Jump to content

Իլիկաօձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միասեռ ժայռային մողես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Իլիկամողեսներ
Լատիներեն անվանում
Anguis fragilis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կոտրտվող իլիկամողես, (լատին․՝ Anguis fragilis), կոտրտվող սղոսկուկ, լորտու, իլիկամողեսների կամ սղոսկուկների ընտանիքի իսկական իլիկամողեսների (լատին․՝ Anguis) ցեղի մողես։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը, մինչև 14 սմ է, պոչինը՝ գրեթե նույն չափի։ Մեջքային ուցորովայնային մակերեսների թեփուկները միանման են, կլորավուն, հարթ ու փայլուն։ Մեջքի ընդհանուր գունավորումը մոխրագույնից մուգ շագանակագույն է, հաճախ՝ մետաղ, փայլով։ Երիտասարդների, երբեմն նաև հասուն էգերի ողնաշարի երկայնքով հաճախ ձգվում է 1-2 մուգ զոլ։ Կողմնային ու որովայնային մակերեսները սև են կամ մուգ շագանակագույն։ Աճմանը զուգընթաց մարմնի մեջքային մակերեսն աստիճանաբար մգանում է և դառնում մուգ գորշագույն կամ գորշաշագանակագույն, կողքերը և փորիկն ընդունում են բաց գույն, մարմնի կողքերին ի հայտ է գալիս 2 շերտագիծ։ Հասուն արուների մեջքին կամ կողքերին կան խոշոր, երկնագույն բծերի շարքեր։ Թաքնվում է տերևների մակերեսային շերտերի, քարերի տակ և այլ թաքստոցներում, նաև այլ կենդանիների բներում։

Հայաստանում տարածված է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում։ Հանդիպում է անտառային, մարգագետնատափաստանային, լեռնատափաստանային բուսականությամբ քարքարոտ տարածքներում ու այգիներում։ Ձմեռում է սեպտեմբերի երկրորդ կեսից՝ ծառերի արմատների տակ կամ կրծողների բներում։ Ձմեռելիս կարող են հավաքվել մի քանի տասնյակ առանձնյակներ։ Գարնանը հայտնվում է մարտի վերջ-ապրիլի սկզբին։ Սնվում է հիմնականում անողնաշարավորներով։ Ձվակենդանածին է։ Հուլիսի կեսերից սեպտեմբերի կեսերը էգը ծնում է 5-12 ձագ։ Սեռահասուն է դառնում 3 տարեկանում։ Հաճախակի խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ։ Հասուն անհատների մեջքային մասը մուգ դարչնագույն է կամ դեղնավուն, կողքերը և փորային մասը մուգ սրճագույն են։ Տարածված է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կիպրոսում, Փոքր Ասիայում, Իրանում, Հարավ-արևմտյան Թուրքիայում, Կովկասում։ Հայաստանում իլիկաօձը ապրում է հյուսիսային շրջանների խոնավ անտառային վայրերում։ Ձվակենդանածին է, սնվում է փափկամարմիններով, անձրևորդերով, միջատներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 319
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիկաօձ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիկաօձ» հոդվածին։