--a side effect associated to VPA-therapy not only in young children»։ Seizure 15 (6): 443–8։ September 2006։ PMID 16787750։ doi:10.1016/j.seizure.2006.05.007
- ↑ «Comparison of the prevalence of fructose and lactose malabsorption across chronic intestinal disorders»։ Alimentary Pharmacology & Therapeutics 30 (2): 165–74։ July 2009։ PMID 19392860։ doi:10.1111/j.1365-2036.2009.04018.x
- ↑ «Small intestinal bacterial overgrowth in irritable bowel syndrome: association with colon motility, bowel symptoms, and psychological distress»։ Neurogastroenterology and Motility 20 (9): 998–1008։ September 2008։ PMC 3856223։ PMID 18482250։ doi:10.1111/j.1365-2982.2008.01142.x
- ↑ 19,0 19,1 «Combined oro-caecal scintigraphy and lactulose hydrogen breath testing demonstrate that breath testing detects oro-caecal transit, not small intestinal bacterial overgrowth in patients with IBS»։ Gut 60 (3): 334–40։ March 2011։ PMID 21112950։ doi:10.1136/gut.2009.205476
- ↑ «Safety Data Sheet Lactulose»։ 2015։ Վերցված է դեկտեմբերի 3, 2016
- ↑ M. Luzzana, D. Agnellini, P. Cremonesi, G. Caramenti, S. De Vita (September–October 2003)։ «Milk lactose and lactulose determination by the differential pH technique»։ Le Lait 83 (5): 409–16։ doi:10.1051/lait:2003022։ Արխիվացված օրիգինալից 2014-05-12-ին
- ↑ E. Marconi, M. C. Messia, A. Amine, D. Moscone, F. Vernazza, F. Stocchi, G. Palleschi (2004)։ «Heat-treated milk differentiation by a sensitive lactulose assay»։ Food Chemistry 84: 447–50։ doi:10.1016/S0308-8146(03)00268-1։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-16-ին
- ↑ «Non-absorbable disaccharides versus placebo/no intervention and lactulose versus lactitol for the prevention and treatment of hepatic encephalopathy in people with cirrhosis»։ The Cochrane Database of Systematic Reviews 4: CD003044։ April 2016։ PMID 27089005։ doi:10.1002/14651858.CD003044.pub3
- ↑ «Secondary prophylaxis of hepatic encephalopathy: an open-label randomized controlled trial of lactulose versus placebo»։ Gastroenterology 137 (3): 885–91, 891.e1։ September 2009։ PMID 19501587։ doi:10.1053/j.gastro.2009.05.056
- ↑ «Lactulose improves cognitive functions and health-related quality of life in patients with cirrhosis who have minimal hepatic encephalopathy»։ Hepatology 45 (3): 549–59։ March 2007։ PMID 17326150։ doi:10.1002/hep.21533
- ↑ «International Nonproprietary Names for Pharmaceutical Preparations. Recommended International Non-Proprietary Names (Rec. I.N.N.): List 7»։ World Health Organization։ 1967։ էջ 8։ Արխիվացված օրիգինալից մայիսի 18, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2016
- ↑ «Lactulose»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 22, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 11, 2015
|