Ժոզե Մանուել Բարրոզու
Ժոզե Մանուել Բարրոզու | |
Կուսակցություն՝ | Պորտուգալական կոմունիստական բանվորական կուսակցություն և Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of Lisbon School of Law?, Ջորջթաունի համալսարան, Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց և Ժնևի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մարտի 23, 1956[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն[4] |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ժոզե Մանուել Դուրան Բարոզու (պորտ.՝ José Manuel Durão Barroso [ʒu'zɛ mɐnu'ɛɫ du'ɾɐũ bɐ'ʁozu], մարտի 23, 1956[1][2][3][…], Լիսաբոն[4]), պորտուգալացի և համաեվրոպացի պետական և քաղաքական գործիչ։
Կրթություն և գիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարոզուն 1978 թվականին ավարտել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ավելի ուշ շարունակել է ուսումը Ժնևի համալսարանում, որտեղ 1981 թվականին ստացել էր քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Որոշ ժամանակ եղել է Լիսաբոնի համալսարանի պրոֆեսորի օգնական։ Ավելի ուշ ամերիկյան խոշորագույն կաթոլիկական Ջորջթաունի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Հայրենիք վերադառնալուց հետո Լիսաբոնի Լուզիտան համալսարանում եղել է մասնավոր վարչական աշխատակից։
Բարոզուն նաև անգլիական Լիվերպուլի համալսարանի և գերմանական Խեմնից քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի պատվավոր դոկտոր է։
Վաղ քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարոզուն, դեռևս ուսանողական տարիներին լրջորեն տարվել էր քաղաքականությամբ։ 1974 թվականի ապրիլի 25-ի իրադարձությունների ժամանակ, որի ընթացքում Պորտուգալիայում տապալվել էր ֆաշիստական վարչակարգը, Բարոզուն ընդգրկվել է «Մարքսիզմ-լենինիզմին հարող ուսանողների ֆեդերացիայի» կազմում։ Դրանից հետո Բարոզուն միացել է մաոնիստական Պրոլետարիատի վերակազմավորման կուսակցության շարժմանը (այժմ՝ Պորտուգալական աշխատավորների կոմունիստական կուսակցություն) և մասնակցել է ուսանողական գործադուլներին և հանրահավաքներին։
1980 թվականին Բարոզուն համալրել է աջ-կենտրոնամետ Պորտուգալիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը, որն աշխարհում առավել ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն է։ 1985 թվականին Բարոզուն առաջին անգամ սոցիալ-դեմոկրատների կառավարությունում զբաղեցրել է պատասխանատու պաշտոն՝ դառնալով ներքին գործերի նախարարության պետական-քարտուղարի տեղակալ։ 1987 թվականին նա նշանակվում է Արտաքին գործերի պետական-քարտուղար։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Մարգարիդե Սոուզա Ուվայի հետ։ Նրանք ունեն երեք զավակներ՝ Լուիշը, Գիլերմին և Ֆրանսիշկուն։
Բացի մայրենի պորտուգալերենից, Ժոզե Մանուել Դուրան Բարոզուն տիրապետում է անգլերենի և իսպաներենի, ազատ խոսում է ֆրանսերենով։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129960004 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Real Decreto 1641/2011, de 14 de noviembre, por el que se concede la Gran Cruz de la Real y Distinguida Orden Española de Carlos III al Excelentísimo Señor José Manuel Durão Barroso (իսպ.) // Boletín oficial del Estado — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 275. — P. 117709. — ISSN 0212-033X
- ↑ 6,0 6,1 https://www.ordens.presidencia.pt/?idc=155&list=1
- ↑ 7,0 7,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ http://isap.sejm.gov.pl/isap.nsf/DocDetails.xsp?id=WMP20040560936
- ↑ https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252?sqid=b694c4128c8907a8d10f66d909c83944c50c9d53
- ↑ https://www.president.ee/en/estonia/decorations/bearer/17525/jose-manuel-durao-barroso
- ↑ https://www.forseti.is/f%C3%A1lkaor%C3%B0an/orduhafaskra/
- ↑ https://www.president.gov.ua/documents/4922015-19349
- ↑ https://web.archive.org/web/20160304212501/http://opm.gov.mt/en/Documents/Past%20recipients%20of%20Honorary%20honours_awards.pdf
- ↑ https://archiv.prezident.sk/gasparovic/indexac24.html?rad-bieleho-dvojkriza-ii-trieda (словацк.)
- ↑ https://www.nicerendezvous.com/200811105932/actu-n-4481.html
- ↑ ENTIDADES NACIONAIS AGRACIADAS COM ORDENS ESTRANGEIRAS - Página Oficial das Ordens Honoríficas Portuguesas
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жозе Мануэль Баррозу, председатель Европейской комиссии в передаче «48 минут» радиостанции «Эхо Москвы» 10.06.2009
- Ժոզե Մանուել Բարրոզուն ընտրվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Մանուել Բարրոզու» հոդվածին։ |
|
- Ջորջթաունի համալսարանի շրջանավարտներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 23 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիսաբոն քաղաքում ծնվածներ
- Վրացական «Ոսկե գեղմ» շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Եվրոպական հանձնաժողովի նախագահներ
- Եվրոպական միության քաղաքական պաշտոնյաներ
- Էդինբուրգի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Լիսաբոնի համալսարանի շրջանավարտներ
- Կուսակցությունների առաջնորդներ
- Պորտուգալացի ակադեմիկոսներ
- Պորտուգալացի գիտնականներ
- Պորտուգալացի պետական գործիչներ
- Պորտուգալիայի քաղաքական գործիչներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ