Քեթլին Ֆերրիեր
Քեթլին Ֆերրիեր | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Kathleen Ferrier |
Ծնվել է | ապրիլի 22, 1912[1][2][3] Պրեստոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1953[1][2][3] (41 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Գոլդերս Գրին |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո և deep contralto? |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Պարգևներ | |
![]() |
Քեթլին Ֆերրիեր (անգլ.՝ Kathleen Mary Ferrier, ապրիլի 22, 1912[1][2][3], Պրեստոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 8, 1953[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ակադեմիական երգչուհի (կոնտրալտո)։ Հանդես է եկել առավելապես կամերային ժանրում։ Խորը դրամատիզմով կատարել է Հենրի Փյուրսելի, Յոհան Սեբաստիան Բախի («Չարչարանքներ ըստ Մատթեոսի», «Չարչարանքներ ըստ Հովհաննեսի», Սի մինոր մեսսա, կանտատներ), Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի («Օրփեոս և Էվրիդիկե»), Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի («Օծյալը»), Ռոբերտ Շումանի («Կնոջ սերն ու կյանքը» երգաշար), Ֆրանց Շուբերտի, Յոհաննես Բրամսի, Գուստավ Մալերի ստեղծագործությունները, անգլիական ժողովրդական երգեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
|