Թեյլոր Լոթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյլոր Լոթներ
Թեյլոր Լոթները Comic-Con International 2012-ում
Ի ծնե անուն՝Taylor Lautner
Ծննդյան թիվ՝փետրվարի 11, 1992(1992-02-11)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Գրանդ-Ռապիդս
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, երգիչ
Կարիերա՝2001-ներկա ժամանակ
IMDb։ID 1210124

Թեյլոր Դենիել Լոթներ (անգլ.՝ Taylor Daniel Lautner, արտաբերվում է /ˈlaʊtnər/, փետրվարի 11, 1992(1992-02-11)[1], Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ոչ մեծ ճանաչում է ձեռք բերել այս ֆիլմերի շնորհիվ՝ «Շարքբոյի և Լավի արկածները» (2005), «Սուրբ Վալենտինի օրը» (2010) և «Մթնշաղ» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Ջեյքոբի դերը։ Ֆիլմերում նկարվելուց զատ նա հետաքրքրվում է երգեցողությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորը ծնվել է Գրանդ-Ռապիդսում, Միչիգան նահանգում, Դանիելա և Դեբոր Լոթների ընտանիքում։ Թեյլոր Լոթները ունի հոլանդական, ֆրանսիական, գերմանական[2][3] և հնդկական արմատներ[2]. Тэйлор — не единственный ребёнок в семье, у него есть младшая сестра Макена[4]: Լոթները սկսում է ուսումնասիրել կարատե վեց տարեկան հասակում Խոլլենդի Ֆաբիանո կարատեի դպրոցում։ Հաջորդ տարի նա արդեն հաղթում է առաջնությունում և հրավիրվում է շարունակելու ուսումը կարատեի յոթակի չեմպիոն Մայք Չատի մոտ։ Նրան խնդրում են Կարատեի միջազգային ասոցիացիայում ներկայացնել սեփական երկիրը, և նա ապացուցում է իր ընդունակությունները՝ դառնալով Համաշխարհային կարատեի դափնեկիր (յունիոր) և զենքով մարտի չեմպիոն։ Հաղթել է 3 ոսկե մեդալ։ Նա շարունակում է իր հաղթական մրցարշավները, իսկ 2003 թվականին, երբ 11 տարեկան էր, նա ստանձնում է առաջին հորիզոնականը աշխարհում NASKA մրցույթի ժամանակ հետևյալ անվանակարգերում՝ «Սև գոտի բաց դիրքեր», «Երաժշտական զենք», «Ավանդական զենք» և «Ավանդական դիրքեր»։ Իսկ 12 տարեկանում ստացել է «Յունիորների միջև կարատեի աշխարհի չեմպիոն»։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորը սկսում է իր դերասանական կարիերան, երբ մարտարվեստ դասավանդող ուսուցիչը նրան համոզում է նկարահանվել Լոս-Անջելեսյան «Burger King»-ի գովազդում։ Թեպետ փորձը այդքան էլ հաջող չէր, նրան դուր է գալիս նկարահանվելը։ Շուտով Թեյլորը և իր ընտանիքը սկսում է գնալ այստեղ, այնտեղ Միչիգանից դեպի Ֆլորիդա, որ Թեյլորը կարողանա իր համար դեր գտնել։ 9 տարեկանից նա ստանում է դերեր տարբեր ֆիլմերում և սերիալներում, նաև հնչյունավորել է մուլտիպլիկացիոն կերպարներ[4]։

2001 թվականին Լոթները խաղում է Կիսմետա հեռուստատեսային ֆանտաստիկ էքշնում Մոկոտո Իոկոամի «Մարդասպանի ստվերը»։ Հաջորդիվ նա ստանում է դերեր սերիալներում՝ «Հավերժ ամառ», «Բեռնի Մակայի շոու» (Ահարոն) և «Իմ կինը և երեխաները» (Թայրոն)։

2008 թվականին Լոթները խաղում է Քրիստիան Սլեյթերի որդու դերը «Իմ անձնական թշնամին» սերիալում, մինչ այն չփակեցին 9 մաս նկարահանելուց հետո[5]։ Նաև 2008 թվականի հունվարին Թեյլորը գնում է Մթնշաղ ֆիլմի քասթինգին։ Այնտեղ նա ծանոթանում է Քրիստեն Ստյուարտի հետ, ով արդեն հաստատվել էր գլխավոր դերակատարուհու՝ Բելլայի դերին։ Նրա հետ Թեյլորը կարդում է խոսքերը և ստանում է Ջեյքոբ Բլեյքի դերը։ Այս կերպարը ստանալու համար նա ստիպված էր աշխատել իր արտաքինի վրա և գնալ մարզասրահ[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկների մեջ նկատվել են Սելենա Գոմեսը, Թեյլոր Սվիֆթը, Մայկա Մոնրոն։ 2013 թվականի հունիսից նա հարաբերությունների մեջ էր իր կոլեգա Մարի Ավգերոպուլոսի հետ, սակայն 2014 թվականի վերջում նրանք բաժանվեցին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Film
Տարին Ֆիլմը Օրիգինալ անվանումը Դերը
2001 Իմ կինը և իմ երեխաները My Wife and Kids Թայրոն
2001 Մարդասպանի ստվերը Shadow Fury Քիսմեթ
2001 Բերնի Մաքի շոու Bernie Mac Show Ահարոն
2002 Ինչ նորությու՞ն կա Սկուբի-Դու What’s New, Scooby-Doo? Դենիս (հնչյունավորում)
2003 Դակ Դոդջերս Duck Dodgers Ռեդջի (հնչյունավորում)
2004 Դենի-ուրվական Danny Phantom (հնչյունավորում)
2004 Հավերժ ամառ Summerland Տղա ծովափին
2005 Շարկբոյի և Լավի արկածները The adventure of Sharkboy and Lavagirl Շարկբոյ
2005 Փորձով էժան է Cheaper by the Dozen 2 Թլիոտ Մյորտո
2005 Լավ ինքարփարեյշեն Love, Inc Օլիվեր
2008 Մթնշաղ Twilight Ջեյքոբ Բլեյք
2008 Իմ անձնական թշնամի My Own Worst Enemy Ջեք Սպիվի
2009 Մթնշաղ.Սագա.Նորալուսին The Twilight Saga: New Moon Ջեյքոբ Բլեյք
2010 Սուրբ Վալենտինի օրը Valentine՝s day Ուիլի
2010 Մթնշաղ.Սագա.Խավարում The Twilight Saga: Eclipse Ջեյքոբ Բլեյք
2011 Հետապնդում Abduction Նեյթան Խարպեր
2011 Մթնշաղ.Սագա.Արշալույս Twilight Saga: Breaking Dawn — Part 1 Ջեյքոբ Բլեյք
2012 Մթնշաղ.Սագա.Արշալույս Twilight Saga: Breaking Dawn — Part 2 Ջեյքոբ Բլեյք
2013 Համադասարանցիներ 2 Grown Ups 2 Էնդիի եղբայրության անդամ
2014 Տրեյսերներ Tracers Կեմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135430534 // Taylor Lautner (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Larry Carroll (2008 թ․ մայիսի 20). «Actor Taylor Lautner Is Eager To Deliver 'Naked' Line, Master Driving». MTV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. Christina Radish (2008 թ․ հոկտեմբերի 20). «Taylor Lautner & Edi Gathegi Discuss Their Roles in "Twilight"». MediaBlvd Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Биографии звезд на Cosmo.ru: Тейлор Лотнер». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Breaking News – NBC Pulls the Plug on "Enemy," "Jungle"». TheFutonCritic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյլոր Լոթներ» հոդվածին։