Jump to content

Ինեսա Գալանտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինեսա Գալանտե
Ծնվել էմարտի 12, 1954(1954-03-12)[1] (70 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Երկիր Լատվիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Երեք աստղերի շքանշան
 Inese Galante Վիքիպահեստում

Ինեսա Գալանտե (լատիշ․՝ Inese Galante, մարտի 12, 1954(1954-03-12)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային և լատիշ օպերային երգչուհի (սոպրանո)[3], արժանացել է Լատվիայի պետական մրցանակի՝ Երեք աստղ շքանշանի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի մարտի 12-ին Լատվիայի ԽՍՀ-ի, այժմ Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում, երաժշտական ընտանիքում, որտեղ հայրը և մայրն ունեին երաժշտական ձայն։

Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է բժշկական ուսումնարանի դեղագործական բաժին, որտեղ սկսել է երգել։ 1977 թվականին Ինեսան ընդունվել է Ռիգայում Լատվիայի երաժշտական ակադեմիան։ Նրա առաջին ուսուցիչը եղել է Ռաշել Շուլովան։ Ակադեմիայում սովորելու հետ մեկտեղ դարձել է Լատվիայի ազգային օպերայի մենակատար։ 1982 թվականին ավարտել է ակադեմիայի պրոֆեսոր Լյուդմիլա Բրաունի վոկալի բաժինը։

1991 թվականին երգչուհին մեկնել է Գերմանիա, որտեղ ապրում է մինչ այժմ։ 1991 թվականից 1999 թվականներին Գալանտը եղել է Մանհայմի Ազգային թատրոնի (անգլ.՝ National Theatre Mannheim) և Դյուսելդորֆում գտնվող Հռենոսի գերմանական օպերայի (անգլ.՝ Deutsche Oper am Rhein)) մենակատարուհի։ Հետո սկսել է ճանապարհորդել ամբողջ աշխարհով։ Աշխատել է Ելիսեյան դաշտերի թատրոնի բեմում և մասնակցել է ֆրանսիական «Festival de Radio France et Montpellier Languedoc-Roussillon» մրցույթին Մոնպելիեում (Ֆրանսիա), ԱՄՆ-ում՝ «Newport Music Festival» և «Gibson Hall» մրցույթներին, Մեծ Բրիտանիայում՝ «Barbican Centre, Wigmore Hall», Քենսինգթոնյան պալատում և Ալբերտ թագավորական սրահում, շվեդական Թագավորական օպերայում, իտալական Լա Սկալայում և Ռուսաստանի Կրեմլում և Մեծ թատրոնում։ 2001 թվականին Ինեսա Գալանտեն Ռոտերդամում Խոսե Կարերասի հետ հանդես է եկել համերգով։

Արտերկրում աշխատելուն զուգահեռ՝ երգչուհին հայրենի Ռիգա քաղաքում հանդես է եկել օպերային ներկայացումներում[4]։ Հաճախ է այցելում Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, որտեղ նա խմբավար Վալերի Գերգիևի հետ արգասավոր համագործակցություն է ունեցել։ Գալանտեն համագործակցել է շատ այլ խմբավարների հետ, ինչպիսիք են՝ Իեհուդի Մենուհին, Զուբին Մեթան, Կարլ Դևիսը, Անտոնիո Պապանոն, Նեմե Յարիվը, Վլադիմիր Ֆեդոսեևը և ուրիշներ։

Նրա գործերը ձայնագրվել են սկավառակների և խտասկավառակների վրա։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Silvija Lice. «Inese Galante», Publishing House "Liktenstasti", Riga, 1999, ISBN 9984-611-29-9.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #122829050 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Famous Soprano Inessa Galante». myoperas.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին. (անգլ.)
  4. Концерт Инессы Галанте в Риге

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինեսա Գալանտե» հոդվածին։