Իոսիֆ Խեյֆից
Իոսիֆ Խեյֆից Ио́сиф Ефи́мович Хе́йфиц | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | { | ||||||
Ծննդավայր | Մինսկ, Բելառուս | ||||||
Մահացել է | ապրիլի 24, 1995[1] (89 տարեկան) | ||||||
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան | ||||||
Կրթություն | Սանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան (1927) և Արվեստի պատմության ռուսական ինստիտուտ (1930) | ||||||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան | ||||||
Գործունեության տարիներ | 1928-1989 | ||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր | ||||||
Ոճ(եր) | Դրամա, Փաստագրական, Մելոդրամա | ||||||
Ամուսին | Յանինան Ժեյմո (ամուսնալուծված, 1 երեկա) | ||||||
Պարգևներ | |||||||
IMDb | ID 0451576 | ||||||
Իոսիֆ Խեյֆից՝ Վիքիպահեստ | |||||||
|
Խեյֆից Իոսիֆ Եֆիմովիչ (ռուս.՝ Ио́сиф Ефи́мович Хе́йфиц, դեկտեմբերի 17, 1905[1] կամ դեկտեմբերի 4 (17), 1905[1], Մինսկ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 24, 1995[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր, կինոդրամատուրգ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964), Սոցիալիստական աշխատանքի հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1905 թվականին Մինսկում։ Սովորել է Լենինգրադի էկրանային արվեստի տեխնիկումում և Արվեստների պատմության ինստիտուտի կինոֆակուլտետում։ 1928 թվականից աշխատել է Լենինգրադի «Սովկինո» կինոֆաբրիկայում (այժմ՝ «Լենֆիլմ» կինոստուդիա)։ «Քամին դիմացից» (1930), «Կեսօր» (1931) ֆիլմերը նկարահանել է Ալեքսանդր Զարխիի հետ, 1929 թվականին հիմնադրած Առաջին կոմերիտական բեմադրական բրիգադում։ Նրանց համագործակցության արդյունքն են «Բալթիկայի դեպուտատը» (1937, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), «Կառավարության անդամը» (1940) գեղավերստական և «Ճապոնիայի ջախջախումը» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ) վավերագրական կինոնկարները։ Սկսած 1954 թվականից Խեյֆիցը ինքնուրույն նկարահանում է «Մեծ ընտանիք» (1954), «Ռումյանցևի գործը» (1956), «Իմ թանկագին մարդը» (1958), «Շնիկով տիկինը» (1960), «Հորիզոն» (1962), «Երջանկության օրը» (1964), «Ս» քաղաքում» (1967) ֆիլմերը։ 1970 թվականին ռեժիսորը նկարահանում է «Սալյուտ, Մարիա» ֆիլմը, որը ցուցադրվում է մասկովյան յոթերորդ միջազգային կինոփառատոնում (1971): «Վատ լավ մարդը» (1973) կինոնկարից հետո, Խեյֆիցը 1975 թվականին նկարահանում է «Միակը» կինոֆիլմը։ 1977 թվականին ռեժիսորը սցենարի է վերածում և էկրանավորում Իվան Տուրգենևի «Ասյա» պատմվածքը, 1979 թվականին՝ «Առաջին ամուսնություն»՝ ըստ Պավել Նիլինի համանուն վիպակի, իսկ 1982 թվականին «Շուրոչկան»՝ ըստ Ալեքսանդր Կուպրինի «Մենամարտ» վիպակի։
Խեյֆիցի մի շարք ֆիլմեր ցուցադրվել են միջազգային և միութենական կինոփառատոներում և արժանացել են մրցանակների[3]։
Մահացել է 1995 թվականի ապրիլի 24-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 Хейфиц Иосиф Ефимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, Էջ 99-101։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 47)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Խեյֆից» հոդվածին։ |
|
- Ապրիլի 24 մահեր
- 1995 մահեր
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Մինսկ քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Իոսիֆ Խեյֆիցի ֆիլմեր
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Բելառուս ռեժիսորներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Խորհրդային թատերական մանկավարժներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք նամականիշերի վրա
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)