Jump to content

Լա Քրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լա Քրոս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքLa Crosse County?
Հիմնադրված է1842 թ.
Մակերես58,372093 կմ²
ԲԾՄ204±1 մետր
Բնակչություն52 680 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ608
Փոստային դասիչ54601, 54602 և 54603
Պաշտոնական կայքcityoflacrosse.org(անգլ.)
Լա Քրոս (ԱՄՆ)##
Լա Քրոս (ԱՄՆ)

Լա Քրոս (La Crosse), քաղաք ամերիկյան Վիսկոնսին նահանգի[2] արևմտյան մասում, Մինեսոտա նահանգի հետ սահմանի մերձակայքում, Միսսիսիպի գետի ափին։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, Վիսկոնսինի արևմտյան մասի խոշորագույն բնակավայրը[3]։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 51 320[4], 2019-ին՝ 51,227[5]: Այդ քաղաքի շուրջն է ձևավորվել Լա Քրոս և Հյուստոն շրջաններն ընդգրկող մետրոպոլիսային վիճակագրական տարածքը, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է 135.298 մարդ[6]։

Քաղաքը տարածաշրջանային տեխնոլոգիական, առողջապահական, կրթական, արդյունաբերական կենտրոն է, տրանսպորտային կարևոր հանգույց։ Այստեղ հիմնավորված ընկերություններից են՝

  • Allergy Associates of La Crosse and Allergychoices, Inc.
  • Altra Federal Credit Union[7]
  • City Brewing Company[8]
  • Mayo Clinic Health System – Franciscan Healthcarե
  • Gundersen Health System[9]
  • Kwik Trip[10]
  • La Crosse Technology
  • Marine Credit Union
  • Cargill-ը[11]
  • LaCrosse Footwear[12]
  • Trane[13]

Լա Քրոսը նաև ուսանողական քաղաք է, որի համբավավոր կրթօջախներից են Վիսկոնսին-Լա Քրոս համալսարանը (University of Wisconsin-La Crosse), Վիթերբո համալսարանը (Viterbo University), Արևմտյան տեխնիկական քոլեջը (Western Technical College):

Լա Քրոսը 1867 թ. գեղանկարում

Լա Քրոսի ներկայիս տարածքում ու շրջակայքում 17-րդ դարի վերջերից հայտնված առաջին եվրոպացիները մորթու վաճառքով զբաղվող ֆրանսիացիներ էին։ Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1805 թվականին, երբ լեյտենանտ Զեբուլոն Փայքը գիտարշավ է կազմակերպել Միսիսիպի գետի հոսանքն ի վեր։ Վայրը նա անվանել է Prairie La Crosse, որի համար առիթ ու հիմք է հանդիսացել տեղի հնդկացիների սիրած մականախաղը՝ լաքրոսը[14][15]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Grandad Bluff

Լա Քրոսն զբաղեցնոմ է 58.38 քառակուսի կիլոմետր տարածք, որից 53.15 քառակուսի կիլոմետրը՝ ցամաքային, 5.23 քառակուսի կիլոմետրը՝ ջրային[16]։

ԱՄՆ-ի հյուսիսային մասի կենտրոնում գտնվող Լա Քրոսին բնորոշ է չափավոր մայրցամաքային կլիման[17]։ Ամենատաք ամիսը հուլիսն է, երբ ցերեկվա միջին ջերմաստիճանը հասնում է 29 °C-ի, գիշերվանը՝ 18 °C-ի, ամենացուրտ ամիսը՝ հունվարը (առավելագույն միջին ջերմաստիճանը կազմում է −4 °C, գիշերայինը՝ մոտավորապես −14 °C[18]:

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության կազմը %-ներով (2010)[22] ·[23]
Խումբը Լա Քրոսում Վիսկոնսինում Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ-ում
Սպիտակամորթներ 89,8 86,2 72,4
Ասիացիներ 4,9 2,3 4,8
Աֆրոամերիկացիներ 2,3 6,3 12,6
Մետիսներ 2,2 1,8 2,9
Այլք 0,4 2,4 6,2
Բնիկներ 0,6 1,0 0,9
Ընդամենը 100 100 100
Իսպանացիներ, լատինաամերիկացիներ 2,0 5,9 16,7

2011-2015 թվականների տվյալներով բնակչության 91,14 %-ը անգլիախոս էր, 3,63 %-ը տանն օգտագործում էր հմոնգ լեզուն, 2,80 %-ը՝ իսպաներենը, 0,58 %-ը՝ գերմաներենը, 1,85 %-ը՝ այլ լեզուներ[24]։

2013–2018 թվականներին կատարված ուսունասիրությունների համաձայն՝ քաղաքում մեկ շնչին ընկնող միջին տարեկան եկամուտը կազմել է $21,282 դոլար։ Բնակչության 23.3%-ը գտնվել է աղքատության գծից ցած, այդ թվում՝ 18-ից ցածր տարիք ունեցողների 19.7%-ը և 65-ից բարձր տարիք ունեցողների 7.8%-ը[25]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Քրոսը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[26].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. www.britannica.com
  3. «The Best Small Places For Business And Careers: La Crosse, WI». Forbes. 2017 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «Сайт переписи населения США» (անգլերեն).
  5. «U.S. Census Bureau QuickFacts: La Crosse city, Wisconsin». www.census.gov.
  6. «Metropolitan and Micropolitan Statistical Areas». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  7. «Why Altra?». Altra Federal Credit Union. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «La Crosse». City Brewing Company. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  9. «Our System - Gundersen Health System». www.gundersenhealth.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  10. «Our Story». Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  11. «Our History - Cargill». www.cargill.com.
  12. Mike Tighe (2012 թ․ օգոստոսի 24). «LaCrosse Footwear still in former workers' hearts». La Crosse Tribune. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. «TRANE Our History». www.trane.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. Wisconsin Historical Society. La Crosse: Origin of La Crosse, Wisconsin. Retrieved October 24, 2017.
  15. Diary of Zebulon Pike, September 12, 1805, in Elliott Coues, The Expeditions of Zebulon Montgomery Pike, Vol. 1. New York: Harper, 1895, pp. 49-51.
  16. «US Gazetteer files 2010». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. «Wisconsin State Climatology Office». University of Wisconsin. 2006. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 5-ին.
  18. «Monthly Averages for La Crosse, WI». The Weather Channel. 2011. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 4-ին.
  19. Mean monthly maxima and minima (i.e. the expected highest and lowest temperature readings at any point during the year or given month) calculated based on data at said location from 1981 to 2010.
  20. «NOWData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  21. «Station Name: WI LA CROSSE MUNI AP». National Oceanic & Atmospheric Administration. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  22. «La Crosse, PA Population - Census 2010 and 2000». censusviewer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին..
  23. «Population of Wisconsin - Census 2010 and 2000». censusviewer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին..
  24. «Language spoken at home by ability to speak English for the population 5 years and over» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին..
  25. U.S. Census Bureau. «American FactFinder». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  26. http://www.cityoflacrosse.org/index.aspx?NID=566 Արխիվացված 2015-12-27 Wayback Machine |wayback=20151227131519 |text=City of La Crosse – Sister Cities |archiv-bot=2019-04-24 15:46:11 InternetArchiveBot }} Abgerufen am 11. Januar 2014
  27. Aftenposten Newspaper: US to copy waterfall Արխիվացված Հոկտեմբեր 12, 2007 Wayback Machine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Crocker, Leslie F. Places and Spaces: A Century of Public Buildings, Bridges and Parks in La Crosse, Wisconsin. La Crosse, Wis. 2012.
  • Marcou, David J. (ed.) Spirit of La Crosse: A Grassroots History. La Crosse, Wis.: Western Wisconsin Technical College, 2000.
  • Morser, Eric J. Hinterland Dreams: The Political Economy of a Midwestern City. Philadelphia: University of Pennsylvania Press, 2011.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Քրոս» հոդվածին։