Իսոբել Բեյլի
Իսոբել Բեյլի | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1895[1][2][3] |
Ծննդավայր | Hawick, Hawick, Ռոքսբուրշիր, Սքոթիշ Բորդերս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1983 (88 տարեկան) |
Մահվան վայր | Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական քոլեջ |
Պարգևներ և մրցանակներ |
Բրիտանական կայսրության շքանշանակիր Տիկին Իսոբել Բեյլի (մարտի 9, 1895[1][2][3], Hawick, Hawick, Ռոքսբուրշիր, Սքոթիշ Բորդերս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 24, 1983, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի սոպրանո, որը հայտնի է եղել օպերայում, օրատորիայում ու լիդ ժանրում։ Համարվել է քսաներորդ դարի օրատորիայի լավագույն երգչուհիներից մեկը։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1895 թվականին Շոտլանդիայի Սկոտիշ Բորդերս վարչական շրջանի Հոիք քաղաքում։ 1917 թվականին ամուսնացել է Հենրի Լեոնարդ Ռիգլեյի հետ և ունեցել Նենսի անունով դուստր։ Իսոբելն աշխատել է երաժշտական խանութում և Մանչեստրի քաղաքապետարանում որպես գործակատար։ 1921 թվականին Բելլա Բեյլի անվամբ դեբյուտ է կատարել Հալլեի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որից առաջ մի քանի անգամ հանդես էր եկել Մանչեստրի կամերային երաժշտական դահլիճներում[4][5]։ Միլանում սովորելուց հետո անմիջապես հաջողության է հասել 1923 թվականի Լոնդոնյան համերգաշրջանի բացման ժամանակ։
Նրա սիրելի ստեղծագործությունը Հենդելի «Մեսսիան» էր, որի կատարմամբ իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ավելի քան 1,000 անգամ։ Նրա կատարմամբ երգչախմբային գործերը նույնպես մեծ ժողովրդականություն էին վայելում, և բացի «Մեսսիայից», կատարել է նաև Հայդնի «Աշխարհի արարումը», Մենդելսոնի «Էլիջան», Բրամսի «Գերմանական ռեքվիեմը»։ Առաջին բրիտանացի կատարողն էր, որը 1933 թվականին երգել է Կալիֆոռնիայի «Հոլիվուդյան գավաթ» ամֆիթատրոնում։ 1937 թվականին Արտուրո Տոսկանինիի կողմից ընտրվել է՝ կատարելու Բրամսի «Ռեքվիեմը»[6]։
Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկեի» (միշտ անգլերենով) և Գունոյի «Ֆաուստի» նրա կատարումները միշտ լավ են ընդունվել, սակայն նրա ուժեղ կողմը բրիտանական երաժշտությունն էր, այդ թվում՝ Ռալֆ Վոան Ուիլյամսի «Serenade to Music» (որի սկզբնական կատարողներից մեկն էր) և Էդուարդ Էլգարի «Թագավորություն» ստեղծագործությունները։ Բացի 1933 թվականից, 1929-1955 թվականների ընթացքում ամեն տարի երգել է «Երեք նվագախմբի փառատոնում»։ «Մեսսիան» կատարել է Հալլեի նվագախմբի հետ 26 հաջորդական համերգաշրջաններում, իսկ Ալբերտ թագավորական սրահում՝ 33 անգամ․ ընդհանուր առմամբ ավելի քան հիսուն տարվա ընթացքում[փա՞ստ]։
Դասավանդել է Երաժշտության թագավորական քոլեջում (1955–57, 1961–64), Կոռնելի համալսարանում (1960–61) և Մանչեստրի երաժշտական դպրոցում (1960 թվականից)։ Հաճախակի հանդես է եկել Քեթլին Ֆերրիերի հետ։ 1924 թվականին փորձնական ձայնագրություն է արել HMV ընկերության հետ, սակայն դրանից ոչինչ չի ստացվել։ 1925 թվականին իր առաջին կոմերցիոն ձայնագրությունն արել է «Կոլումբիա» ընկերության հետ, իսկ վերջինը՝ 1974 թվականին 79 տարեկան հասակում[փա՞ստ]։
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի, իսկ 1978 թվականին՝ դարձել դրա կին ասպետ։ Վախճանվել է 88 տարեկան հասակում Մանչեստրում, 1983 թվականին։ Նրա տանը հուշատախտակ է փակցված[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Kennedy, Michael (2006), The Oxford Dictionary of Music p. 48
- ↑ Fifield, Christopher (2005 թ․ հունվարի 27). «Ibbs and Tillett: The Rise and Fall of a Musical Empire». Ashgate – via Google Books.
- ↑ Kennedy, Michael (2006), The Oxford Dictionary of Music p 48
- ↑ «Blue Plaques in Stretford». www.trafford.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2023-12-10-ին. Վերցված է 2020-05-24-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- D. Brook, Singers of Today (Revised Edition - Rockliff, London 1958), pp. 27–32.
- Kennedy, Michael (2006), The Oxford Dictionary of Music, 985 pages; 0-19-861459-4
- Isobel Baillie and Bryan Crimp, 'Never Sing Louder Than Lovely' (Hutchinson 1982); 978-0091504601
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|